Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ինֆորմատիկայի, հաշվողական տեխնիկայի և կառավարման համակարգերի ամբիոն

Ինֆորմատիկայի, հաշվողական տեխնիկայի և կառավարման համակարգերի(ԻՀՏ և ԿՀ)  ամբիոնը ստեղծվել է 2010թ.-ին «Տեղեկատվական Տեխնոլոգիաներ և Արդյունաբերական Էլեկտրոնիկա»ու «Ինֆորմատիկա» ամբիոնների միավորման արդյունքում:

«Տեղեկատվական Տեխնոլոգիաներ և Արդյունաբերական Էլեկտրոնիկա» ամբիոնը ստեղծվել էր 2008թ.ին` 230100– Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա և 081300- Կառավարման տեղեկատվական համակարգեր մասնագիտություններով մասնագետների պատրաստման նպատակով:

Ինֆորմատիկայի ամբիոնը ձևավորվել էր 1988թ. Երևանի նախկին Պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետա-շինարարական ֆակուլտետի կազմում, թիվ 444 հրամանով ինստիտուտի գիտական խորհրդի միջնորդությամբ, «Շինարարության ավտոմատ ղեկավարման և նախագծման ավտոմատացման համակարգեր» անվանմամբ:

ԻՀՏ և ԿՀ ամբիոնը պատրաստում է 230100– Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա և 081300- Կառավարման տեղեկատվական համակարգեր մասնագիտացունմերով բակալավրեր, մագիստրոսներ և ասպիրանտներ, և ապահովում է համալսարանի այլ մասնագիտություններին տեղեկատվական տեխնոլոգիանների բազային կարողություններին տիրապետումը:

ԻՀՏ և ԿՀ ամբիոնն ունի արդի սարքավորումներով համալրված լաբորատորիաներ: Այն իր աշխատանքը կազմակերպել է հիմնվելով Երևանի Կապի Միջոցների Գիտահետազոտական Ինստիտուտի ուսումնական կենտրոնի վրա, որը բուհին տրամադրել է լրացուցիչ ուսումնական լաբորատորիաներ և իր բոլոր հնարավորությունները` օգնելով պատրաստել որակյալ կադրեր:Դրանով հանդիսանալով գիտատեխնիկական բազա ամբիոնի համար:

Այստեղ ուսանողները լաբորատոր և գործնական աշխատանքները կատարում են ժամանակակից լաբորատոր ստենդերի վրա և մասնակցում են իրական նախագծերում՝ ապարատային և ծրագրային միջոցների ստեղծմանը:

 

Բազայում գործում են հետևյալ լաբորատորիանները.

  • ցանցային տեխնոլոգիաների համաշխարհային Cisco Networking Academy –ին կից Երևանի Կապի միջոցների ԳՀԻ Ռեգիոնալ ակադեմիան, որտեղ դասավանդում են սերտիֆիկացված հրահանգիչնե (instructor)
  • Տեխնոլոգիական պրոցեսների ավտոմատացման միջոցների նախագծման
  • Ծրագրավորման
  • Կայքերի դիզայնի (web design )և ծրագրավորման (Web programming )
  • ԷՀՄ
  • Տեղեկատվության պաշտպանության
  • Քոմփյութերային ցանցերի նախագծման և կառավարման
  • Միկրոէլեկտրոնիկայի և նյութաբանության
  • էլեկտրոնիկաի և էլեկտրոտեխնիկաի

 

ԱՄԲԻՈՆԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ամբիոնի նպատակն է պատրաստել բարձր որակի մասնագետներ ինֆորմատիակայի, հաշվիչ տեխնիկայի և կառավարման համակարգերի ասպարեզում:

 

Ամբիոնի առավելություններն են`

  • Բարձր որակավորմամբ, գործնական մեծ փորձով դասախոսական կազմը:
  • Գործնական և գիտական կապերը ոլորտի ձեռնարկությունների հետ:
  • Գործող լաբորատոր բազայի առկայությունը Երևանի Կապի Միջոցների Գիտահետազոտական Ինտիտուտում:
  • Ուսման բարձր առաջադիմություն ունեցողներին աշխատանքով ապահովելու հնարավորությունը`

 

ԳԻՏԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Գիտական հիմնական ուղղությունները ղեկավարվում են ամբիոնի վարիչ, տ.գ.դ. պրոֆեսոր Մ. Մարկոսյանի կողմից:

 

Դրանք են՝

  • ԷՀՄ ցանցերի նախագծում՝ ղեկավարի Ռ. Սարգսյան
  • Տեխնոլոգիական գործընթացների ավտոմատ կառավարման համակարգեր՝ ղեկավարի տ.գ.թ դոցենտ Ա. Մարգարյան
  • WEB դիզայն և ծրագրավորում՝ ղեկավարի Հ. Հակոբյան
  • Հեռաուսուցում՝ ղեկավար Գ. Ավետիսյան
  • Դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկայի խնդիրների լուծման վերջավոր տարրերի ձևափոխված եղանակների մշակում, ղեկավար` ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, Գ. Ա. Գևորգյան:

Միջազգային համագործակցություններ

  • ԻՀՏԿՀ ամբիոնը իր գործունեության ընթացքում մասնակցում  է Tempus –ի ծրագրերին՝ HENGER և DESIRE նախագծերին:

 

ամբիոն կայքը http://nuaca-itm.yetri.am/