Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Այս տարի «Բազե 2017 »-ում հաղթող ճանաչվեց նարնջագույն ճակատը

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ուսանողական խորհրդի ջոկատը ամեն տարի անընդմեջ մասնակցում է «Բազե» համահայկական երիտասարդական հավաքին: Օգոստոսի 26-ին Ծաղկաձորում տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդաական հիմնադրամի կողմից կազմակերպվող ամենամյա «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի փակման արարողությունը, հավաքի նպատակն էր համախմբել երիտասարդներին ազգային խորհրդանշանների ներքո, տալ ինքնադրսևորման, ուժերը չափելու հնարավորություն։ ՃՇՀԱՀ Ուսանողական խորհրդի ջոկատը նարնջագույն ճակատից էր և այս տարի «Բազե 2017 »-ում հաղթող ճանաչվեց նարնջագույն ճակատը։

Հպարտանում ենք և շնորհավորոմ ենք մեր հզորագույն թիմին։

29.08.17

1,193  Ընդամենը Դիտված, 3 Դիտվել է այսօր