Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ամբիոն

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ամբիոնը ստեղծվել է 2007 թվականին: 2007-2015թթ ամբիոնի վարչին է եղել հայկական ֆուտբոլի լեգենդ Հովհաննես Հարությունի Զանազանյանը:

Ամբիոնի հիմնական ուղղվածությունն է շախմատը, ֆուտբոլը, վոլեյբոլը, սեղանի թենիսը, բասկետբոլը և լողը: Ուսանողները կարող են մասնակցել ֆիզիկական դաստիարակության դասերին կամ ընտրել և մասնակցել գոյություն ունեցող սեկցիաներից որևէ մեկին:

2009թ. ՃՇՀԱՀ ֆուտբոլի «Ինժեներ» թիմը դարձել է ֆուտբոլի ուսանողական լիգայի չեմպիոն, իսկ 2010թ. նույն առաջնությունում զբաղեցրել ենք 2-րդ տեղը: 2011թ. «Վարչապետի գավաթ» ֆուտզալի առաջնությունում գրավել ենք 3-րդ տեղը: 2014թ. մասնակցել ենք «Իրանի Իսլամական հանրապետության Հայաստանի ուսանողական միություն» հասարակական կազմակերպության կազմակերպած ֆուտզալի 7-րդ միջազգային մրցաշարին և չնայած ուժեղ մրցակցությանը, ՃՇՀԱՀ ֆուտբոլի «Ինժեներ» թիմը նվաճեց հաղթողի տիտղոսը:

2010թ. շահագործման է հանձնվել ՃՇՀԱՀ «Տիգրան Պետրոսյան-80» անունը կրող շախմատի ակումբը, որտեղ իրենց շախմատի դասերն են անցկացնում բուհի ուսանողները: Այստեղ իրենց առաջին շախմատային քայլերն են կատարում բուհի աշխատակիցների երեխաները, թոռնիկները, որոնց հետ պարապում են ամբիոնի մասնագիտացված դասախոսները: Մեծ հաջողություններ ունենք նաև շախմատում: Ամեն տարի մասնակցում ենք ՌԴ ք. Ռոստովում անցկացվող «Кавказ-наш общий дом» միջազգային փառատոն-մրցույթին և հաճախ դառնում ենք մրցանակակիր: 2014թ. մեր շախմատի թիմը դարձավ վերը նշված  փառատոն-մրցույթի հաղթող: Միջբուհական առաջնություններում բազում անգամ դարձել ենք մրցանակակիր: 2015թ. մեր շախմատի աղջիկների թիմը միջբուհական առաջնությունում գրավել է պատվավոր 3-րդ տեղը՝ տեղը զիջելով միայն Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի և Երևանի պետական համալսարանի թիմերին, որը մեր շախմատի աղջիկների թիմին հնարավորություն ընձեռեց մասնակցելու 2015թ. հոկտեմբերի 6-ից 11-ը Երևանում անցկացվող շախմատի Եվրոպայի համալսարանական առաջնությանը:

2015թ. ՃՇՀԱՀ տղամարդկանց բասկետբոլի «Ինժեներ» թիմը  արդեն 3-րդ անգամ նվաճեց Հայաստանի տղամարդկանց բասկետբոլի բարձրագույն խմբի առաջնության հաղթողի տիտղոսը:

2015թ. ուսանողների ֆիզիկական որակների բարելավման, նրանց շրջանում մասսայական մարզական միջոցառումների անցկացման, առողջ ապրելակերպի արմատավորման, ինչպես նաև առանձին մարզաձևերում բարձր ցուցանիշների ձեռք բերման համար, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից մեր համալսարանը արժանացավ շնորհակալագրի:

2013թ. և 2014թ. ՃՇՀԱՀ գիտական խորհրդի որոշմամբ ամբիոնի կողմից տպագրվել են 2 հատ շախմատի գիրք, 1 հատ ֆուտբոլի և 1 հատ բասկետբոլի վերաբերյալ ուսումնական ձեռնարկ և 1 հատ ֆիզիկական կուլտուրայի և ուսանողների առողջ ապրելակերպի մասին մեթոդական ձեռնարկ. հեղինակներ՝ Հ.Հ. Զանազանյան, Հ.Ս. Բադալյան, Ե.Լ. Դավթյան, Ռ.Ա. Չատինյան:

  1. Հ.Հ. Զանազանյան, Հ.Ս. Բադալյան — «Ֆիզիկական կուլտուրան և սպորտը բուհերում: Ուսանողների առողջ ապրելակերպի հիմունքներ» մեթոդական ձեռնարկ: Երևան, ԵՃՇՊՀ, 2013թ., 44 էջ
  2. Ե.Լ. Դավթյան — «Բասկետբոլ: Ուսուցում և մարզում բուհերում սովորող ուսանողների համար» ուսումնական ձեռնարկ: Երևան, ԵՃՇՊՀ, 2013թ., 88 էջ
  3. Чатинян Р.А., Ханамирян Г.С. — «Тигран Петросян. Хроника борьбы за шахматную корону». Ереван, ЕГУАС, 2013г., 208с.
  4. Ռ.Ա. Չատինյան — «Ռաֆայել Վահանյան: Անկրկնելի հաղթանակներ»: Երևան, ՃՇՀԱՀ, 2014թ., 132 էջ
  5. Հ.Հ. Զանազանյան, Հ.Ս. Բադալյան — «Ֆուտբոլ: Ուսուցում և մարզում բուհերի ուսանողների համար» ուսումնական ձեռնարկ: Երևան, ՃՇՀԱՀ, 2014թ., 60 էջ
  6. Հ.Հ. Զանազանյան, Հ.Ս. Բադալյան — «Ուսանողների առողջ ապրելակերպի ապահովման խնդիրների մասին» հոդված: Հանրապետական XL գիտամեթոդական կոնֆերանսի նյութեր, Երևան, ՖԿՀՊԻ, 2013թ., 450 էջ
  7. Հ.Հ. Զանազանյան, Հ.Ս. Բադալյան — «Ֆիզիկական կուլտուրայի ինքնուրույն պարապմունքներ անցկացնելու անհրաժեշտության և կարևորության մասին» հոդված: Միջազգային 41-րդ համաժողովի գիտական հոդվածների ժողովածու, Երևան, ՖԿՀՊԻ, 2014թ., 483 էջ
  8. Հ.Ս. Բադալյան — «Մանկապատանեկան ֆուտբոլի առաջընթացի և զարգացման ուղիները Հայաստանում» հոդված: Սպորտային մանկավարժական գիտությունը Հայաստանում: Գիտական աշխատանքների ժողովածու, Երևան, ՖԿՀՊԻ, 2015թ., 472 էջ

Ամբիոնը մասնակցում է բոլոր ուսանողական մրցաշարերին, որոնք անցկացվում են ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի և ՀՀ ԿԳ նախարարության հետ համատեղ: