Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ինժեներական գեոդեզիայի ամբիոն

Ինժեներական գեոդեզիայի ամբիոնի պատմությունը սկիզբ է առնում 1921 թվականից, երբ Երևանի նորաստեղծ ժողովրդական համալսարանի կազմում ստեղծվեց տեխնիկական ֆակուլտետը` ինժեներաճարտարապետական և ինժեներահիդրոտեխնիկական մասնագիտություններով: Այս մասնագիտությունների ուսանողներին դասավանդվում էր «Գեոդեզիա» առարկայի տեսական և image001գործնական դասընթացը, անցկացվում լաբորատոր պարապմունքներ և ամառային (ուսումնական) պրակտիկա: Նշված մասնագիտություններում 1921-1922 ուստարում եղել է 32 ուսանող, ովքեր ուսումնասիրել են «Գեոդեզիա» առարկան, որին հատկացվել է 80 ժամ (56 ժամ դասախոսություն, 24 ժամ լաբորատոր պարապմունք): Սկզբնական շրջանում առարկան դասավանդվել է առանց որևէ նյութական բազայի, վիճակը բարելավելու համար Լ. Ն. Մանուչարյանի նախաձեռնությամբ, ով եղել է «Գեոդեզիա» ամբիոնի վարիչը,  Հայաստանի կառավարության օգնությամբ 1921թ-ին արտասահմանից արտարժույթով ձեռք է բերվել 11 գործիք (Ֆրանսիական «Մորան» և Գերմանական «Ֆենել» ֆիրմաներից):

1930 թվականին համալսարանի տեխնիկական ֆակուլտետի բազայի վրա կազմավորվել է ՀՍՍՀ Շինարարական ինստիտուտը: 1930-1931 ուստարում «Գեոդեզիա» առարկան դասավանդվում էր ինստիտուտի 153 ուսանողներին, իսկ գեոդեզիական գործիքների քանակն այդ ժամանակ հասնում էր 19-ի: 1933թ-ին շինարարական ինստիտուտի բազայի վրա ստեղծվել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտը, որի կազմում ընդհանուր տեխնիկական կրթության առարկաների շարքում դասավանդվում էր «Գեոդեզիա» առարկան (դասախոսություն, լաբորատոր պարապմունք, ուսումնական պրակտիկա): Այդ ընթացքում ամբիոնին մեծ օգնություն էր Լ. Ն. Մանուչարյանի «Գեոդեզիա» ծավալուն դասագրքի հրատարակումը` 1933թ-ին:

 image003Փոփոխությունները և ընդլայնումը — շինարարական մասնագիտություններով ընդունելության առաջին աճը նկատվեց 1960-1961 ուստարում` 360 ուսանող: Ամբիոնը վերանվանվեց «Ինժեներական գեոդեզիա»-ի, ամբիոնը համալրվեց բարձրորակ դասախոսական կազմով, աննախադեպ զարգացում ունեցավ ամբիոնի տեխնիկական բազան: 1968թ. ամբիոնի վարիչի պաշտոնում ընտրվեց Ռ. Հ. Մովսիսյանը:

1965-1966թթ. ամբիոնին կից կազմավորվեց գեոդեզիական չա­փումների պրոբլեմային լաբորատորիան՝ ՀՀ ԳԱԳ ակադեմիկոս Ռ.Հ. Մովսիսյանի ղեկավարությամբ, որով հանրապետու­թյունում հիմք դրվեց նոր գիտական ուղղության` գեոդեզիական չափումների ավտոմատացմանը: Այսօր լաբորատորիան պատվով կրում է ակ. Ռ.Հ. Մովսիսյանի անունը:

Նկատելով հաջորդ տարիների ընդունելության տեմպերը, ամբիոնն անակնկալի չեկավ: 1970-1971 ուստարում ամբիոնն իր 184 գործիքներով, 12 դասախոսական և 6 օժանդակ անձնակազմով ձեռնամուխ եղավ շինարարական և լեռնային մասնագիտությունների՝ 737 ուսանողների դասավանդմանը: 1973-1974 ուստարում շինարարական և լեռնային մասնագիտություններում առկա ուսուցմամբ ընդունելությունը հասավ իր գագաթնակետին` 1059 ուսանող: Այդ ընթացքում ամբիոնը կրեց մեծ փոփոխություններ, ընդլայնվեց և հզորացավ: Առարկայական բոլոր ծրագրերը նորացվում և ապահովվում էին ուսումնամեթոդական գրականությամբ և մեթոդական ցուցումներով: Աննախադեպ առաջընթաց ունեցան նաև գիտահետազոտական աշխատանքները: Կատարվում էին տնտպայմանագրային աշխատանքներ, որոնցում ընդգրկված էին 100-ից ավել ուսանողներ: 1970թ. ամբիոնի գիտահետազոտական նվաճումները պսակվեցին աննախադեպ հաջողությամբ` ամբիոնին կից ստեղծվեց ԽՍՀՄ-ում միակը հանդիսացող գեոդեզիական պրոբլեմային լաբորատորիան(ԳՊ), որի գիտական նվաճումները համաշխարհային ճանաչում բերեցին «Ինժեներական գեոդեզիա» ամբիոնին և ամբիոնը ճանաչվեց ԽՍՀՄ-ի ոչ գեոդեզիական բուհերի թիվ 1 գեոդեզիական ամբիոնը: Պրոբլեմային լաբորատորիայում կատարվող տնտպայմանագրային աշխատանքներում մասնակցում էին նաև ամբիոնի դասախոսները: Այս աշխատանքներից ստացված շահույթով համալրվում էր ամբիոնի գործիքային բազան:

