Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան
[gallery ids="4484,4485,4486,4487,4488"]

Գեոդեզիայի լաբորատորիա

Վերանորոգված և ժամանակի վերջին տեխնիկայով վերազինված գեոդեզիայի լաբորատորիան արդեն բաց է ուսանողների և նախագծային աշխատանքների համար: Լաբորատորիան համալրվել է Հայաստանում դեռևս եզակի քարտեզագրող, գեոդեզեական նշանակության անօդաչու թռչող սարքով և լազերային 3D սկաներով:

 

Թռչող սարքի միջոցով հնարավոր է ստեղծել տեղանքի թվային մոդելներ, եռաչափ պատկերներ և օրթո լուսանկարներ: Սարքը ունի բարձր արտադրողականություն և իրականացնում է տեղանքի հանութագրում` բարձր որակով և անթերի ճշգրտությամբ: Սարքավորումը, որպես կրթական միջոց, կկիրառվի ինչպես համալսարանում, այնպես էլ բոլոր այն նախագծային աշխատանքներում, որտեղ համալսարանն իր մասնակցությունը կունենա:

 

Գեոդեզեական նշանակության լազերային 3D սկաներ հնարավորություն է տալիս ստեղծել օբյեկտների եռաչափ մոդելները: Սկաները թույլ է տալիս 1 վայրկյանում բարձր ճշգրտությամբ չափել մինչև 1 միլիոն կետ` 320 մետր շառավղով: Սարքավորումը մեծ կիրառություն ունի ճարտարապետական աշխատանքներում` հուշարձանների վերականգնման և կարևոր օբյեկտների եռաչափ մոդելների ստեղծման համար:

 

2 սարքերն էլ արտադրված են ամերիկյան համաշխարհային հայտնի ընկերության կողմից և ապահովում են չափագրման և քարտեզագրման ներկայիս պահանջներին համապատասխան որակ: