Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգման, վերակառուցման, գեղեցիկ արվեստի եւ պատմության ամբիոն

Ճարտարապետական կրթությունը Հայաստանում հիմնադրվել է 1921 թվականին Երևանի Ժողովրդական համալսարանի տեխնիկական ֆակուլտետի կազմում, որը հետագայում աստիճանաբար ձևավորվել է հետևյալ տարեգրությամբ:

1930-33թթ.. ճարտարապետական կրթությունը գործել է Շինարարական ինստիտուտի համալիրում:

1933-91թթ.., ճարտարապետությունը որպես ճարտարապետաշինարարական ֆակուլտետի բաղկացուցիչ բաժին, ունեցել է երկար և արգասաբեր գործունեություն Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի (ԵրՊԻ) կազմում, հիմք դնելով մասնագիտության կրթական մի ողջ ժառանգությանը:

36թ. ականավոր ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի ջանքերով ստեղծվել է ճարտարապետության մասնագիտական ամբիոնը: Հետագա տարիներին ամբիոնում ձևավորվել և դասավանդվել են բոլոր մասնագիտա կան առարկաները, այդ թվում և` տեսության և պատմության դասընթացները: Իր գործունեության տարիների ն ամբիոնը ծավալել է արդյունավետ և նպատակասլաց մանակավարժական գործունեություն, կապելով ապագա ճարտարապետների ուսուցումը պրակտիկ ստեղծագործական պահանջների հետ, դաստիարակելով նրանց ազգայի ն ճարտարապետության հարուստ ավանդույթների յուրացման և հայագիտական իմաստավորման ոգով: Այս սկզբունքներով դրվել են Հայաստանի ճարտարապետության դպրոցի ձևավորման ու հետագա զարգացման փուլերի հիմքերը: Ն. Բունիաթյանը նորաստեղծ ամբիոնը ղեկավարել է ընդամենը երկու տարի` մինչև 1938թ.:

1938-44թթ.. ճարտարապետության ամբիոնը գլխավորել է Հարություն Զաքյանը: Նա մեծ ավանդ է ներդրել շինարարական, ապա ԵրՊԻ-ի կազմակերպման գործում:

1945-90թթ.. ճարտարապետության ամբիոնի վարիչ եղել է Վարազդատ Հարությունյանը: Հետագայում ստեղծվել են ևս երկու նոր ամբիոններ, 1967թ.` արդյունաբերական և քաղաքացիական շենքերի ճարտարապետության (ԱՔՇՃ) , 1975թ. նկարչության և քանդակի:

1990թ. Երևանի ճարատարապետության և շինարարության պետական ինստիտուտի ստեղծման հետ, գոյություն ունեցող ճարտարապետության ամբիոնը տրոհվեց պրոֆիլային դասավանդման ավելի հստակ տարբերակմամբ մասնագիտական ամբիոնների` ճարտարապետության տեսության, պատմության և հուշարձանների վերականգման ( ՃՏՊ և ՀՎ), քաղաքաշինության և ճարտարապետական նախագծման: ԱՔՇՃ-ի ամբիոնը մնաց իր կարգավիճակով: ՃՏՊ և ՀՎ ամբիոնի վարիչի պաշտոնին տեղափոխվեց ԱՔՇՃ-ի ամբիոնի վարիչ, ճարտ. դ-ր պրոֆ. Արշավիր Թորամանյանը:

1993թ. առ այսօր ամբիոնը համատեղության կարգով ղեկավարում է ճարտ. դ-ր, պրոֆ., Հայաստանի վաստակավոր ճարտարապետ, համալսարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Յուրի Սաֆարյանը: 1996–ից ամբիոնի վարիչի տեղակալի պաշտոնում նշանակվել է ճարտ. դ-ր, դոց. Մարիետտա Գասպարյանը (2003թ.),ճարտ. դ-ր, պրոֆ Գառնիկ Շախկյանը(1996թ.), իսկ 2003 թ. ամբիոնի վարիչի տեղակալի պաշտոնում ընտրվել է նաև ճարտ. դ-ր պրոֆ. Դավիթ Քերթմենջյանը(2003թ.) :

ՃՏՀՎ և Պ ամբիոնը կադրեր պատրաստում է երկու մասնագիտություններով` ճարտարապետություն և ճարտարապետական միջավայրի դիզայն: Ամբիոնում ճարտարապետության տեսական և պատմական բոլոր առարկաները, ինչպես նաև ամբիոնի ուղղվածության ճարտարապետական նախագծման դիպլոմային ու կուրսային աշխատանքները, անընդմեջ, ուսման սկզբից մինչև ավարտը դասավանդում են նախագծային և գիտահետազոտական աշխատանքների հարուստ փորձ ունեցող պրոֆեսորներ, դոցենտներ, ասիստենտներ, դասախոսներ և ասպիրանտներ: Իրականում, ամբիոնի կողմից կրթվում է ճարտարապետության ֆակուլտետի ողջ ուսանողությունը` առաջինից մինչև վեցերորդ կուրսերը:

