Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Դիզայներ շրջանավարտները ստացան դիպլոմները

Հուլիսի 1-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դիզայնի ֆալուլտետի շրջանավրտներին հանձնվեցին ավարտական դիպլոմները: ՀՀ Ճարտարապետների միությունում հանդիսավոր կերպով, ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանի, Դիզայնի ֆակուլտետի դեկան Արմեն Բուբուշյանի, Դիզայնի ամբիոնի վարիչ Աշոտ Բաղդասարյանի, ծնողների և հյուրերի ներկայությամբ 146 շրջանավարտ ստացան իրենց դիպլոմները: Շրջանավարտներից 13-ն ավարտեցին՝ որպես մագիստրոսներ, 133-ը՝ բակալավրներ՝ 24 գերազանցության դիպլոմով:

Դիպլոմների հաձնման արարողությանը ներկա ռեկտոր Գագիկ Գալստյանը շնորհավորեց ավարտականներին, մաղթեց նոր կյանքի՝ կանաչ ու հարթ ճանապարհ և մասնագիտական մնայուն ձեռքբերումներ:

Իրենց ողջույնի խոսքում արդեն դիպլոմակիր շրջանավարտներին Արմեն Բուբուշյանը և Աշոտ Բաղդասարյանը հիշեցրին, որ մշտապես կլինեն նրանց կողքին՝ աջակից լինելով կյանքում և մասնագիտական ոլորտներում իրենց ուրույն տեղը գտնելու գործում:

Ինտերիերի և  էքստերիերի դիզայնի ամբիոնի վարիչ Արտաշես Մելիքյանն էլ շնորհավորելով շրջանավարտներին ու նրանց ծնողներին, մաղթեց բեղմնավոր  ու մասնագիտական հաջողություններով պսակված հարթ ճանապարհ

Ի դեպ՝ հատկանշական է, որ ավարտական ատեստավորող հանձնաժողովի կողմից ավարտողներից 6-ի թեկնածությունը ներկայացվել է Հայաստանի Դիզայներների միություն՝ անդամակցության համար:

02.07.16

63  Ընդամենը Դիտված, 1 Դիտվել է այսօր