Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոն

ԷԻԿ ամբիոնի պաշտոնական պատմությունը սկսվել է 1989 թվականից: Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտի «Շինարարական արտադրություն» ամբիոնից տարանջատվեց և ստեղծվեց նոր «Շինարարության էկոնոմիկա և կառավարում» ամբիոնը, որը 2006թ. վերանվանվեց` «Էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման» ամբիոնի: Ամբիոնը համալրված է նոր երիտասարդ մասնագետներով, որոնք մասնակցում են համալսարանի ուսումնագիտական գործընթացում:

Ամբիոնը «Tempus» ծրագրի շրջանակներում Շվեդիայի թագավորական համալսարանի` KTH-ի հետ համատեղ հիմնադրել է «Ecoma» ուսումնագիտական կենտրոնը: Այդ ծրագրի շրջանակներում մշակվել է «Անշարժ գույքի էկոնոմիկա և կառավարում» նոր մագիստրոսական ուսումնական ծրագիր, որը գործում է 2009թ սեպտեմբերից: Ուսումնագիտական կենտրոնը հագեցած է նորագույն տեխնիկայով, որոնք են GPS-CR-20 էլեկտրոնային տախոմետրը, Controls իտալական ընկերության բետոնի բոլոր ցուցանիշները չափող սարքը, նույն ընկերության նյութերի ամրությունը չափող սարքը և այլ սարքավորումներ, որոնք ապահովում են ուսումնական գործընթացի ժամանակակից կազմակերպումը: Կենտրոնին առընթեր նախատեսվում է ստեղծել երկրատեղեկատվական համակարգերի (GIS) ոլորտում մասնագիտական դպրոց: Դպրոցի աշակերտները կներգրավվեն GIS-ին վերաբերող ժամանակակից նախագծերում:

Ամբիոնի դասախոսների կողմից մշակվում և տպագրվում է ուսումնամեթոդական բնույթի բազմաթիվ գրականություն, ներառյալ էլեկտրոնային ինքուսուցներ, ինչը նույնպես ապահովում է ժամանակակից և որակյալ ուսուցման գործընթացը:

Ամբիոնի կազմն ունի գիտական ներուժ, որը ապահովում է երկրի տնտեսության մեջ նշանակալի դեր ունեցող որոշակի հետազոտությունների իրագործումը: Մասնավորապես հետազոտվում են շինարարության ոլորտում գնագոյացման, հարկային վճարումների, ֆինանսական միջոցների բաշխման և հաշվապահական խնդիրները` համապատասխան տեղեկատվական հիմքերի ստեղծման, օրենսդրության բարելավման և այլ նպատակով:

Ստեփանյան Սարգիս Շավարշի Ամբ.վարիչ տեխնիկական գիտություններիթեկնածու, դոցենտ
Ղազարյան Մարինե Լավրենտիի Ֆինանսական և տեղեկատվական աշխատանքների գծով պրոռեկտոր
Հովհաննիսյան Արա Արամի Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
Մանվելյան Զառա  Զաուռի Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Եդոյան Տաթեվիկ Վարդգեսի Տեխնիկական գիտությունների թեկնածու, ասիստենտ
Գրիգորյան Ռաֆայել Լենսերի Տնտեսագիտության թեկնածու
Արմենակյան Արթուր Ռազմիկի Տնտեսագիտության թեկնածու, ասիստենտ