Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Երկաթգծի, կամուրջների եվ թունելների ամբիոն

«Երկաթգծի, կամուրջների և թունելների» ամբիոնը սկսել է գործել 2011 թվականի սեպտեմբերի 1-ից: Ամբիոնը ստեղծվել է ԵՃՇՊՀ-ի ԱՃԿ  ամբիոնի հենքի վրա, որը գործում է 1938 թվականից Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում կազմակերպված ճանապարհա -կամրջային ֆակուլտետում: Ֆակուլտետը և ամբիոնը գործել են մինչև 1944 թվականը: 1957 թվականին վերակազմավորված ԵրՊԻ–ի շինարարական ֆակուլտետում բացվեց «Ավտոմոբիլային ճանապարհներ» ամբիոնը (ամբիոնի վարիչ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ տ.գ.թ. պրոֆեսոր Ս. Հովնանյան): Ամբիոնի շրջանավարտները 1957– ից մինչև 1978 թվականը ստանում էին հաղորդակցության ճանապարհների ճարտարագետի որակավորում:
Ամբիոնը  պատրաստում  էր  ճարտարագետներ  3  մասնագիտություններով.

  • Կամուրջներ  և տրանսպորտային թունելներ;
  • Երկաթուղու շինարարություն, գիծ, գծային տնտեսություն:

Ամբիոնի  շրջանավարտները  ստանում  են  ճարտարագետ  շինարարի  որակավորում:

ԵԿԹ ամբիոնի գործունեությունը հիմնականում ուղղված կլինի երկաթգծի կամուրջների, թունելների և այլ կառուցվածքների զարգացմանը, մասնավորապես` կուսումնասիրվեն ինժեներական բոլոր կառուցվածքները, որոնք օգտագործվում են ճանապարհաշինությունում:

Ամբիոնի հիմնական ուղղություններն են.

  • Երկաթգծի հետազոտում, նախագծում և շահագործում
  • Կամուրջների  նախագծում և շահագործում
  • Կամուրջների շինարարություն
  • Տրանսպորտային թունելների նախագծում
  • Տրանսպորտային թունելների շինարարություն
Ազոյան Ռոբերտ Սարգսի Ամբիոնի վարիչ տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Տիգրանյան Գայանե  Լեվոնի Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Սարգսյան Արտաշես  Նիկոլայի Տեխնիկական գիտությունների թեկնածու ասիստենտ