Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ջերմագազամատակարման և օդափոխության ամբիոն

Ջերմագազամատակարարում և օդափոխություն (ՋԳՄՕ) մասնա­գի­տու­թյան ակունքները գալիս են 1931-1934թթ. Երևանի շինարարական ինստի­տուտի կազ­մում գործող ՙՋեռուցում և օդափոխություն՚ ամբիոնից, որն ըստ էության կրում էր սանիտա­րա­տեխնիկական մասնագիտության բնույթ: 1939թ. ԵրՊԻ-ում կազմավորվեց ՙԹերմոդինամիկա և ջերմատեխնիկա՚ ամբիոնը: 1949թ. ԵրՊԻ շինարարական ֆակուլտետի կազմում ստեղծ­վեց ՙՋերմագազամատա­կա­րարում և օդափոխություն» մասնագիտությունը: Ամբիոնի հիմ­նա­կան խնդիրը դարձավ դասախոսական կադրերի ապահովումը: Լ.Ղուլոյանը 1953թ. ստացավ տգթ ստիճան, իսկ 1954թ. հաստատվեց դոցեն­տի պաշտոնում: 1954թ. ջերմագա­զա­մատակարարում և օդափոխություն մասնագիտության հիման վրա կազմակերպվեց ՙՋերմատեխնիկա, ջերմագա­զամատա­կարարում և օդա­փո­խու­­թյան՚ ամբիոնը, որի վարիչ նշա­նակ­վեց դոցենտ Լ.Ղուլոյանը: Այդ տարիներին մեծ ծավալի ուսումնա­մեթոդական աշխա­տանք էր տանում Գրիգոր Մելիքյանը: Կազմա­կերպ­վեց լաբորատորիան: 1960թ. Լ.Ղուլոյանի ղեկավարությամբ ամբիոնին կից ստեղծվեց գիտա­հե­տա­զոտա­կան լաբորատորիա, որի խնդիրն էր հետազոտել Հայաստանի վառելիքա-էներգետիկական հա­մալիրի արդյու­նա­վետ զարգացման ուղիները: Այդ լաբորատորիայում գիտական աշ­խա­տանքի ներգրավվեցին մի շարք լավագույն շրջա­նավարտներ, որոնցից Զ.Ա. Մելիքյանը առաջին անգամ Երևանում նախապատրաստեց իր թեկնածուական թեզը և այն հաջողությամբ պաշտպանեց Կիևի ինժեներաշինարարական ինստիտուտում: 1966 թվականին ամբիոնի վարիչի պաշտոնն ստանձ­նեց Գ.Հ.Մելիքյանը: 1972թ. ամբիո­նում հիմնադրվեց ՙՍառնարանային տեխնիկա՚ առար­­կան: Այս գործում մեծ էր տ.գ.թեկ­նածու Զ.Մելիքյանի գործնեությունը, որը դասավանդում էր նոր մասնագիտության համարյա բո­լոր առարկաները, հիմնում էր սառ­նարանային լաբորատորիա­ներ, տպագրում էր մեթոդական ձեռնարկներ, հրատարակում էր գրքեր և գիտական հոդ­ված­ներ ԽՍՀՄ-ի առաջնակարգ գիտական ամսագրերում: Այդ ըն­թաց­քում նրան շնորհվեց  շուրջ 20 ԽՍՀՄ գյուտարարական հեղինակային վկայագրեր և արտասահ­­ման­յան պատենտներ (ԱՄՆ, Շվեդիա, Գերմանիա): 1975թ. լույս տեսավ Զ.Մելիքյանի “Кондицирование воздуха” գիրքը, իր հա­մա­հեղինակ Յա. Դ. Պեկերի հետ միա­սին:  1980թ. Զ.Մելիքյանը գործուղվեց Ալժիրի թեթև արդյունա­բե­րու­թյան ազգային ինստի­տուտ որ­պես ՙՕդի կոնդիցիոնացում՚ ամբիոնի վարիչ: Վերադառ­նալով գործուղումից նա 1985թ. Մոսկ­վայում հրատարակեց “Централи­зован­ное тепло­хла­доснабжение гражданских и промышленных зданий” մենագրությունը (Mосква, Строй­из­дат,1985г) . Իր զարգացման ճանապարհին ՋԳՄՕ ամբիոնը հանդիսացավ այն հիմքը, որի վրա առաջացան ՙԱրդյունա­բերական ջերմաէներգետիկա՚, ՙՋերմա­էլեկտրակայաններ՚ ու ՙՍառնարանային կայանք­ներ՚ մասնագիտական ամբիոն­ները: Անցումային այս գործըն­թացներում կազմակերպչական մեծ աշխա­տանք տարավ Լ.Ղուլոյանը: Նրա և Մ.Բուբուշյանի հրատարակած ՙԸնդհանուր ջեր­մատեխնիկա՚ դասագիրքը մեծ նշանակու­թյուն ունեցավ երիտասարդ դասախոսնե­րի և ուսանողների արդյունավետ աշխատանքի կազմա­կերպման գործում: 1980թ. ՋԳՄՕ ամբիո­նի վարիչ ընտրվեց տ.գ.թ., դոցենտ Օ.Ե.Խաչիկյանը: Հրա­տարակվեցին մեթոդական նոր ձեռնարկներ, լաբորատոր աշխա­տանքների և դիպլո­մային նախագծերի կատար­­­ման մեթո­դա­կան ցուցում­ներ բոլոր առարկաների գծով: Նորացվեց և հարստացավ լաբորատոր բա­զան, հրատարակվեց դոցենտներ Գ.Մելիքյանի և Դ.Մուշեղյանի ՙԱրտադրական և քաղա­քա­ցիա­կան շենքերի օդափոխություն և օդի կոնդիցիոնացում՚, դոց. Վ.Հակոբյանի ՙԳազա­մա­տակարարում՚, դոց. Հ.Գեջակուշյանի ՙՋԳՄՕ համակար­գերի ավտոմա­տա­ցում՚ դասա­գր­քե­րը և դոց. Ռ.Հայրապետյանի ՙՋերմափոխանցում՚ խնդրագիրքը: Սերտացան ստեղծա­գոր­ծական կապերը Մոսկվայի և այլ քաղաքների ՋԳՄՕ ամբիոնների հետ: 1987թ. ՋԳՄՕ ամբիո­նի վարիչ ընտրվեց տ.գ.թ., դոցենտ Վ.Հակոբյանը: 1989թ. ստեղծվեց Երևանի ճար­տա­րապետաշինարարական ինս­տի­տուտը (ԵրՃՇԻ), որի ռեկտոր ընտրվեց տեխ. գիտ. դոկ­տոր, պրոֆեսոր Ա.Գ.Բեգլարյանը: ՙՋԳՄՕ՚ ամբիոնն ընդգրկ­վեց նորաստեղծ ինս­տի­տուտի հիդրոշինարարության և քաղաքային տնտեսու­թյան ֆա­կուլ­տետի կազմում:  1991թ. փետր­վարին ՋԳՄՕ ամբիոնի նոր վարիչ ընտրվեց տեխնիկական գիտություն­ների դոկտոր, պրո­ֆե­սոր Զ.Ա.Մելիքյանը, որը նոր էր վերադարձել Միավորված Ազգերի կազ­մա­կեր­պությունում էքսպերտի և ՄԱԿ –ի զարգացման ծրագրերից մեկի տնօ­րենի պաշ­տո­նից: Հայաստանի նո­րա­­նկախ Հանրապետությունում սկսված տնտեսա­կան ճգնա­ժամի պայ­ման­ներում կոլեկտ­ի­վը ներդրեց մեծ ջանքեր ստեղ­ծա­­­գործ աշխատանքային մթնոլորտը պահ­պա­նելու և զար­գաց­նելու համար: Զ. Մելիքյանը կարողացավ, ոգևորել կոլեկտիվին  ժամա­նա­կի պա­հանջ­ներից բխող գիտահե­տա­զո­տա­կան թեմա­տիկայով: ԱՄՆ-ի Զարգացման գոր­ծա­կա­լու­թյան օգ­նությամբ ամբիոնը ձեռք բերեց համա­կար­գիչ­ներ, չափման ժամանա­կակից սար­քեր, բազ­մացման և հրատարակչական սարքավորումներ: Ամբիոնում առաջին անգամ հիմն­վեց աս­պի­րանտուրա, որում պրոֆեսոր Զ. Մելիքյանի և դոցենտներ Օ. Խաչիկյանի, Դ. Մուշեղյանի և մյուս դասա­խոս­ների ղեկավա­րու­թյամբ բազ­մա­թիվ ասպի­րանտներ պաշտ­պա­նեցին թեկ­նա­ծուական թեզեր: Ամբիոնը դար­ձավ գիտա­ման­կավարժական կադրերի պատ­րաստ­ման դարբ­նոց, որտեղ ուսանում էին մաև Սիրիայից, Իրանից, Եգիպտոսից ժամանած ասպի­րանտներ: Ստեղծ­վե­ցին համագոր­ծակ­ցության կա­պեր Հայաստանում գոր­ծող Ամե­րիկ­յան և Եվրո­պա­կան կազմակեր­պություն­ների հետ: Ամ­բիո­նի դասա­խոս­­ները մաս­նակցում էին միջա­զ­­­գային (Հայաստան, ԱՄՆ, Հունգարիա, Վրաստան) և հանրա­պե­տա­կան գիտա­ժո­ղո­վնե­րին: 1996թ. ամբիոնի հիման վրա ստեղծ­վեց էներգետիկ ճար­տարագետների Միջազ­գային Ասո­ցիացիայի Հայաստանի մասնա­ճյու­ղը Զ.