(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Պրուսական հիմնադրամի և Բեռլինի պետական գրադարանի գլխավոր տնօրեն Բարբարա Շնայդեր-Քեմփֆի գործունեության վերաբերյալ

Տիկին Բարբարա Շնայդեր-Քեմփֆի անմիջական աջակցությամբ և հովանավորությամբ իրականացվել են ներքոհիշյալ միջոցառումները.

 

Մեծ ցուցահանդեսներ

2000թ.

«Հանդիպում պատմական Հայաստանի հետ» խորագրով ցուցահանդես Բեռլինի պետական գրադարանում

2001թ.

«Մշակութային հանդիպում պատմական Հայաստանի հետ» խորագրով ցուցահանդես Բոննում

2012թ.

 Հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցահանդես Հալլե քաղաքում (կատալոգի հրատարակում)

2013թ.

 Հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցահանդես Մայնց քաղաքի Գութենբերգի անվան թանգարանում (կատալոգի հրատարակում)

Աշխատանքային սեմինարներ

2000թ.

«Հայագիտությունը Գերմանիայում 21-րդ դարի նախաշեմին» խորագրով սեմինարներ Հալլե քաղաքի  Մարտին Լութերի անվան համալսարանի «Մեսրոպ» հայագիտական կենտրոնում

2016թ.

«Հայկական ձեռագրագիտության ներածություն» խորագրով միջազգային սեմինարներ Բեռլինի պետական գրադարանում

Բեռլինի պետական գրադարանի և Մատենադարանի միջև համագործակցություն

2007 և 2013թթ.

Մատենադարանի վերականգնման բաժնի վարիչ Գայանե Էլիազյանի աշխատանքային այցեր/վերապատրաստում Բեռլինի պետական գրադարանի վերականգնման արհեստանոցում

2011թ.

Ձեռագրերի վերականգնման սարքավորումների նվիրատվություն Բեռլինի պետական գրադարանի կողմից Մատենադարանին

2011թ.

Մատենադարանի արխիվի վարիչ Արա Խզմալյանի աշխատանքային այցի կազմակերպում Բեռլինի պետական գրադարան և Պրուսական պետական գաղտնի արխիվ

2012թ.

Բեռլինի պետական գրադարանի և Մատենադարանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրում

2016թ.

Ձեռագրերի վերականգնման խորագրով  սեմինարներ Երևանում

2016թ.

Մատենադարանի հասարակայնության հետ կապերի վարչության պատվիրակության աշխատանքային այց Մշակութային ժառանգության պրուսական հիմնադրամ և Բեռլինի պետական գրադարան  

Համագործակցություն Բեռլինի պետական և Հայաստանի Ազգային գրադարանների միջև

2012թ.

Բեռլինի պետական և Հայաստանի Ազգային գրադարանների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրում

2013թ.

Հայաստանի վերաբերյալ քարտեզների թվայնացում Հայաստանի Ազգային գրադարանի համար

2014թ.

Հայաստանի Ազգային գրադարանի աշխատակցուհի Անի Սևանյանի 3-շաբաթյա պրակտիկա Բեռլինի պետական գրադարանում

2016-2017թթ.

Բեռլին պետական գրադարանի աջակցությամբ Հայկական մշակութային օրեր Բեռլինի Եվրոպական մշակույթների թանգարանում

2018թ.

Բուդապեշտի Կաթոլիկ համալսարանի հետ համագործակցության հարցում  աջակցություն

2018թ.

Հայագիտության վերաբերյալ նյութերի տրամադրում Համբուրգ քաղաքում կայացած ցուցահանդեսին

2018թ.

Բուդապեշտում Հայկական ավետարանների վերաբերյալ ցուցահանդեսի կազմակերպման հարցում աջակցություն

 

08.10.18