Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Կարիերայի կենտրոնը հրավիրում է անվճար մասնակցելու ԲԻԶՆԵՍ ՀՄՏՈւԹՅՈւՆՆԵՐ դասընթացին:

Սիրելի երիտասարդներ Կարիերայի կենտրոնի, «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության և «ԱՅ ԷՅ ԲԻ» բիզնեսի միջազգային ակադեմիայի համագործակցությունը շարունակվում է:

Նոյեմբերի 28-ին և 29-ին, ժամը 15:00-19:00-ն ՃՇՀԱՀ-ի ռեկտորատի նիստերի դահլիճում տեղի կունենա «Երիտասարդների Զարգացում» ծրագրի հերթական մասը «ԲԻԶՆԵՍ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» թեմայով:

Այն ուղղված է ուսանողների և շրջանավարտների բիզնես հմտությունների զարգացմանը: Բիզնես հմտություններ դասընթացին կարող են մասնակցել ԲԻԶՆԵՍ ԳԱՂԱՓԱՐ ունեցող 18-30 տարեկան երիտասարդներ։

Դասընթացից հետո կենսունակ բիզնես գաղափար ունեցողները հնարավորություն կունենան մասնակցելու “ARMENIA STARTUPCUP ” մրցույթին։ Հաղթողները կներկայացնեն իրենց բիզնես գաղափարը ֆինանսավորող ժյուրիի անդամներին։

Գրանցման հղումը՝ https://goo.gl/dmw32i

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՃՇՀԱՀ Կարիերայի կենտրոն կամ զանգահարել 010-58-01-56 հեռախոսահամարին:

Կից՝ ծրագրի օրակարգը:

 

291  Ընդամենը Դիտված, 2 Դիտվել է այսօր

21.11.18

292  Ընդամենը Դիտված, 3 Դիտվել է այսօր