(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2017թ. հոկտեմբերի 31-ին՝ ժամը 15:00-ին, համալսարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Յուրգիս Բալտրուշայտիսի անվան մրցույթի հաղթողին մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը, որը նախաձեռնել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության դեսպանատունը՝ «Պետրոս Ալոյան» հիմնադրամի հովանավորությամբ:
Միջոցառմանը մասնակցելու են Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը, «Պետրոս Ալոյան» հիմնադրամի տնօրեն Հայկ Ալոյանը, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը, «Մեդիամաքս» լրատվական գործակալության տնօրեն Արա Թադևոսյանը, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր դոկտոր, պրոֆեսոր Ժան-Մարկ Լավեստը, կազմակերպությունների ղեկավարներ, հյուրեր:

27.10.17