Ամբիոնում պրոֆեսորադասախոսական անձնակազմի գործունեության մեջ առաջնահերթ ուշադրություն է տրվում գիտական հետազոտություններին` <>, որովհետև, այն դասախոսը, որ իր հետաքրքրություններում դադարեցրել է գիտական հետազոտությունը, վերածվում է օտար ճանաչողություններով առաջնորդվող միջակ դասուսույցի: Էական է համարվում նաև այն փաստը, որ գործնականում ամբիոնի դոկտորական կազմը դարձել է դոկտորական և թեկնածուական թեզերի պաշտպանության ԲՈՀ-ի 029 <> մասնագիտական խորհրդի կազմավորման միջուկը:

ՃՏՀՎ և Պ ամբիոնի գիտական հետազոտությունների հիմնական ուղղություններն են` հայկական և համաշխարհային ճարտարապետության հիմնախնդիրների տեսական հետազոտումն ու հեռանակարային զարգացման միտումների վերլուծությունը, տարաբնակեցման գիտական հիմունքների ստեղծումը, Հայաստանի և միջազգային պատմաճարտարապետական համալիր հարցերի ուսումնասիրությունը, նորմավորման գիտական հիմունքների գիտամեթոդական կոնկրետացումը և զարգացումը, ճարտարապետության գործունեության իրավական ակտերի կարգավորումը, ճարտարապետների մասնագիտական վարպետության նվաճման մեթոդոլոգիական հարցերի օպտիմիզացումը հատկապես ճարտարապետական հուշարձանների վերականգման և ճարտարապետական միջավայրի վերակառուցման ասպարեզներում:

Ներկա դրությամբ ՃՏՀՎ և Պ ամբիոնի կազմը համալրում են 6 դոկտոր-պրոֆեսորներ, 2 գիտության դոկտորներ-դոցենտներ, 2 պրոֆեսոր, 4 թեկնածու-դոցենտներ, 4 դոցենտներ, 15 թեկնածու-ասիստենտներ, 5 ասիստենտներ, 7 դասախոսներ, 3 լաբորանտներ, նաև 1 դոկտորանտ ու 14 ապիրանտներ, որոնցից երեքը` առկա ուսուցման, ութը` հեռակա ուսուցման, երեքը` որպես հայցորդ:

Սկսած 1990թ. ամբիոնում իրենց գործունեությունն են ներդրել` կյանքից անժամանակ հեռացած ճարտ. դ-ր, պրոֆ, ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս Վարազդատ Հարությունյանը, ճարտ. դ-ր, պրոֆ. Էդմոնդ Տիգրանյանը, ճարտ. դ-ր, պրոֆ., ՀճԱ թղթակից անդամ Օլեգ Վարդանյանը, ճարտ. թեկնածու, պրոֆ., ՀՃԱ թղթակից անդամ, Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Մարտին Միքայելյանը, ճարտ. թեկնածուներ, դոցենտներ Լևոն Զորյանը, Շմավոն Ազատյանը և Սահակ Քեշիշյանը, դ-ր, պրոֆ. ՀՃԱ ակադեմիկոս Սերգեյ Կարապետյանը. պրոֆ., ՀՃԱ ակադեմիկոս, Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Սպարտակ Խաչիկյանը: Նույն թվականներին, ամբիոնում աշխատել են նաև` ճարտ, ճարտ. թեկնածուներ, դոցենտներ և ՀՃԱ թղթակից անդամներ` Տիգրան Բարսեղյանը, Սամվել Դանիելյանը, ճարտ. թեկնածու, դոցենտ Թագուտի Խաչատրյանը, ճարտ. թեկնածու Վահագն Գրիգորյանը և Արշալույս Մելիքսեթյանը, արվեստագիտության թեկնածու Հասմիկ Փիլիպոսյանը, հնագիտության թեկնածու Հակոբ Սիմոնյանը, դասախոսներ` Ռուբեն Ազատյանը, Սիմոն Բարսեղյանը, Լևոն Իգիթյանը, Արշակ Ղազարյանը, Աշոտ Մանասյանը, Սուրեն Մելիք-Քարամյանը, Տիգրան Սահակյանը, Սարգիս Սարդարյանը, Պետրոս Սողոմոնյանը, առնիկ Ստեփանյանը և ուրիշներ:

Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության կրթության բնագավառում մասնագետների պատրաստման և ուսումնական ծրագրերի առնչությամբ տեղի են ունեցել լուրջ փոփոխություններ: Տվյալ գործընթացից անմասն չի մնացել նաև Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը: Վեցամյա կրթությամբ դիպլոմավորված մասնագետների պատրաստման զուգահեռ, անցում է կատարվում ճարտարապետության բակալավր և մագիստրոս երկաստիճան ուսուցման:

 Հարությունյան Էմմա Պապինի Ամբիոնի վարիչի Ժ/Պ ճարտարապետության թեկնածու, դոցենտ
Սաֆարյան Յուրի Աշոտի Ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Հայաստանի վաստակավոր ճարտարապետ
Գասպարյան Մարիետտա Արտաշեսի Ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր
Գրիգորյան Աշոտ Հայկազի Ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր
Շախկյան Գառնիկ Սմբատի Ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր
Ալոյան Արտյոմ Ալբերտի Ճարտարապետւթյան թեկնածու, պրոֆեսոր
Գրիգորյան Արտյոմ Գրիգորի Պրոֆեսոր, Հայաստանի Ինժեներական Ակադեմիայի թղթակից անդամ
Թադեվոսյան Նատալյա Նիկոլայի Ճարտարապետության թեկնածու, դոցենտ
Հասրաթյան Արեգ Մուրադի Ճարտարապետության թեկնածու, դոցենտ
Հարությունյան Մհեր Գագիկի Ճարտարապետության թեկնածու, դոցենտ
Նիկոյան Արփինե Հենրիկի ճարտարապետության թեկնածու, դոցենտ
Պետրոսյան Նունե Գագիկի Ճարտարապետության թեկնածու, դոցենտ
Կանեցյան Ամինիա Գուրգենի Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
Դանիելյան Մերի Հենրիկի Ճարտարապետ, դասախոս
Մամյան Լուսին Հենրիկի Ճարտարապետ, դոցենտ
Նազլուխանյան Գայանե Հրանտի Վերականգնող ճարտարապետ, դոցենտ
Նալբանդյան Գրիգոր Ալբերտի Ճարտարապետ, դոցենտ
Սանամյան Հովհաննես Աշոտի Ճարտարապետ, դոցենտ
Թամազյան Վրեժ Սերյոժայի Ճարտարապետության թեկնածու
Հակոբյան Տիգրան Դավիթի Ճարտարապետության թեկնածու, ասիստենտ
Մելիքսեթյան Հասմիկ Արշալույսի Ճարտարապետության թեկնածու, ասիստենտ
Մխիթարյան Նարինե Էմիլի Ճարտարապետության թեկնածու, ասիստենտ
Նահատակյան Դավիթ Սամվելի ճարտարապետության թեկնածու, ասիստենտ
Սիմոնյան Իրինա Մանվելի Ճարտարապետության թեկնածու, ասիստենտ
Վարդանյան Արա Սուրենի Ճարտարապետության թեկնածու, ասիստենտ
Մարգարյան Հասմիկ Զաքարի Պատմական գիտությունների թեկնածու, ասիստենտ
Բաբաջանյան Արմինե Արամի Ճարտարապետ, ասիստենտ
Բաբաջանյան Արմինե Լեվոնի Արվեստաբան, ասիստենտ
Իգիթյան Լուսինե Բաբկենի Պատմաբան, ասիստենտ
Կարապետյան Արմենուհի Սարգսի Պատմաբան, ասիստենտ
Հակոբյան Նունե Ֆելիքսի Ճարտարապետ, ասիստենտ
Մինասսյան Արմեն Ռազմիկի Ճարտարապետ, ասիստենտ
Սաֆարյան Աշոտ Յուրիի Ճարտարապետ, ասիստենտ
Վարդանյան Գոհար Արմենի Արվեստաբան, ասիստենտ
Բալիկյան Արսեն Վարուժանի Ճարտարապետ, դասախոս
Բինաթյան Սոֆյա Մուշեղի Ճարտարապետ, դասախոս
Գեվորգյան Մնացական Վարդանի ճարտարապետ, դասախոս
Թորոսյան Արման Ժիրայրի Ճարտարապետ, դասախոս
Խաչատրյան Համլետ Արմենակի Ճարտարապետ, դասախոս
Հակոբյան Շուշան Կարենի Ճարտարապետ, դասախոս
Մադոյան Անուշ Վաղարշակի Ճարտարապետության մագիստրոս, դասախոս
Մարտիրոսյան Նարեկ Միքայելի Պատմաբան, դասախոս
Շեկոյան Զարուհի Լեվոնի Ճարտարապետության մագիստրոս, դասախոս
Օրդուխանյան Էվլին Վահիկի Ճարտարապետ, դասախոս