Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Բարի գալուստ սիրելի դիմորդ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում այսօր մեկնարկեց ընդունելությունը և կշարունակվի մինչև հունիսի 1-ը: Տարեցտարի մեր համալսարան դիմողների և մեր համալսարանի հետ իրենց ապագան կառուցող երիտասարդների թիվն աճում է: Գրագետ մասնագետ և երկրի արժանի քաղաքացի դառնալու ճանապարհը շատ երիտասարդներ գտնում են հենց մեր համալսարանում:

Այսօր արդեն Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան դիմեց 2017-2018թթ. ուստարվա առաջին դիմորդը: Շինարարության ֆակուլտետ դիմած Գրիգորյան Լևոնին Ընդունելությունների բաժինն ընդունեց մեծ ջերմությամբ և պատրաստակամությամբ ու նվիրեց մեր համալսարանի 95-ամյակին նվիրված հաստափոր կատալոգը:

Յուրաքանչյուր տարի մեր համալսարանի առաջին դիմորդին մեծ ոգևորությամբ դիմավորելն արդեն ավանդույթ է: Ինչպես ասում են՝ լավ սկիզբը գործի լավ շարունակության գրավականն է: Եվ հենց այս պատճառով մեր համալսարանը հպարտ և ուրախ է իր յուրաքանչյուր դիմորդի համար, հարազատ հարկի տակ ընդունում է նրան գրկաբաց՝ խոստումով, որ կտա ամենակարևորը՝ գիտելիք:

Մենք սպասում ենք Ձեզ, սիրելի՜ դիմորդներ

05.05.17

473  Ընդամենը Դիտված, 6 Դիտվել է այսօր