Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Գ. ԳԱԼՍՏՅԱՆԸ ԵՎ Մ. ՂԱԶԱՐՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ <ԳՈՏԻ ԵՎ ՈՒՂԻ> ԿՈՆՍՈՐՑԻՈՒՄԻՆ

Պեկինի Քաղաքացիական շինարարության և ճարտարապետության համալսարանում անցկացված <Ճարտարապետություն և շինարարություն- արդի հիմնախնդիրներ> խորագրով միջազգային 10-րդ, հոբելյանական գիտաժողովն ամփոփվեց միայն աշխարհագրական դիրքով: Մեր համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանն ու Ֆինանսական և տեղեկատվական գծով Մարինա Ղազարյանը Պեկինից ուղևորվեցին Մալազիայի մայրաքաղաք Կուալա Լումպուր՝ մասնակցելու <Գոտի և ուղի> Ճարտարապետաշինարարական համալսարանների կոնսորցիումի 2-րդ հանդիպմանը և ռեկտորների ֆորումին:

Հիմնադրման տարվա՝ 2017թ-ին մասնակից 19 երկրի 44 համալսարաններին այս տարի միացել էին նաև Մոսկվայի քաղաքաշինության պետական համալսարանը, Նորվեգիայի Բերգենի ճարտարապետական դպրոցը, Հնդկաստանի Տեխնո Ինդիա գրուպը, Կիրգիզիայի Օշի տեխնոլոգիական համալսարանը, ԱՄՆ-ի Լիհայի Համալսարանը, Սերբիայի Նորվի Սադի համալսարանը:

Մասնակցության համար բանակցություններ են տարվել Ճարտարապետական և շինարարական գիտությունների Ռուսաստանի ակադեմիայի, Սանկտ Պետերբուրգի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի, Ռուսաստանի Օգարև Մարդովիայի պետական համալսարանի, Իտալիայի Մոնսերատ հիմնադրամի, Իտալիայի Ուդինե համալսարանի, Միլանի Պոլիտեխնիկ համալսարանի, Կամբոջիայի <Կառուցենք պայծառ համալսարան>-ի հետ:

Որոշվել է՝ <Գոտի և ուղի> Ճարտարապետաշինարարական համալսարանների կոնսորցիումի 3-րդ հանդիպումն անցկացնել Պեկինում՝ որպես գիտական հիմք ընդունելով <Ճարտարապետություն և շինարարություն- արդի հիմնախնդիրներ> խորագրով միջազգային գիտաժողովը:

407  Ընդամենը Դիտված, 6 Դիտվել է այսօր

02.10.18

408  Ընդամենը Դիտված, 7 Դիտվել է այսօր