Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ԴՊՐՈՑՈՒՄ՝ ԱՄԱՆՈՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցում այսօր նախատոնական ցերեկույթ էր: Աշակերտները դպրոցի հարկի տակ էին համախմբել ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանին, Ուսխորհրդի նախագահ, ռեկտորի խորհրդական Հովսեփ Հովեյանին, ուսուցիչներին, ծնողներին և դպրոցական ընկերներին:

Աշակերտներն, այս տարի կոտրելով ընդունված կարծրատիպերը, Ամանորյա միջոցառմանը նորովի էին մոտեցել՝ ավանդական ՙՏոնածառ ջան, տոնածառը՚ փոխարինելով տարբեր մշակույթների երգ ու պարով, հումորով, հագուստների ցուցադրությամբ և մրցանակաբաշխությամբ: Բեմում կանգնած դպրոցի տաղանդաշատ և ակտիվ աշակերտներն անուշադրության չէին մատնել ոչ ոքի. պատվոգրերի արժանացան և ուսուցիչները, և լավագույն աշակերտները:

Միջոցառման ավարտին՝ դպրոցի տնօրեն Աննա Մարուխյանը շնորհավորեց աշակերտներին՝ գալիք Ամանորի և կայացած միջոցառման առթիվ և շնորհակալություն հայտնեց նրանց ծնողներին՝ լավ դաստիարակության և արժանավոր սերունդ մեծացնելու համար:

22.12.17

2,204  Ընդամենը Դիտված, 0 Դիտվել է այսօր