Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Շինարարության ֆակուլտետ

Առկա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով մասանագիտությունները և մասնագիտացումները

270100-Շինարարություն, շինարարական իրերի և կառուցվածքների  արտադրություն
  • Արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն
  • Շինարարական իրերի և կոնստրուկցիաների արտադրություն
271100-Շենքերի նախագծում 271400 – Կադաստր և կիրառական գեոդեզիա
  • Կիրառական գեոդեզիա
  • Քաղաքային կադաստր
270300 – Ջրային համակարգերի շինարարություն և շահագործում
  • Հիդրոտեխնիկական շինարարություն
  •  Ջրամատակարարում և ջրահեռացում
190200 – Տրանսպորտային ուղիների, միջոցների շինարարություն, կառավարում և դրանց շահագործում
  • Ավտոմոբիլային ճանապարհների և օդանավակայանների շինարարություն
  • Կամուրջներ և տրանսպորտային թունելներ
Հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով մասանագիտությունները և մասնագիտացումները 270100-Շինարարություն, շինարարական իրերի և կառուցվածքների  արտադրություն
  • Արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն
  • Շինարարական իրերի և կոնստրուկցիաների արտադրություն
  271400 – Կադաստր և կիրառական գեոդեզիա
  • Կիրառական գեոդեզիա
  • Քաղաքային կադաստր
270300 – Ջրային համակարգերի շինարարություն և շահագործում
  • Հիդրոտեխնիկական շինարարություն
  • Ջրամատակարարում և ջրահեռացում
 190200 – Տրանսպորտային ուղիների, միջոցների շինարարություն, կառավարում և դրանց շահագործում
  • Ավտոմոբիլային ճանապարհների և օդանավակայանների շինարարություն
  • Կամուրջներ և տրանսպորտային թունելներ
  Պատմական ակնարկ ֆակուլտետի մասին 1921-1930թթ. Երևանի պետական համալսարանի Տեխնիկական ֆակուլտետը, որտեղից սկիզբ է առնում շինարարական մասնագիտությունը, հատկապես, ճարտարագիտա-հիդրոտեխնիկականը, որպես դեկան գլխավորում էին`  Դավիթ Զավրիկյանը (1921թ. հոկտեմբից մինչև 1922թ. սեպտեմբեր), Գրիգոր Շիրմազանյանը (1922թ.սեպտեմբերից մինչև 1923թ. դեկտեմբեր), Զեբեթ Խոջանեթյանը (1924թ. հունվարից մինչև սեպտեմբեր), Նիկողայոս Բունիաթյանը (1924թ. սեպտեմբերից մինչև 1925թ. օգոստոս), Արշակ Տոնյանը (1925թ. սեպտեմբերից մինչև 1929թ. օգոստոս), Հովհաննես Նավակատիկյանը  (1929թ. հունվարից մինչև  1930թ. օգոստոս): 1930թ. հուլիսի 16–ից Շինարարական ինստիտուտի տնօրեն նշանակվեց Միքայել Մազմանյանը: 1931թ. հունվարից ճարտարապետաշինարարական ֆակուլտետի դեկան նշանակվեց Հարություն Զաքյանը, հիդրոտեխնիկական ֆակուլտետի` Աշոտ Մելիքջանյանը, (1938թ. մարտից մինչև  1938թ. մարտ), իսկ 1933 թվականից շինարարական ֆակուլտետը գործում էր ստեղծված իր բազայի հիման վրա պոլիտեխնիկական ինստիտուտի կազմում: Շինարարական ֆակուլտետի դեկան նշանակվեց նախքին հիդրոտեխնիկական ֆակուլտետի երիտասարդ շրջանավարտ Նիկոլայ Վլասյանը (1932թ. սեպտեմբերից մինչև 1933թ. դեկտեմբեր): 1933թ. դեկտեմբերից  մինչև 1936թ. հունիսը որպես դեկան Եղիշե Համբարձումյանն էր: 1936թ. սեպտեմբերից մինչև 