Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ՌԱՏԳԵՐՍԻ ՊՐՈՖԵՍՈՐՆԵՐԸ ԿԺԱՄԱՆԵՆ ՄԵՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Սիրով տեղեկացնում ենք, որ մեր համալսարանի գործընկեր Ռատգերսի պետական համալսարանի պրոֆեսորները կրկին հյուրընկալվելու են մեզ մոտ:

 

Հոկտեմբերի 2-ին, Նյու Ջերսիի Ռատգերսի պետական համալսարանի, Հայ օգնության ֆոնդի, Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության ու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջև համագործակցության շրջանակներում, պրոֆեսորներ Ալի Մահերը, Մոհսեն Ջաֆարին, Վահան Թանալն ու Դավիթ Միքայելյանը կվարեն դասընթացներ ՙԳրունտների բարելավման ոլորտում վերջին զարգացումները՚, ՙԷներգետիկ պորտֆոլիոյի կառավարում՚, ՙԱկտիվների կենսացիկլի կառավարմանմիտումները՚, ՙՆախագծերի կառավարում և որակի վերահսկողություն՚ և ՙԹունելների ճարտարագիտության և շինարարության ներածություն՚ թեմաներով:

Հարգելի´ ուսանողներ և դասախոսներ, ակնկալում ենք Ձեր ակտիվ մասնակցությունը դասընթացներին:

 

29.09.17

772  Ընդամենը Դիտված, 3 Դիտվել է այսօր