Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ԵՐԵՎԱՆԸ ԽՈՍՈՒՄ, ՇՆՉՈՒՄ ԵՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ Է ՖՐԱՆՍԵՐԵՆ

Երեկվանից՝ հոկտեմբերի 7-ից, Երևանում մեկնարկել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված միջոցառումները: Բացի քաղաքական օրակարգից՝ այն նաև հագեցած է մշակութային, տնտեսական և մի շարք հարակից միջոցառումներով։ Նշենք, որ որպես Ֆրանկոֆոնիայի 17-րդ երևանյան գագաթաժողովի լոգո՝ ընտրվել է նուռը՝ ի նշան ֆրանկոֆոն ողջ տարածքի խաղաղության և բարգավաճման։

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում՝ Երևանի կենտրոնում երեկ բացվել և մինչև հոկտեմբերի 12-ը կգործի «Ֆրանկոֆոնիայի ավան», որտեղ տաղավարների մեջ իրենց կենցաղն ու մշակույթն են ներկայացնում մասնակից երկրները:

Այսօր «Ֆրանկոֆոնիայի ավան»-ում էր հյուրընկալվել նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը, Ճարտարապետության տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման, վերակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնի վարիչի ժ/պ, դոցենտ Էմմա Հարությունյանը:  Ռեկտոր Գալստյանը երևանյան այս մեկ շաբաթը խիստ կարևոր, գեղեցիկ և հիշարժան համարեց՝ տարբեր մշակույթները մեկտեղելու և ֆրանսախոս երկրների միջև համերաշխություն, մեր երկրի արևի ջերմությունը սերմանելու առումով:

Ֆրանս-հայկական համալսարանական համագործակցության համատեքստում՝ Էմմա Հարությունյանն իր ելույթում շեշտադրեց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և ֆրանսիական համալսարանների միջև ակտիվ ու բազմակողմանի համագործակցությունը: Խոսելով Էկո-ճարտարապետության մասին՝ տիկին Հարությունյանը նշեց, որ այդ թեմայով զարգացումները կապված են մեր համալսարանի և Լիոնի Ճարտարապետական ազգային դպրոցի միջև՝ 2007թ-ին սկիզբ առած համագործակցության հետ: Շարունակելով Էկո-ճարտարապետության թեման՝ տիկին Հարությունյանը մատնանշեց 2015թ-ին Երևանում կազմակերպված <Հողաշեն ազգային ժառանգություն. Հողը՝ որպես նյութ հայկական տարածաշրջանների զարգացման համար> թեմայով միջազգային՝ հայ-ֆրանսիական-իտալական գիտաժողովն ու ցուցահանդեսը՝ առանձնահատուկ շնորհակալություն հայտնելով մեր համալսարանի և Լիոնի Ճարտարապետական ազգային դպրոցի համագործակցության ակունքում կանգնած նույն դպրոցի դասախոս, ճարտարապետ և մեր հայրենակից Սյուզան Մոննոյին:

Այնուհետև ներկայացվեց հայ-ֆրանսիական համալսարանական համագործակցության արդյունքում իրականացված մյուս բոլոր ծրագրերը, դասախոսների և ուսանողների փոխադարձ այցերը և համատեղ նախագծերը:

1,263  Ընդամենը Դիտված, 7 Դիտվել է այսօր

08.10.18

1,264  Ընդամենը Դիտված, 8 Դիտվել է այսօր