Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ֆիզիկայի և էլեկտրատեխնիկայի ամբիոն

Ֆիզիկայի և Էլեկտրատեխնիկայի ամբիոնի պատմության ակունքները սկիզբ են առնում Երևանի պետական համալսարանի գործունեության առաջին տարիներից: Նորաստեղծ համալսարանի տեխնիկական ֆակուլտետի հետ բարդ և դժվարին ուղի է անցել ֆիզիկայի ամբիոնը: Ֆիզիկայի ամբիոնի կայացման գործում մեծ աշխատանք է կատարել պրոֆեսոր  Հովհաննես Նավակատիկյանը(1921թ- 19952.):

1939-1945թթ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ֆիզիկայի ամբիոնը ղեկավարել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱՍ թղթակից անդամ, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Նորայր Քոչարյանը, Հարություն Աթոյանը, ֆիզիկոս, քիմիական գիտությունների թեկնածու,դոցենտ Սուրեն Զուրաբյանը, ֆիզիկոսներ Աշոտ Գաբրիելյանը, Սերգեյ Բաղդասարյանը, Արշակ Մնացականյանը

Նորաստեղծ ճարտարապետաշինարարական ինստիտուտում ստեղծվեց ֆիզիկայի և էլեկտրատեխնիկայի միացյալ ամբիոն, որի նպատակն էր  այս երկու առարկաների ուսուցման միջոցով կազմակերպել օպտիմալ ուսումնական գործընթաց և գիտամեթոդական նվաճումների օգտագործումը, ամբիոնի նյութատեխնիկական բազայի հարստացումը:

Ամբիոնը այս համալսարանում ստեղծման օրից  (1985թ.) ղեկավարել էր տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Աբրահամյանը

1995 թվականից մինչ օրս ֆիզիկայի և էլեկտրատեխնիկայի ամբիոնի վարիչն է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Արմեն Կարապետյանը: Ավելի քան 125 գիտական հոդվածների և մեթոդական ձեռնարկների հեղինակ, համահայաստանյան կենսաֆիզիկոսների միության և  Երևանի պետական համալսարանում գործող 051 մասնագիտական խորհուրդների անդամ է: Նրա անմիջական ղեկավարությամբ ամբիոնում մեծ ուշադրություն է դարձվում ֆիզիկայի և էլեկտրատեխնիկայի դասավանդման մակարդակի բարձրացման, լաբորատոր բազայի հարստացման և գիտական կադրերի աճեցման խնդիրներին:  Ամբիոնում կատարվում են տեսական և փորձարարական գիտահետազոտական աշխատանքներ միաչափ և երկչափ բյուրեղների կառուցվածքային փոխակերպումների առանձնահատկությունների վերաբերյալ, ինչպես նաև գծային պոլիմեր-լիգանտ կոմպլեքսների ջերմադինամիկական ուսումնասիրություններ:  Ֆիզիկայի և էլեկտրատեխնիկայի ամբիոնը բազմաթիվ թելերով կապված է մեր հանրապետության և արտասահմանյան երկրների ուսումնական և գիտահետազոտական տարբեր կենտրոնների հետ:

Ամբիոնի աշխատակիցները հեղինակ են շուրջ 225 գիտական աշխատանքների:

Ընդհանուր ֆիզիկա և էլեկտրամատակարարում առարկաների տեսական,  գործնական և լաբորատոր պարապմունքների դասավանդումը  ամբիոնը իրագործում է ամբիոնի աշխատակիցների կողմից կազմված ծրագրերի համաձայն:Համալսարանի բոլոր ֆակուլտետներում ընդհանուր ֆիզիկա և էլեկտրամատակարարում առարկաների համար տպագրվել են մեթոդական ձեռնարկներ, հարցաշարեր և լաբորատոր աշխատանքների բացատրականներ  առկա և հեռակա ուսուցման ուսանողների համար:

Կարապետյան Արմեն Թադեվոսի Ամբիոնի վարիչ, Ֆիզմաթ գիտությունների պրոֆեսոր
Սարգսյան Սեդա Ազատի կ.գ.թ. դոցենտ
Անդրեասյան Գագիկ Մկրտիչի ֆ.մ.գ.թ. ասիստենտ
Բաբայան Յուրիկ Ստեփանի ֆ.մ.գ.դ., պրաֆեսոր
Թորոսյան Մարգարիտա Անդրեյի Լաբարատորիայի վարիչ
Պողոսյան Ռադիկ Խանազատի ՈՒուսումնական վարպետ