Մելիքյանի գլխավորությամբ: Զարգացան ան­մի­ջա­կան շփումները արտասահմանյան առաջավոր գիտա­տեխ­­նի­կական կազմա­կեր­պու­թյուն­­­նե­րի հետ: Ամբիոնի և Ասոցիացիայի համատեղ ջանքերով 1998թ. և 2001թթ կազ­­մա­կեր­պ­­­վեցին էներգետիկական առաջին և երկրորդ միջազ­գային գիտաժողովները Հայաստանում, որին մաս­նակցեցին Ամերիկայից, Եվրոպայից, Կանադայից, Հունաս­տանից, Ռուսաստանից, Վրաս­տանից և այլ երկրներից ժամանած գիտ­նա­կան­ներ: 2003 թվականին ամբիոնին շնորհ­վեց Գիտությունների և Տեխնելոգիաների Միջազգային Կենտրոնի Գրանտը, որը ֆինան­սա­վո­րեց ԱՄՆ-ի Պետ.Դեպարտամենտը: 2013թ. հիդրավ­լի­կա­յի և ՋԳՄՕ ամբիոնները միաց­վե­ցին և ամբիոնն անվանվեց ՙՀիդրավ­լի­կա, Ջերմագազամատա­կա­րա­ր­ման և օդափո­խու­թյան՚ ամբիոն: 2015թ. հուլիսին ՀՋԳՄՕ ամբիոնը վերակառուցվեց և նորից անվանվեց ՙՋԳՄՕ՚ ամբիոն: 2015թ. հոկտեմբերին  ամբիոնի վարիչ կրկին ընտրվեց պրոֆեսոր, Զ.Ա. Մելիքյանը: Ամբիոնի հաջողությունների գրա­վականը նրա պրոֆեսորա-դասախոսական անձ­նա­կազմի և ամբիոնի վարիչ՝ տեխ.գիտ. դոկտոր, 1998թ. ՙՏարվա մարդ՚ տիտղոսի անվա­նա­­կիր, արտա­սահ­մանյան մի քանի ամսա­գրե­­րի խմբագրական կոլե­գիա­ների անդամ, Միջազ­գային Կենսագրական Ինստիտուտի Ոսկե Մեդալակիր Զոհրաբ Մելիքյանը:

Քարամյան Աննա Կառլենի Ամբիոնի վարիչ տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Մելիքյան Զոհրաբ Աշոտի Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Խարազյան Ռոբերտ Սրապիոնի Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Էգնատոսյան Սիրանուշ Մելսիկի Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Պողոսյան Սերյոժա Պողոսի Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Պետրոսյան Արտաշես Լեվոնի Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Զատիկյան Սլավիկ Սանասարի Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Էգնատոսյան Նաիրա Մելսիկի Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Սարուխանյան Լիլիյա Ռաֆայելի Տեխնիկական գիտությունների թեկնածու, ասիստենտ
Նռանյան Վահան բագրատի Տեխնիկական գիտությունների թեկնածու, ասիստենտ
Ավետիսյան Արթուր Գեորգիի Տեխնիկական գիտությունների թեկնածու, ասիստենտ
Գրիգորյան Աշոտ Խաչիկի Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