Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Շինարարական կոնստրուկցիաների ամբիոն

«Շինարարական կոնստրուկցիաներին վերաբերվող առարկանները դասավանդվել են 1921թ.–ից Երևանի Համալսարանի նորաստեղծ ինժեներա-շինարարական ֆակուլտետում: 1931թ. ստեղծվել է «Շինարարական կոնստրուկցիաներ» ամբիոնը: ՇԿ ամբիոնի վարիչները եղել են` դոցենտ Ռուբեն Հակոբյանը (1931-1952 թթ.), տ.թ.,դոցենտ Վիկտոր Տեր-Իսրաելյանը (1952-1962 թթ.), պրոֆ. Գուրգեն Աբովյանը (1962-1967 թթ.):

1967 թ. «Շինարարական կոնստրուկցիաներ» ամբիոնը բաժանվել է 2 ամբիոների` «Երկաթբետոնե, քարե կոնստրուկցիաների և կառույցների սեյսմակայունություն» և «Մետաղե, փայտե կոնստրուկցիաների և կառուցվածքների փորձարկում»:

«Երկաթբետոնե, քարե կոնստրուկցիաների և կառույցների սեյսմակայունություն> ամբիոնի վարիչներ են եղել  պրոֆ. Հակոբ Բաբայանը (1967-1974 թթ. , 1980-1981 թթ.), պրոֆ. Գուրգեն Գրիգորյանը (1974-1977 թ.թ.), դոցենտ Թեմուր Մարգարյանը (1977 — 1979 թթ.), պրոֆ. Ռոբերտ Ավետիսյանը (1979-1980 թ.թ.), պրոֆ. Բորիս Կարապետյանը (1980-1994 թ.թ.), պրոֆ. Սուրեն Դարբինյանը (1994-1995 թ.թ.): 1995 թվականից ԵԲՔԿ և ԿՍ ամբիոնը ղեկավարել է պրոֆ. Ռոբերտ Ավետիսյանը:

«Մետաղե, փայտե և պլաստմասային կոնստրուկցիաների կառուցվածքների» ամբիոնի վարիչներ են եղել դոցենտ Ավետիք Տեր-Իսրաելյանը , պրոֆ. Գուրգեն Աբովյանը, դոցենտ Հարմա Սարգսյանը (1972-1977 թթ.), դոցենտ Ժան Զախարյանը (1977-1989 թթ.), դոցենտ Էդմոն Մանուկյանը (1989-2006 թթ.):

Շին. կոնստրուկցիաների ամբիոնում աշխատել են հայտնի գիտնականներ  ակադեմիկոս Ա. Նազարովը, տ.գ.դ., պրոֆ. Վ. Վ. Փինաջյանը, տ.գ.թ., պրոֆ  Ս. Պ. Հովնանյանը, տ.գ.թ., պրոֆ Ա. Հ. Սահակյանը:

Աշխատել են նաև տ.գ.թ., դոցենտներ` Վ. Ա. Ստեփանյանը, Տ. Ա. Գորոյանը, Ս. Գ. Իոննիսյանը, Վ. Ք. Ղուկասյանը, Գ. Վ. Վարդանյանը, Ա. Վ. Բելուբեկյանը, Ռ. Հ. Ազարյանը  Ս. Է. Կամսարականը  Ա.  Տ. Գորոյանը, Հ.  Ռ. Մարտիրոսյանը:

2006 թվականից 2 ամբիոնները վերամիավորվեցին. ստեղծվեց նոր ամբիոն, որը կրկին կոչվեց «Շինարարական կոնստրուկցիաների»-ի ամբիոն: Ամբիոնի վարիչ նշանակվեց Ռ. Ս. Ավետիսյանը:

Դադայան Տիգրան Լեոնիդի Ամբիոնի վարիչ տեխնիկական գիտությունների դոկտոր, դոցենտ
Աղբալյան Յակով Գեորգիի Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Ասատրյան Վրեժ Մհերի Տեխնիկական գիտությունների թեկնածու, Ինժեներ-կոնստրուկտոր
Ավետիսյան Մուշեղ Սերգեյի Տեխնիկական գիտությունների թեկնածու
Գրիգորյան Դավիթ Համլետի Տեխնիկական գիտությունների թեկնածու, ասիստենտ
Կարապետյան Լուսինե Գուրգենի Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Հովհաննիսյան Հրաչյա Արբակի Տեխնիկական գիտությունների թեկնածու
Մարգարյան Թեմուր Գեվորգի Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Պալյան Իոսիֆ Սարգսի Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