1936թ. դեկտեմբեր` Գուրգեն Օգանեզովը, 1937թ. հունվարից մինչև նոյեմբեր` Հարություն Զաքյանը, 1937թ. նոյեմբերից մինչև դեկտեմբեր` Թորգոմ Խաչատրյանը: 1936/37թթ. արդյունաբերական և քաղաքացիական շինարարարության մասնագիտության հետ մեկտեղ շինարարական ֆակուլտետի կազմում  վերականգնվում է հիդրոտեխնիկական շինարարության մասնագիտությունը: 1938թ. վերակազմավորումից հետո  շինարարության ֆակուլտետի դեկան է նշանակվում Վարազդատ Հարությունյանը, իսկ հիդրոտեխնիկական ֆակուլտետի՝ Գուրգեն Արարկցյանը   (մինչև 1939թ. և 1943-1944թթ.): 1939թ. նոյեմբերից այդ երկու ֆակուլտետների հերթական միավորումից հետո շինարարության նորընտիր դեկան է նշանակվում Ավետիք Տեր-Իսրայելյանը  (մինչև 1944թ. մայիսը): Հետպատերազմական ժամանակ շինարարական ֆակուլտետի դեկանի պաշտոնում են աշխատել` Զավեն Գյուլխանդանյանը (1944-1952թթ.), Խաչատուր Մաշինյանը (1952-1956թթ.), Սիմոն Հովնանյանը (1956-1958թթ.), Ավետիք Տեր-Իսրայելյանը (1958-1962թթ.):  Հիդրոտեխնիկական ֆակուլտետի դեկանի պաշտոնում աշխատել են` Վաղարշակ Հովսեփյանը  (1952-1954թթ.), Թորգոմ Խաչատրյանը (1954-1959թթ.): 1962թ. Ավետիք Տեր-Իսրայելյանի մահից հետո   շինարարական ֆակուլտետի դեկան է ընտրվում Գրիգոր Պետրոսյանը: 1972թ. մայիսին  նրան փոխարինում էր Գուրգեն Աբովյանը: 1972թ. շինարարական ֆակուլտետի բազայի վրա կրկին ստեղծվում են. ճարտարապետաշինարարական ֆակուլտետը, որն ընդգրկում էր ճարտարապետություն, արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն, շինարարաական իրերի և կոնստրուկցիաների արտադրություն, էկոնոմիկա և շինարարական կազմակերպություն մասնագիտությունները, և ինժեներա-շինարարական ֆակուլտետը, որը իր հերթին ընդգրկում էր ՀԷԿ-ի և ջրային կառույցների հիդրոտեխնիկական շինարարություն, ջերմագազամատակարարում և օդափոխություն, կոյուղի և ջրամատակարարում, կամուրջներ և թունելներ, ավտոմոբիլային ճանապարհներ մասնագիտությունները: Ճարտարապետա-շինարարական ֆակուլտետի դեկան է ընտրվում Գուրգեն Աբովյանը, իսկ ինժեներա-շինարարականինը Մարտուն Պողոսյանը: 1980թ. Գուրգեն Աբովյանին փոխարինեց Արմեն Աղալյանը (1980-1989թթ.), այնուհետև դեկան ընտրվեցին` Ռոբերտ Ավետիսյանը (1990-1996թթ.), Հրանտ Պողոսյանը (1996-2008թթ.), Պետրոս Համբարձումյանը (2008թ. մինչ օրս): 1977թ. Մարտուն Պողոսյանին փոխարինեց Հրանտ Խաչիկյանը (1977-1984թթ.), այնուհետև դեկան ընտրվեցին` Վլադիմիր Հակոբյանը (1984-1987թթ.), Ալբերտ Մարգարյանը (1989-1995թթ.), Ռազմիկ Փետեոտյանը (1995-2013թթ.): Բացի վերը նշված ֆակուլտետներից և դրանց հետ միասին տարբեր ժամանակներում գործում էին ֆակուլտետներ` ավտոճանապարհային դեկան` Էմանուել Խուդաբաշյանը (1938թ.), երեկոյան շինարարական. դեկան` Գևորգ Հակոբյանը (1956-1977թթ.), հեռակա շինարարական. դեկան` Ռուդոլֆ Եփրեմյանը (1989-1990թթ.), (1996-2013թթ.), շինարարության տեխնոլոգիայի. դեկան` Ալբերտ Ասիրյան (1993-2010թթ.),  տրանսպորտային շինարարության. դեկան` Ռոբերտ Ազոյանը (1993-2011թթ.): 2013թ. բոլոր շինարարական