(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԹԱՓՈւՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ

Հարգելի շրջանավարտներ,

Տեղեկացնում ենք Ձեզ, որ «AAB Construction»  ընկերությունը փնտրում է բարձրահարկ մոնոլիտ շենքի շինարարական աշխատանքների կազմակերպման ղեկավար:

 

Հիմնական պահանջներ

  • Աշխատանքային փորձը հատկապես բնակարանային շինարարության ոլորտում ցանկալի է
  • Կազմակերպչական, ղեկավարման հմտություններ և փորձ
  • Արագ կողմնորորշվելու և որոշումներ կայացնելու ունակություն
  • Հայերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Վարորդական իրավունքի և մեքենայի առկայությունը ցանկալի է։

Հիմնական պարտականություններ.

  • Ընկերության շինարարական հրապարակում աշխատանքների կազմակերպում, վերահսկում, ընդհանուր գործունեության ղեկավարում
  • Անձնակազմի կառավարում, պարտականությունների բաշխում
  • Կատարված աշխատանքների հաշվառում և վարում, տեխնիկական փաստաթղթերի ձևակերպում
  • Անմիջական ղեկավարի կողմից այլ հանձնարարականների կատարում:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը ս/թ ապրիլի  20-ն է:

Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք իրենց ինքնակենսագրականներն (CV) ուղարկել hr@aab.am  էլ.հասցեին, նամակի վերնագիր դաշտում նշելով պաշտոնը:

Լրացուցիչ հարցերի դեպքում դիմել Կարիերայի կենտրոն կամ զանգահարել՝ 010 58-01-56:

 

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

Շրջանավարտների աջակցման և կարիերայի կենտրոն    

16.04.18