Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Մրցույթ 

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն և Գիտական հետազոտությունների աջակցության եվրասիական ասոցիացիան համատեղ անցկացնում են Գիտական հետազոտությունների բազմակողմ ծրագրերի աջակցության մրցույթ` համաձայն 2016 թ. հուլիսի 1-ին ստորագրված “Գիտական հետազոտությունների աջակցության եվրասիական ասոցիացիա ստեղծելու մասին” մտադրությունների հուշագրի դրույթների:

Մրցույթի ընդհանուր հայտի ներկայացման կարգի, հայտին ներկայացվող պահանջների և հայտի ներկայացման վերջնաժամկետի մասին տեղեկատվություն կարելի է ստանալ   http://eapi-science.org կայքից:

Մրցույթին մասնակցության գիտական նախագծերի հայաստանյան ազգային հայտը ներկայացվում է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե` հայաստանյան խմբի ղեկավարի կողմից, առձեռն, աշխատանքային օրերին ժամը 10:00-13:00 և 14:00-17:00 (Օրբելի եղբայրների 22, 7-րդ հարկ, 708 սենյակ) կամ փոստով (Երևան 0028, Օրբելի եղբայրների 22): Ազգային հայտի ներկայացման վերջնաժամկետն է 2017 թ. հուլիսի 20-ը:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ կոմիտեի աշխատակազմի գիտական գործունեության կազմակերպման վարչության միջազգային համագործակցության բաժնում` աշխատանքային օրերին, ժամը 14:00 — 17:00 (հեռախոս՝  21-01-40 (115)):

11.05.17

381  Ընդամենը Դիտված, 7 Դիտվել է այսօր