Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Տեխնիկական թարգմանության ամբիոն

Ամբիոնը ստեղծվել է 2013/14 ուսումնական տարվա սկզբին, որպես Երևանի պետական համալսարանի հետ համատեղ նախագիծ` համաձայն այս երկու համալսարանների միջև պայմանագրի` ստորագրված 2013 թվականի սեպտեմբերի 3-ին: Այդ նախագծի իրականացման արդյունքում պատրաստվելու են «Թարգմանչական գործ» մասնագիտությամբ բակալավրի որակավորում ունեցող տեխնիկական թարգմանիչներ, որոնք  կկարողանան մատուցել թարգմանչական ծառայություններ անգլերենից-հայերեն և հայերենից-անգլերեն, և ռուսերենից-հայերեն և հայերենից-ռուսերեն:

Ամբիոնի աշխատանքները ժամանակի պահանջներին համապատասխանեց­նելու համար ենթադրվում է ստեղծել համապատասխան կրթական միջավայր հագեցած համապատասխան  աուդիո-վիդեո (տեսա-լսողական) սարքերով, Ինտերնետին միացված քոմփյութերներով, բառարանային ռեսուրսներով, գրականությամբ: Բացի այդ կարևորվում է թարգմանչական ծառայություններ մատուցող համալսարանական կենտրոնի ստեղծումը, որում կմասնակցեն ինչպես դասախոսներ, այնպես էլ  ուսանողներ և որտեղ հնարավոր կլինի կազմակերպել և անցկացնել տեխնիկական թարգմանության ուսումնական և արտադրական պրակտիկա, ինչպես մեր համալսարանի, այնպես էլ այլ համալսարանների ուսանողների համար: