Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սիրելի երիտասարդներ «Կարիերայի կենտրոնը» սիրով հրավիրում է մասնակցելու 
«Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության «Երիտասարդների Զարգացում» եռամյա ծրագրին, որը անցկացվում է «ԱՅ ԷՅ ԲԻ» բիզնեսի միջազգային ակադեմիայի կողմից։

Ծրագրի նպատակն է Հայաստանում աջակցել 18-30 տարեկան երիտասարդներին ձեռք բերելու կյանքի հմտություններ(մասնագիտական հմտությունների իրացման, հաղորդկացման(օնլայն,օֆլայն), թիրախավորված աշխատանք փնտրելու, գտնելու և դիմելու հմտություննեին) և բիզնես հմտություններ (նախագծերի կառավարման, բիզնեսի պլանավորման, վաճառքի, բանակցությունների հմտություններ և ֆինանսական գրագիտություն):
Ծրագիրը նախատեսում է մինչև 2020թ.-ը վերապատրաստել շուրջ 8000 երիտասարդների «ԿՅԱՆՔԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» և «ԲԻԶՆԵՍԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» դասընթացներով:
Դասընթացները իրականացվում են մենթոր-գործատուների անմիջական մասնակցությամբ՝ 10 հոգանոց խմբային աշխատանքների ձևաչափով:

ՃՇՀԱՀ Կարիերայի կենտրոնի և «ԱՅ ԷՅ ԲԻ» բիզնեսի միջազգային ակադեմիայի համագործակցության արդյունքում,
հոկտեմբերի 6-ին ժամը 11։00-ից «ԿՅԱՆՔԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» մոդուլը տեղի կունենա Ճարտարապետության և Շինարարության Հայաստանի Ազգային Համալսարանի 2025 լսարանում:
Որպես մենթորներ հրավիրված են ճարտարապետական նախագծման, շինարարության և դիզայնի ոլորտների առաջատար ընկերությունների ղեկավարները:

Մասնակցության համար լրացրեք օնլայն հայտը https://goo.gl/CywEkU

 

929  Ընդամենը Դիտված, 1 Դիտվել է այսօր

03.10.18

930  Ընդամենը Դիտված, 2 Դիտվել է այսօր