Ամբիոնի պատմության ընթացքում դասախոսների ղեկավարությամբ, գեոդեզիական գծային և բարձունքային, ինչպես նաև ինժեներական կառույցների և երկրի կեղևի ձևախախտումային չափումների ավտոմատացման, գերճշգրիտ սարքերի և համակարգերի մշակման և հետազոտման, չափման մեթոդների կատարելագործման և նշված սարքերի ու համակարգերի ատեստավորման թեմաներով պաշտպանվել են դոկտորական և թեկնածուական ատենախոսություններ:

image004

1997 թվականից ամբիոնի վարիչի պաշտոնում ընտրվեց Ա.Գ. Բեգլարյանը և աշխատեց մինչև 2011 թ.: Ա.Գ.Բեգլարյանը 1989թ-ին ընտրվեց նորաստեղծ Երևանի ճարտարապետության և շինարարության ինստիտուտի ռեկտոր և այն ղեկավարեց մինչև 2006 թվականը: Իր ռեկտոր աշխատելու ժամանակահատվածում բացվեցին մի շարք նոր մասնագիտություններ, այդ թվում՝ 1997 թվականից «Կիրառական գեոդեզիա» և «Քաղաքային կադաստր» մասնագիտությունները:

Ամբիոնը 2001թ. թողարկեց առաջին մասնագետները վերոնշյալ մասնագիտություններով, ովքեր դարձան Հայաստանի Հանրապետության գեոդեզիայի և կադաստրի բնագավառի առաջին մասնագետները:

2007 թվականից, համալսարանը անցնելով եռաստիճան կրթության Բոլոնիայի կրթական համակարգի, «Կիրառական գեոդեզիա» և «Քաղաքային կադաստր» մասնագիտությունները միավորվեցին և դարձավ «Կադաստր և կիրառական գեոդեզիա» մասնագիտություն:

2009-2010 ուստարում առաջին անգամ համալսարանի շրջանավարտները ստացան բակալավրի և մագիստրոսի աստիճան:

Բակալավրում դասավանդվում է 32, իսկ մագիստրատուրայում 14 առարկաներ և միաժամանակ անց են կացվում ուսումնական, արտադրական և նախաավարտական պրակտիկաներ:

2011թ. Արեստ Գուրգենի Բեգլարյանի մահվանից հետո ամբիոնը վերանվանվեց »Արեստ Գուրգենի Բեգլարյանի անվան Ինժեներական գեոդեզիայի» ամբիոն:

2012 թվականին ամբիոնի վարիչի պաշտոնում ընտրվեց Վեներա Արծրունու Մարգարյանը:

2010թ. ամբիոնը մասնակցեց է «TEMPUS-4» Եվրոպական ծրագրին, որի շնորհիվ ամբիոնում ստեղծվեց համակարգչային լսարան և կահավորվեց ժամանակակից տեխնոլոգիաներին համապատասխան տեխնիկայով:

Ծրագրի շնորհիվ 2013-2014 ուստարում մագիստրատուրայի ուսպլանում ընդգրկվեցին «Գեոինֆորմացիոն տեխնոլոգիաներ»մասնագիտացմամբ որոշ նոր առարկաներ:

2014-2015 ուստարում բացվել է մագիստրատուրայի «Գեոինֆորմացիոն տեխնոլոգիաներ» մասնագիտացմամբ ընդունելություն:

image005image007

image009

Թովմասյան Սուրեն Վլադիմիրի Ամբիոնի վարիչի ժ/պ տեխնիկական գիտությունների թեկնածու
Վարդանյան Վլադիմիր Նիկոլայի Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Կրոյան Սամվել Զալիբեկի Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Մանուկյան Լարիսա Վլադիմիրի Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Գյուրջյան Նաիրա Խաչիկի Տեխնիկական գիտությունների թեկնածու, ասիստենտ
Հարությունյան Նարինե Վահանի  Տեխնիկական գիտությունների թեկնածու, ասիստենտ