Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճանապարհների և կամուրջների ամբիոն

Ամբիոնը ստեղծվել է 1938 թվականին Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում կազմակերպված ճանապարհա — կամրջային ֆակուլտետում «Ճանապարհային գործ» անվամբ: Ֆակուլտետը և ամբիոնը գործել են մինչև 1944 թվականը: 1957 թվականին վերակազմավորված ԵրՊԻ – ի շինարարական ֆակուլտետում բացվեց «Ավտոմոբիլային ճանապարհներ» ամբիոնը (ամբիոնի վարիչ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ տ.գ.թ. պրոֆեսոր Ս.Հովնանյան): Ամբիոնի շրջանավարտները 1957 – ից մինչև 1978 թվականը ստանում էին հաղորդակցության ճանապարհների ճարտարագետի որակավորում: Ամբիոնը պատրաստում էր ճարտարագետներ «Տրանսպորտային ուղիների և ենթակառուցվածքների շինարարություն, կառավարում և դրանց շահագործումը» մասնագիտության «Ավտոմոբիլային ճանապարհների շինարարություն» մասնագիտացմամբ Ամբիոնի շրջանավարտները ստանում են բակալավրի որակավորում:

Ամբիոնում, սկսած 1938 թվականից, դասավանդել են անվանի գիտնականներ և արտադրության մեծ փորձ ունեցող մասնագետներ, որոնց թվում էին Կ.Զավրիևը, Ա.Ազատյանը, Հ.Անտոնյանը, Գ.Հակոբյանը, Ա.Արարատյանը, Ք.Ֆիլոյանը, Ա.Վարդանյանը, Յու. Վաթյանը, Հ.Գասպարյանը, Ռ.Աթաբեկյանը, Ս.Հակոբյանը, Վ.Դանդուրովը, Ն.Կուրիսկոն, Ս.Բաղդասարյանը, Է.Ջանազյանը, Ս.Ջանազյանը, Ռ.Գյանջումյանը և ուրիշներ: 2000 թվականից ամբիոնը կոչվում է պրոֆ. Ս.Հովնանյանի անունով: Ներկայումս ամբիոնում դասավանդում և ուսումնական գործունեություն են կազմակերպում դոցենտներ Ռ.Մակարյանը, Հ.Գյուլզադյանը, Է.Բեզոյանը, ասիստենտներ Վ.Տեր-Սիմոնյանը, Է.Հակոբյանը, Ա.Գասպարյանը, Հ.Բայրամյանը, ավագ լաբորանտներ Լ.Ավագյանը, Ա.Մկրտչյանը:

Ամբիոնի մասնագետների մասնակցությամբ նախագծվել և կառուցվել են հանրապետության նշանավոր կառույցներ.
— Հաղթանակի կամուրջ (հեղինակներ՝ Ս.Հովնանյան, Վ.Գազազյան, ճարտարապետ Ա.Մամիկոնյան, կոնսուլտանտ Կ.Զավրիև ),

— Կամարային երկաթբետոնե կամուրջ Քասախ գետի վրա Աշտարակում (հեղինակներ՝ Ս.Հովնանյան, Ա.Վարդանյան),
— Հրազդանի Մեծ կամուրջ Կիևյան փողոցի շարունակության վրա (հեղինակներ Վ.Փինաջյան, Ն. Սլավինսկի ճարտարապետ Գ.Աղաբաբյան, շինարարության գլխավոր ճարտարագետ Ս.Հովնանյան):
Ուսումնական գործընթացը ժամանակի պահանջներով կազմակերպելու նպատակով ամբիոնն ունի համագործակցության պայմանագրեր «Հայճաննախագիծ», «Երևաննախագիծ», «Արցախճան» նախագծային ինստիտուտների հետ, որտեղ կազմակերպվում են դասեր օգտագործելով նրանց ժամանակակից ավտոմատ նախագծման և լաբորատոր սարքավորումները:

Գյուլզադյան Հակոբ Հարությունի Ամբիոնի վարիչ Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Ազոյան Ռոբերտ Սարգսի Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Բեզոյան Էդուարդ Կոլոմբոսի Տեխնիկական գիտությունների դոկտոր, դոցենտ
Տիգրանյան Գայանե  Լեվոնի Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Ոսկանյան Գեվորգ Կամոյի Տեխնիկական գիտությունների թեկնածու, ասիստենտ
Սարգսյան Արտաշես  Նիկոլայի Տեխնիկական գիտությունների թեկնածու ասիստենտ
Տեր-Սիմոնյան Վիգեն Հրանտի Տեխնիկական գիտությունների թեկնածու
Հակոբյան Էլվիրա Բորիսի Տեխնիկական գիտությունների թեկնածու