Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Քաղաքաշինության ամբիոն

Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի քաղաքաշինության ամբիոնը հիմնվել է 1991թ.-ին: Ամբիոնի հիմնումը նոր խթան հանդիսացավ քաղաքաշինական կրթության համար, մտցվեցին նոր տեսական և գործնական դասընթացներ, հստակեցվեցին ճարտարապետական նախագծման առարկայի կազմում քաղաքաշինական նախագծերի տեղը, նպատակները, մեթոդները:

Համալսարանի ճարտարապետի դիպլոմը 1992 թվականից ճանաչվում է Ֆրանսիայի կառավարության կողմից և ընդունվում համարժեք Եվրոհամայնքի երկրների ճարտարապետի դիպլոմին:

Ամբիոնի վարիչներ են եղել ճարտ. թեկնածու, պրոֆեսոր Ա. Կանայանը (1991- 1992 թթ.), ճարտ. դոկտոր, պրոֆեսոր Արծ. Գրիգորյանը (1992- 2008 թթ.):

Ամբիոնի դասախոսները միջազգային և հանրապետական մրցույթներում և ստուգատեսներում բազմիցս արժանացել են պետական մրցանակների, իսկ նրանց կողմից ղեկավարված շրջանավարտների դիպլոմային աշխատանքները` ամենաբարձր մրցանակային տեղերի: