Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

«Բաց ստուդիայում» բացահայտվեց ճարտարապետության եվ նորաձեվության կապը

Մայիսի 17-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի ունեցավ «Բաց ստուդիա» շարքի թվով 16-րդ հանդիպումը: Դիզայներ Արամ Նիկոլյանը կարդաց «Ճարտարապետությունը՝ նորաձևության մեջ» խորագրով բաց դասախոսությունը, որի ընթացքում ներկաները ծանոթացան նորաձևության և ճարտարապետության առնչություններին, բանախոսի հեղինակային աշխատանքներին: Դասախոսության ավարտին հնչեցին բուռն հարց ու պատասխաններ, իսկ Արամ Նիկոլյանը տեղում ուսումնասիրեց և արժեքավոր խորհուրդներ տվեց հետքրքրված ու համապատասխան էսքիզներով ներկայացած ուսանողներին:

Նշենք, որ այս դասախոսությունը «Բաց ստուդիա» արտալսարանային սեմինարների շարքի 16-րդ հանդիպումն էր: 2016 թվականի փետրվար ամսից ՃՇՀԱՀ Դիզայնի ֆակուլտետում կազմակերպվում է «Բաց ստուդիա» անունը կրող հանդիպում-սեմինարների, շնորհանդեսների, վարպետության դասերի և բաց դասախոսությունների շարք, որը նախատեսված է ինչպես Դիզայնի, այնպես էլ այլ ֆակուլտետների ուսանողների, պրոֆեսորադասախոսական կազմի, ինչպես նաև ազատ ունկնդիրների համար: Այս ընթացքում «Բաց ստուդիա»-ում հյուընկալվել են կայացած ու բանիմաց մասնագետներ ամենատարբեր ոլորներից, ինչպես օրինակ՝ դիզայն, ճարտարապետություն, գեղանկարչություն, անիմացիա, նորաձևություն, արվեստաբանություն, ֆիզիկա, ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, առողջապահություն և այլն: Բաց ստուդիա շարքի հեղինակը Դիզայնի ամբիոնի դասախոս Լիլիթ Ումեդյանն է: Բոլոր հանդիպումների մասին մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ հետևյալ հղումով. https://www.facebook.com/openstudioLU/:

19.05.17

15  Ընդամենը Դիտված, 1 Դիտվել է այսօր