Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Շինարարական արտադրության տեխնոլոգիայի և կազմակերպման ամբիոն

Ամբիոնը ստեղծվել է 1942թ.-ին: ՇԱՏԿ  ամբիոնի ակունքները սկիզբ են առնում Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի «Շինարարական նյութերի տեխնոլոգիա», «Շինարարական արվեստ» և «Շինարարական կոնստրուկցիաներ» ամբիոններից: Ամբիոնում դասավանդվում էին «Շինարարական մեքենաներ», «Շինարարական աշխատանքներ», «Շինարարության կազմակերպում և պլանավորում», ինչպես նաև «Շինարարական  ինդուստրիայի ձեռնարկություններ» առարկաները, որոնք ուսուցանվում էին  շինարարական և հիդրոտեխնիկական ֆակուլտետներում: Հետագայում ուսումնական պլաններում ներառվեցին «Շինարարության էկոնոմիկա», «Շինարարական  կոնստրուկցիաների տեղակայում», «Շինարարական աշխատանքների մեքենայացում» և «Շինարարական արտադրության  տեխնոլոգիա» առարկաները:

Ամբիոնում ստեղծվել են շինարարական մեքենաների լաբորատորիա, շինարարության կազմակերպման, պլանավորման և էկոնոմիկայի աշխատասենյակ, հետագայում նաև  շինարարական արտադրության տեխնոլոգիայի և շինարարական կոնստրուկցիաների լաբորատորիա, սակայն ԵՃՇՊՀ-ի ստեղծումից հետո տնտեսագիտական առարկաները փոխանցվեցին պրոֆիլային ամբիոնին: Ներկայումս ամբիոնի ուսումնական պլանում լաբորատոր աշխատանքներ չեն նախատեսված: Ամբիոնի դասախոսները և շրջանավարտները   մշտապես մասնակցել են  ժողովրդական տնտեսության կարևորագույն խնդիրներին և օբյեկտներին վերաբերող գիտահետազոտական և նախագծային աշխատանքներին: Ամբիոնում ստեղծվել ավելի քան 50 մենագրություն, հանրապետական և միութենական ամսագրերում ու ժողովածուներում հրատարակվել է ավելի քան 330 հոդված:

Ամբիոնի գոյության 80–ից ավել տարիների ընթացքում  սերտ կապեր են հաստատվել Մոսկվայի Վ.Վ,Կույբիշևի անվան ինժեներաշինարարական և Կիևի ինժեներաշինարարական բուհերի (ներկայումս համալսարանների) հետ: Ամբիոնի ասպիրանտների գիտական ղեկավարներ են հաստատվել այնպիսի անվանի գիտնականներ, ինչպիսիք են Լ.Ի.Աբրամովը, Ն.Ն.Դանիլովը, Տ.Մ.Շտոլը, Ա.Կ.Շրեյբերը, Վ.Ի. Ռիբալսկին  և այլն:

Ամբիոնի դասախոսները և շրջանավարտները ղեկավարել և ղեկավարում են խոշոր շինարարական  կազմակերպություններ, ֆինանսական օժանդակություն ցուցաբերում ինչպես հարազատ բուհին, այնպես էլ Հայաստանի եզակի օբյեկտների կառուցմանը`օրինակ Մատենադարանի նոր մասնաճյուղերի: Ամբիոնի աշխատողները մասնակցել են բազմաթիվ կառույցների նախագծային և տեխնիկական հսկողության  աշխատանքներին` մասնավորապես Ֆրանսիայի ու Ռուսաստանի Դաշնության  դեսպանատների, Ռուսալ-Արմենալի, Հյուսիսային  պողոտայի, ԼԻՆՍ-ի հիմնադրամի շրջանակներում բոլոր մշակութային շենքերի, Ծաղկաձորի հյուրանոցային համալիրների, Էջմիածնի տաճարի համալիրի վերակառուցմանը և այլն:

Ամբիոնի հիմնական ուղղվածություն- «Շինարարական արտադրության տեխնոլոգիա և կազմակերպում»:   Ամբիոնում իրականացվող գիտահետազոտական աշխատանքները հիմնականում վերաբերում են՝

  • շինարարական արտադրության տեխնոլոգիական գործընթացների
  • շինարարության նորմավորման կարգավորմանը,
  •  արտակարգ իրավիճակներում շինարարության տեխնոլոգիայի և կազմա կերպման բարելավմանը:

Միջազգային համագործակցություն — Ամբիոնը համագործակցում է Մոսկվայի Պետական շինարարական համալսարանի «Շինարարական արտադրության տեխնոլոգիա և կազմակերպում»ամբիոնի հետ` հիմնականում նոր մասնագիտական գրականության հետ ծանոթանալու և հնարավորության դեպքում ձեռք բերելու նպատակով: Կապն իրականացվում է  Մոսկվայում շինարարական ոլորտում ակտիվ գործունեություն ծավալած ամբիոնի նախկին աշխատակիցներ Ս.Համբարձումյանի, Գ.Բադեյանի, Ա.Մխիթարյանի միջոցով:

Շինարարության անվտանգությանը վերաբերող թեմաների բովանդակությունը  համեմատվել և հաստատվել է Իտալիայից ժամանած պրոֆեսոր  Մոսքելլայի  դասախոսությունների  դասալսման ընթացքում:

Գրիգորյան Վարդգես Իգիթի Ամբիոնի վարիչ տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Ղուլյան Արմինե Բագրատի Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Գրիգորյան Վահան Վահրամի Տեխնիկական գիտությունների թեկնածու, ասիստենտ
Պողոսյան Վազգեն Վոլոդյայի Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Տոնոյան Արաքսյա Ռաֆիկի Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