Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Շինարարական նյութերի և պատրաստածքների ուսումնագիտահետազոտական լաբորատորիա

Սեյսմակայուն շինարարությանն առնչվող բազում խնդիրներ փորձարարական լուծում են պահանջում: Սա գիտություն  է, որը չի կարող բավարարվել միայն լսարաններում կամ աշխատասենյակներում տեսական հիմնավորումներ կատարելով:   Այսօր բավականին շատ ժամանակակից նյութերի կիրառումը պահանջում է  ուսումնասիրել դրանց ազդեցությունը կառույցի կոնստրուկցիայի հետագա ընթացքի վրա: Գիտահետազոտական նման գործունեություն իրականացնող կառույց ունենալու մասին կարող են երազել ոչ միայն շատ մասնագիտական բուհեր, այլև քաղաքաշինության ոլորտի ցանկացած խոշոր կառույց: Այս առումով շինարարական գիտության ոլորտում առաջին քայլերն անող ուսանողների, ինչպես նաև արդեն կայացած մասնագետների համար անգնահատելի նվեր է Հայաստանում նման լաբորատորիա ունենալը: