Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ԱՊԱԳԱ ԴԻԶԱՅՆԵՐՆԵՐԻՆ ՀԱՆՁՆՎԵՑԻՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԳՐՔՈՒՅԿՆԵՐԸ

Դիզայն ֆակուլտետի առաջին կուրսեցիները Մեգերյան կարպետում հանդիսավոր կերպով ստացան իրենց ստուգարքային գրքույկները: Դիզայն ֆակուլտետի ուսանողական խորհուրդն արել էր հնարավորինը՝ ուսանողների համար օրը հիշարժան դարձնելու, իրենց ընտրած մասնագիտության նկատմամբ սերն ու կարևորությունն ավելացնելու համար:

Արարողության ներկա էին ֆակուլտետի դեկան Արմեն Բուբուշյանը և փոխդեկան Թամարա Սարգսյանը: 
Ներկա հյուրերը՝ շնորհավորելով առաջին կուրսեցիներին, նշեցին, որ դիզայների մասնագիտությունը, թերևս, ամենակարևոր մասնագիտություններից է, որ հենց դիզայներն է ստեղծում մեր գեղեցիկ միջավայրը, երկիրն ու տունը:

Դիզայն ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էլեոնորա Մարգարյանը շնորհավորեց բոլոր ուսանողներին, մաղթեց բարի երթ, ինչպես նաև ամբողջ ֆակուլտետի կողմից շնորհակալություն հայտնեց Մեգերյան կարպետին՝ աջակցության համար:

 

419  Ընդամենը Դիտված, 14 Դիտվել է այսօր

09.11.18

420  Ընդամենը Դիտված, 15 Դիտվել է այսօր