Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Քիմիայի, կապակցող նյութերի և սիլիկատների ամբիոն

  • 1989թ-ից կազմակերպվել է «Շինարարական նյութեր և ընդհանուր անօրգանական քիմիա» ամբիոնը: Ամբիոնի վարիչ` տ.գ.թ., դոցենտ Ն.Վ. Չիլինգարյան:
  • 1996թ. ամբիոնը վերանվանվել է «Շինարարական նյութերի, իրերի և կոնստրուկցիաների արտադրություն»:
  • 1997թ-ից մինչև 2005թ.-ը ամբիոնը ղեկավարել է տ.գ.դ., պրոֆեսոր Մ.Հ. Բադալյանը:
  • 2002թ-ից ամբիոնը բաժանվեց և վերանվանվեց «Շինարարական, ջերմամեկուսիչ նյութերի և իրերի արտադրություն»:
  • 2006թ-ից ամբիոնը վերանվանվեց «Քիմիա և կապակցող նյութեր»: Ամբիոնի վարիչ` տ.գ.դ.,պրոֆեսոր Ն.Վ. Չիլինգարյան:
  • 2012թ.-ից ամբիոնը վերանվանվեց «Քիմիայի, կապակցող նյութերի և սիլիկատների»: Ամբիոնի վարիչ` տ.գ.դ., պրոֆեսոր Ն.Վ. Չիլինգարյան:

Ամբիոնի գիտամանկավարժական պոտենցիալը կազմված է  տեխնիկական գիտությունների դոկտորներից,  տեխնիկական և քիմիական գիտությունների թեկնածուներից, ասիստենտներից, դասախոսներից, ասպիրանտերից և հայցորդներից:

Ամբիոնի աշխատակիցները սերտ համագործակցում են համալսարանի հարակից թողարկող ամբիոնների հետ և ղեկավարում են բակալավրիատի որոշ  ավարտական աշխատանքներ: Ամբիոնը  դասավանդում է նաև մագիստրոսների մասնագիտական որոշ առարկաներ և ղեկավարում է  նրանց կուրսային նախագծերը:

Ամբիոնը ՀայՇինՍերտիֆիկատի հետ համատեղ մասնակցել է Եվրոպական ստանդարտների ներդաշնակեցման պահանջներով Հայաստանի Հանրապետության շինարարական նյութերի  (կապակցող նյութերի) տեխնիկական կանոնակարգերի մշակմանը:

Ամբիոնը գիտական գործունեությունը կապված է բարձրաակտիվ կապակցող նյութերի արտադրության և տարբեր արտադրական թափոններից կոմպոզիցիոն շինարարական նյութերի մշակման տեխնոլոգիայի, հանքային նյութերի կոմպլեքս վերամշակման տեխնոլոգիայի, տեղական հումքի հիման վրա շինարարական պոլիմերային նյութերի մշակման տեխնոլոգիայի հետ:

Ամբիոնում աշխատանքներ են կատարվում ջրերի աղտոտիչների հայտնաբերման, որոշման, մաքրման և որակի գնահատման ուղղությամբ:

Ամբիոնում կատարված գիտահետազոտական աշխատանքները բազմիցս զեկուցվել  և տպագրվել են տարբեր երկրներում կազմակերպված միջազգային գիտաժողովներում, մասնավորապես  Ռուսաստանում, Ուկրանիայում, Վրաստանում, Չինաստանում, Գերմանիայում:

Ամբիոնը սերտ կապերի մեջ է կապակցող նյութերի արտադրության` Արարատի ցեմենտի և Երևանի գաջի գործարանների հետ, ինչպես նաև ՀայՇինՍերտիֆիկատի հետ։

Ամբիոնի աշխատակիցները մասնակցում են շինարարական նյութերի արտադրության տեխնոլոգիայի բարելավմանը և վերջնական արտադրանքի որակի հսկմանը։

Ամբիոնի գործունեության ընթացքում պաշտպանվել են հինգ դոկտորական և տասնհինգ թեկնածուական ատենախոսություններ:

 

Մեզ հետ կարելի է կապ հաստատել հետևյալ կապի միջոցներով.

  • Հեռ. +374 10  54-14-91
  • էլ. փոստ: nchilingaryan@ysuac.am
Չիլինգարյան Նիկոլայ Վաղինակի Ամբիոնի վարիչ տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Սաֆարյան Արծրունի Մարտիրոսի Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Ղուկասյան Սուսաննա Ժորայի Տեխնիկական գիտությունների դոկտոր, դոցենտ
Հովսեփյան Գոհար Շահենի Քիմիական գիտությունների թեկնածու
Մեյմարյան Արմինե Ստեփանի Տեխնիկական գիտությունների թեկնածու
Քալանթարյան Մարինե Աշոտի Քիմիական գիտությունների թեկնածու