Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչների այցը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան (ՃՇՀԱՀ)

Սույն թվականի դեկտեմբերի 13-ին Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ)  ներկայացուցիչները՝ թիմի ղեկավար Վիլհելմ Հյուգոն և փորձագետ Արմինե Իսրաելյանը այցելեցին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան (ՃՇՀԱՀ)՝ Erasmus+ ծրագրի շրջանակներում իրականացվող HERITAG ծրագրի առանձնահատկություններին ծանոթանալու, ինչպես նաև հետագա համագործակցության եզրերը նախանշելու նպատակով:

Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանի Ներգնա տուրօպերատորների միության տնօրեն՝ տիկին Կարինե Դավոյանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի որակի ապահովման բաժնի ղեկավար՝ պարոն Ներսես Գևորգյանը: Հանդիպման ընթացքում ՃՇՀԱՀ-ը ներկայացում էին համալսարանի պրոռեկտոր տիկին Մարինե Ղազարյանը, Որակի ապահովման կենտրոնի ղեկավար պարոն Վարազդատ. Հովհաննիսյանը, գլխավոր մասնագետ Իրինա. Վանյանը, միջազգային կապերի վարչության պետ Լուսինե Հարությունյանը, Ճարտարապետության տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգման, վերակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնի վարիչ՝ Էմմա Հարությունյանը, Գեոդեզիայի ամբիոնի վարիչ Սուրեն Թովմասյանը:

Տիկին Մ.Ղազարյանը ողջունեց հյուրերին և հույս հայտնեց, որ քննարկումները հնարավորություն կտան գտնելու արդյունավետ համագործակցության եզրերը: Պարոն Վիլհելմ Հյուգոն ներկայացրեց GIZ-ի Հայաստանյան գործունեության հիմնական ուղղությունները, ինչպես նաև հույս հայտնեց ՃՇՀԱՀ-ի հետ հեռանկարային համագործակցության վերաբերյալ: 

Պարոն Վ. Հովհաննիսյանը ներկայացրեց HERITAG Erasmus+ ծրագրի հիմնական նպատակները, իրագործվող խնդիրները, ծրագրում ներգրավված այլ գործընկերների դերակատարությունը, ինչպես նաև ծրագրի նվաճումներըև առկա ձեռքբերումները: Վ.Հովհաննիսյանը առանձնացրեց այն հիմնական ուղղությունները, որոնք կարող են հիմք դառնալ կողմերի հետագա համագործակցության համար: Ծավալված քննարկումների ժամանակ ՃՇՀԱՀ-ի ներկայացուցիչները պատասխանեցին հյուրերի բազմաթիվ հարցերին:     

 

 

19.12.17

912  Ընդամենը Դիտված, 0 Դիտվել է այսօր