Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Հայտարարություն

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի (Իսպանիա) միջև Erasmus+-ի HERITAGE ծրագրի շրջանակներում կնքված համագործակցության պայմանագրով նախատեսվում է 2017-2018 ուսումնական տարվանից սկսած իրականացնել համատեղ մագիստրոսական կրթական ծրագիր՝ «Նախագծերի կառավարումը զբոսաշրջության և անշարժ գույքի ոլորտներում» անվանումով: Ըստ այդ պայմանագրի՝ նախատեսվում է, որ մագիստրատուրայի ուսանողներն առաջին ուսումնական տարում ուսումնառելու են ՃՇՀԱՀ-ում և ՀՊՏՀ-ում, իսկ երկրորդ ուստարում՝ Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանում և ստանալու են կրկնակի դիպլոմ:

Ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել  բակալավրիատի 2017թ.-ի շրջանավարտները:

Մասնակցության համար դիմել մինչև մայիսի 23-ը 2233 սենյակ:

Դիմորդները պետք է.

  • տիրապետեն անգլերեն լեզվին,
  • ուսումնառության արդյունքում ունենան 14 և ավելի ՄՈԳ:

Ռեկտորատ

20.05.17

718  Ընդամենը Դիտված, 5 Դիտվել է այսօր