Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Արդեն դիպլոմակիր դիզայներներ

Հունիսի 15-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Դիզայնի ֆալուլտետի շրջանավարտներին հանձնվեցին ավարտական դիպլոմները: ՀՀ Ճարտարապետների միությունում հանդիսավոր կերպով, ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանի, Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի, Դիզայնի ֆակուլտետի դեկան Արմեն Բուբուշյանի, Դիզայնի ամբիոնի վարիչ Աշոտ ԲաղդասարյանիԻնտերերի և էքստերիերի դիզայնի ամբիոնի վարիչ Արտաշես Մելիքյանի, ծնողների և հյուրերի ներկայությամբ 149 շրջանավարտ ստացան իրենց դիպլոմները: Շրջանավարտներից 13-ն ավարտեցին՝ որպես մագիստրոսներ, 136-ը՝ բակալավրներ՝ 16 գերազանցության դիպլոմով:

Դիպլոմների հաձնման արարողությանը ներկա ռեկտոր Գագիկ Գալստյանը շնորհավորեց ավարտականներին, մաղթեց նոր կյանքի՝ կանաչ ու հարթ ճանապարհ և մասնագիտական մնայուն ձեռքբերումներ:

Իր ողջույնի խոսքում արդեն դիպլոմակիր շրջանավարտներին ու կոլեգաներին Արմեն Բուբուշյանը հիշեցրեց, որ մշտապես կլինեն նրանց կողքին՝ աջակից լինելով կյանքում և մասնագիտական ոլորտներում իրենց ուրույն տեղը գտնելու գործում:

15.06.17

105  Ընդամենը Դիտված, 2 Դիտվել է այսօր