Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Դիզայնի ֆակուլտետ

«Դիզայն և համակարգչային նախագծում» ֆակուլտետը ՃՇՀԱՀ -ի  համակարգում հիմնադրվել է 2008թ. օգոստոսին, որպես դիզայն մասնագիտության թողարկող օղակ: Հանրապետության գրեթե բոլոր ոլորտներում զգացվում է նոր տեխնոլոգիաներին տիրապետող երիտասարդ մասնագետների պահանջարկ: Հատկապես կարևորվում է նախագծման ոլորտը, որի զարգացումը անհնար է պատկերացնել առանց ժամանակակից միջոցների և տեխնոլոգիաների կիրառման: Վերջիններիս կիրառումը ոչ միայն հեշտացնում է նախագծման բարդ գործընթացն, այլ նաև ձևավորում է նոր մտածելակերպ: Այս առումով դիզայնի ֆակուլտետի հիմնադրումը ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ժամանակի հրամայականն է: Ֆակուլտետը մասնագետներ է պատրաստում դիզայնի տարբեր ոլորտներում աշխատելու համար, սակայն հիմնական շեշտադրումը կատարվում է ինտերիերի և արդյունաբերական դիզայնի վրա: Սույն մասնագիտություններով շրջանավարտները կարող են աշխատել դիզայն-նախագծման ստուդիաներում, կահույքի, կենցաղային ապրանքների արտադրություններում, փաթեթավորման, տպագրական, հրատարակչական, գովազդային ձեռնարկություններում: Կրթական ծրագրերին զուգընթաց համալսարանը ակտիվ գործունեություն է ծավալում արտադրական ուսուցման իմացության, տեխնոլոգիաների, կոնստրուկցիաների ուսումնասիրության ուղղությամբ: Առանձնակի կարևորվում է ուսանողական նախագծային մրցույթների, ցուցահանդեսների, մրցանակաբաշխությունների իրականացումը, որը հովանավորվում է համալսարանի ղեկավարության կողմից: Համալսարանն իր կրթական համակարգով հանրապետության եզակի բուհերից է, որը ստեղծել է միջազգային լայն կապեր Ֆրանսիայի, Իտալիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Չինաստանի և այլ երկրների կրթական հաստատությունների և գիտական կենտրոնների հետ, ինչի արդյունքում հնարավոր է դառնում համալսարանի ուսանողական և դասախոսական կազմի վերապատրաստման և համագործակցության գծով ծրագրերի իրականացումը: Դիզայնի ֆակուլտետի կազմում գործում է 
  • 070900-Դիզայն մասնագիտությունը: Մասնագիտացումներն են` - միջավայրի  դիզայն - արդյունաբերական դիզայն
  • 071800- Համակարգչային գեղարվեստական նախագծում մասնագիտությունը: Մասնագիտացումներն են` - վեբ դիզայն - գրաֆիկական դիզայն և անիմացիա
  • 031700-Գեղեցիկ արվեստ մասնագիտությունը Մասնագիտացումներն են` - Ճարտարապետական հուշարձանների տեսություն-Կերպարվեստի տեսություն
  • Սերվիս մասնագիտությունը
Բոլոր մասնագիտությունների համար ուսման տևողությունը`
  • բակալավրի որակավորման աստիճան` 4 տարի
  • մագիստրոսի որակավորման աստիճան` 2 տարի
Ֆակուլտետի ենթակայության տակ գտնվող  ամբիոններ
  • Դիզայնի ամբիոն
  • Գծագրության և համակարգչային գրաֆիկայի ամբիոն
  • Գծանկար, գունանկար և քանդակի ամբիոն
Բուբուշյան Արմեն Ռաֆայելի Ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր
Սարգսյան Թամարա Մերուժանի Ֆակուլտետի դեկանի տեղակալ, տ. գ. թ, ասիստենտ
Ալեքսանյան Մարինե Ռազմիկի Ֆակուլտետի դեկանի տեղակալ
Մարդյան Լիլիթ Սամվելի Գործավար
Իսկանդարյան Թամարա Գեղամի Ֆակուլտետի հեռակա ուսուցման մեթոդիստ