Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Հիդրավլիկայի ամբիոն

Հիդրավլիկա առարկան շինարարական մասնագիտություններում դասավանդվել է 1922 թ-ից, Երևանի պետական համալսարանի կազմում: 1922-1930 թթ. Հիդրավլիկայի ամբիոն չի եղել, ամբիոնների գործնեությունը կենտրոնացված է եղել առարկայական հանձնաժողովներում:

1936թ. Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի կազմում ստեղծվում է հիդրավլիկայի ամբիոն: Ամբիոնի առաջին վարիչը Զեբեթ Խոջանեթյանն է (1936-1938): 1938թ. ամբիոնը վերանվանվեց հիդրավլիկայի և հիդրոլոգիայի ամբիոն, որի առաջին վարիչ նշանակվեց Մարտին Մարգարովը:

1955-1979թթ. Ամբիոնը ղեկավարել է Վաղարշակ Հովսեփյանը, 1979-1984թթ. Վաչե Թոքմաջյանը, 1984-2006թթ. Արկադի Բարխուդարյանը և 2006թ. առ այսօր Ալբերտ Մարգարյանը: 1957թ. հիդրավլիկայի և հիդրոլոգիայի ամբիոնի կազմից առանձնացվել է ջրամատակարարման և ջրահեռացման ամբիոնը և ամբիոնը դարձյալ վերանվանվել է հիդրավլիկայի ամբիոն: 2012թ. հիդրավլիկայի ամբիոնը միավորվել Է ջերմագազամատակարարում և օդափոխություն ամբիոնի հետ և վերանվանվել հիդրավլիկայի, ջերմագազամատակարարման և օդափոխության ամբիոն: 2015թ. հիդրավլիկայի ամբիոնը առանձնացվեց որպես նոր ստորաբաժանում:

Մարգարյան Ալբերտ  Յախշիբեկի   Ամբիոնի վարիչ տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Ավագյան Արտուշ Լեվոնի Հիդրավլիկայի ամբիոնի ուսումնագիտական լաբորատորիայի վարիչ
Նալբանդյան Ռուբեն Մամիկոնի Լաբորատորիայի վարիչ
Հակոբյան Մարիաննա Պողոսի Տեխնիկական գիտությունների թեկնածու