մասնագիտությունները միավորվեցին ընդհանուր Շինարարության դեպարտամենտում, այժմ Շինարարության ֆակուլտետում, որի  դեկանն է ընտրվել Պետրոս Համբարձումյանը: Այսօր Շինարարության ֆակուլտետում ներառված են հետևյալ մասնագիտությունները` «Շինարարություն,  շինարարական իրերի և կառուցվածքների արտադրություն», «Շենքերի նախագծում», «Ջրային համակարգերի շինարարություն և շահագործում», «Տրանսպորտային ուղիների և միջոցների շինարարություն, դրանց կառավարումը և շահագործումը», «Կադաստր և կիրառական գեոդեզիա»:  Ֆակուլտետի կազմի մեջ են ընդգրկված հետևյալ ամբիոնները` շինարարական նյութերի, իրերի և կոնստրուկցիաների արտադրության տեխնոլոգիա, շինարարական մեխանիկայի, շինարարական կոնստրուկցիաների, շինարարության արտադրության տեխնոլոգիայի և կազմակերպության, ջրային համակարգերի, հիդրոշինարարության և ՀԷԿ-ի, ավտոմոբիլային ճանապարհների, երկաթգծի, կամուրջների և թունելների և ինժեներական գեոդեզիա: 1921 թվականից սկսած շինարարական ֆակուլտետի շրջանավարտների թիվը գերազանցում է 20000: Շինարարական ֆակուլտետի շրջանավարտները ակտիվ մասնակցություն են ցուցաբերում ջրամբարների, ջրագծերի, պատնեշների, մետրոյի, կամուրջների և թունելների, ճանապարհների, բնակելի, քաղաքացիական և արդյունաբերական  շենքերի, ՀԷԿ-ի, ՋԷԿ-ի, ԱԷԿ-ի և այլ յուրօրինակ շինությունների լայնածավալ նախագծման, շինարարության և շահագործման աշխատանքներում ոչ միայն Հայաստանում, այլ նաև նրա սահմաններից դուրս: Մեր շրջանավարտները գիտահետազոտական, նախագծման, շինարարական կազմակերպություններում, նախարարություններում զբաղեցնում են ղեկավար պաշտոններ, ունեն դոցենտի, պրոֆեսորի  բարձր գիտական կոչումներ, հանդիսանում են Հայաստանի ազգային և այլ երկրների  գիտությունների ակադեմիաների իսկական անդամներ, ստեղծագործական և պրոֆեսիոնալ միությունների անդամներ: Մեր շրջանավարտներից շատերը  ոչ միայն Մեծ Հայրենականի, այլ նաև Արցախի ազատագրման պատերազմի մասնակիցներ և վետերաններ են:  Մեր շրջանավարտների ջանքերի շնորհիվ մոտենում է ավարտին Գյումրիի վերականգնումը, Հյուսիսային պողոտայի շինարարությունը Երևանում, ճանապարհների շինարարությունը, օդանավակայանի, ջրահեռացման և ջրամատակարարման համակարգերը Արցախում: Այժմ սկսված է հանրապետության  Հյուսիս և Հարավ միացնող ավտոմայրուղու շինարարությունը: Մի խոսքով, նորակառույցները կանգնեցվում են ամենուր և մեր շրջանավարտները պահանջված են: Բարձր որակավորմամբ մասնագետներ պատրաստելու համար շինարարության ֆակուլտետում ստեղծված են մակսիմալ բարենպաստ պայմաններ: 8 մասնագիտական ամբիոններում  դասավանդում են 84 դասախոսներ, այդ թվում` 24 գիտության դոկտորներ (ՀՀ ԳԱ 2 ակադեմիկոսներ), 35 գիտության թեկնածուներ: Վերջին տարիների համալսարանի երեք ռեկտորները ստացել են բազային և մասնագիտական կրթություն շինարարության ֆակուլտետում: Այժմ շինարարության ֆակուլտետում հինգ մասնագիտությամբ ուսուցանվում են  682 ուսանող (բակալավրիատում` 597, մագիստրատուրայում` 85), ընդ որում, 302 սովորում են հեռակա ուսուցմամբ: Ասպիրանուրայում ուսուցանվում են 24 ասպիրանտներ (որոնցից 12` հայցորդներ են), ունենք 6 դոկտորանտներ, նրանցից մեծամասնությունը ստանում են թոշակ: Ֆակուլտետում պարբերաբար հրատարակվում և տպագրվում են` ուսումնամեթոդական գրականություն, գիտական հոդվածներ, մենագրություններ, գյուտերի և արտոնագրերի համար ստանում են վկայականներ, պաշտպանում են թեկնածուական և դոկտորական թեզեր: Դասախոսները և ուսանողները ակտիվ մասնակցում են տեղական և միջազգային գիտագործնական գիտաժողովներին, կոնֆերանսներին, մրցույթներին և այլն: Նրանցից լավագույները դառել են պետական կամ նախագահի մրցանակների դափնեկիրներ, ստացել են  շքանշաններ և պատվավոր կոչումներ, պարգևատրվել կառավարական գովասանագրերով: Ֆակուլտետում դասավանդումն իրականացվում է ինչպես հայերեն, այնպես էլ անգլերեն և ռուսերեն լեզուներով: Ֆակուլտետում սովորում են Իրանի Իսլամական Հանրապետության, Սիրիայի, Հնդկաստանի, Չինաստանի, Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի քաղաքացիներ: Ֆակուլտետը, համաձայն արտերկրի ԲՈՒՀ-երի հետ համալսարանի կնքած պայմանագրերի և համաձայնագրերի, կրթական գործընթացում առանձնապես սերտ կապեր է հաստատել Ռոստովի պետական շինարարական համալսարանի (ՌԴ) և   Չեստոհովայի տեխնոլոգիաների համալսարանի (ԼՀ) հետ, ինչն արտահայտվում է ուսանողների և դասախոսների փոխայցելություններով, աշխատանքային հավաքներով, ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերով: 2014թ.-ից Ֆակուլտետում սովորող ուսանողները մասնակցում են Եվրամիության կողմից ֆինանսավորվող Erasmus-Mundus Infitity ուսանողական և դասախոսական փոխանակումների միջազգային կրթաթոշակային ծրագրին՝ 2 ուսանող սովորում են Պորտուգալիայի Լեիրիայի պոլիտեխնիկական ինստիտուտում: Մեր ֆակուլտետի շրջանավարտները միշտ եղել են պահանջված: Այսօր նրանց սպասում են Հանրապետության բոլոր կառույցներում, այդ թվում Արցախում, Գյումրիում, Հյուսիս-Հարավ մայրուղու շինարարությունում: Ֆակուլտետի ենթակայության տակ գտնվող ամբիոնների ցանկ
  • Շինարարական արտարդության տեխնոլոգիայի և կազմակերպման
  • Շինարարական կոնստրուկցիաների
  • Շինարարական մեխանիկայի
  • Շինարարական նյութերի, իրերի և կոստրուկցիաների արտադրության տեխնոլոգիայի
  • Հիդրոշինարարության, ջրային համակարգերի և հիդրոէլեկտրոկայանների
  • Ավտոմոբիլային ճանապարհների
  • Երկաթգծի, կամուրջների և թունելների
  • Ինժեներական գեոդեզիայի
Ֆակուլտետի աշխատակազմի ցուցակ
  • Համբարձումյան Պետրոս Վարդգեսի- դեկան
  • Պարտիզպանյան Վիկտորիա Վոլոդյայի – դեկանի տեղակալ
  • Մովսիսյան Մարիամ Լաերտի - դեկանի տեղակալ
  • Ադամյան Երջանիկ Լևոնի – քարտուղար
  • Մինասյան Լաուրա Գուրգենի – մեթոդիստ
Կապ հաստատելու տվյալներ           Երևան, Տերյան 105, 2-րդ մասնաշենք, հեռ. +374 10 54-41-88
Համբարձումյան Պետրոս Վարդգեսի դեկան  տ.գ.դ.
Պարտիզպանյան Վիկտորիա Վոլոդյայի դեկանի տեղակալ
Մովսիսյան Մարիամ Լաերտի դեկանի տեղակալ
Ադամյան Երջանիկ Լևոնի քարտուղար
Մինասյան Լաուրա Գուրգենի մեթոդիստ