Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Գեոէկոլոգիայի և կենսաանվտանգության ամբիոն

Ամբիոնի ստեղծումը պայմանավորված էր նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններով` էկոլոգիական պարտադիր կրթության մասին, շրջակա միջավայրի պահպանության բնագավառում:

2006թ. Բոլոնյան սկզբունքները տեղայնացնելու և Համալսարանը եվրոպական գործընթացներին հաղորդակից դարձնելու նպատակով ԵՊՃՇՀ-ում ստեղծվեց Ուսումնական Բարեփոխումների վարչությունը: Վարչության խնդիրն էր ստեղծել մասնագիտական կրթական ծրագրեր` հիմք ընդունելով եվրոպական առաջադեմ ԲՈՒՀ-երի փորձը, ստեղծել նախադրյալներ ԵՊՃՇՀ-ում «Էկոլոգիական փորձաքննություն» մասնագիտությամբ բակալավրիական, ինչպես նաև մագիստրոսական որակավորմամբ մասնագետներ կրթելու համար:

Գեոէկոլոգիայի և կենսաանվտանգության ամբիոնը («ԳԷԿ») ստեղծվել է 2007թ. ԵՊՃՇՀ-ի Ճարտարապետա-շինարարական ֆակուլտետի կազմում, ռեկտորի հրամանով համալսարանի գիտական խորհրդի միջնորդությամբ: 2007թ. ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հաստատվեցին «Էկոլոգիական փորձաքննությունե», «Շրջակա միջավայրի պահպանություն և բնապաշարների արդյունավետ շահագործում», «Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում» մասնագիտությունների` դասավանդվող առարկաների ծրագրերը:

Ամբիոնի ստեղծման նպատակն է նպաստավոր պայմաններ ստեղծել` երեք մասնագիտությունների առարկաների ուսուցման գծով օպտիմալ ուսումնական գործընթացի կազմակերպման, գիտամեթոդական նվաճումների օգտագործման, նյութատեխնիկական բազայի հարստացման համար: Հիդրոտեխնիկայի, էկոլոգիայի և քաղաքային տնտեսության դեպարտամենտի Գեոէկոլոգայի և կենսաանվտանգության ամբիոնի («ԳԷԿ») դասավանդման և ուսումնասիրության շրջանակն ընդգրկում է շինարարական, ճարտարապետական նախագծային գործընթացները, շենքերի, շինությունների անվտանգությունն և էկոլոգիական հիմնախնդիրները:

Գեոէկոլոգայի և կենսաանվտանգության ամբիոնը կրթական և գիտահետազոտական գործունեությունն իրականացվում է բարձրագույն կրթության և քաղաքաշինության բնագավառի օրենսդրությանը համապատասխան: Այն ուղղված է առավել հրապուրիչ դարձնելու որակյալ ճարտարապետի և էկոլոգի մասնագիտությունը, որը կխթանի համալիրների, արտադրական, բնակելի, հասարակական ու մշակութային կառույցների, շենքերի ու շինությունների հետազոտման, նախագծման, կառուցման, շահագործման և պահպանության, կոնսերվացման, ապամոնտաժման բոլոր փուլերի ընթացքում ամբիոնի շրջանավարտ մասնագետների ու գիտնականների դերի բարձրացմանը:

2010թ. Փորձաքննությունների ազգային բյուրոյի հետ կնքված պայմանագրի հիման վրա մեր ուսանողներն իրենց մասնագիտական կրթությունը սկսեցին խորացնել ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիաներում, որը շեշտակի կփոխի ուսման արդյունավետությունը: Նմանատիպ պայմանագրեր ՃՇՀԱՀ-ն ունի նաև ԳԱԱ ԵԻ, ԳԱԱ նոոսֆերային կենտրոնի, ՀՀ ԱԻՎ, Վալլեքս գրուպի և այլ գիտական, արդյունաբերական միավորումների հետ: Ուսուցման գործընթացը զուգորդվում է նաև ուսանողների գիտելիքների ամենօրյա ստուգումների, հարցումների միջոցով և պարբերաբար ատեստավորում են:

Շահինյան Սամվել Մարտինի Ամբիոնի վարիչ ճարտարապետության դոկտոր, երկրաբնապահպանության դոցենտ
Անանյան Սեմյոն Անդիկի Տեխնիկական գիտությունների թեկանծու, դոցենտ