Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Թրաֆիքինգի դեմ պայքար ուսանողական մրցադաշտում» թեմայով գիտելիքների ծրագիր-մրցախաղ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարում է երիտասարդների շրջանում թրաֆիքինգի մասին իրազեկվածության բարձրացման ծրագիր-մրցախաղի մասնակցության հայտերի ընդունում

Երիտասարդների խոցելիության նվազման և մարդկանց թրաֆիքինգի ու շահագործման վտանգների մասին իրազեկվածության մակարդակի բարձրացման համար Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը իրականացնում է «Թրաֆիքինգի դեմ պայքար ուսանողական մրցադաշտում» թեմայով գիտելիքների ծրագիրմրցախաղ:

Ծրագրի կանցկացվի երկու փուլով՝ նախատեղեկատվական և մրցակցային, որին իրենց մասնակցությունը կարող են ունենալ հայաստանյան բուհերի ուսանողները:

Ծրագրի առաջին՝ նախատեղեկատվական փուլում մասնակիցների համար կկազմակերպվի դասընթացներ, որոնք կվարեն թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի փորձագետներ, որոնք կփոխանցեն անհրաժեշտ տեղեկատվություն և կուղղորդեն խաղի մասնակիցներին հարցերի ճիշտ պատասխանները գտնելու հարցում

Ծրագրի երկրորդ՝ մրցակցային փուլում կձևավորվեն 3 հոգուց բաղկացած 5 թիմ, ովքեր իրենց գիտելիքներով կմրցեն ինտերակտիվ համակարգչային Brain Ring մրցախաղում: Նվազագույն ժամանակում առավելագույն միավորներ կուտակած առաջին երեք թիմերը կարժանանան մրցանակների:

Դասընթացների և խաղի անցկացումը բաց է և հասանելի բոլոր ցանկացողների համար: Գրանցվելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSehCMnm5yJMmvVAo4dYRWlbcqlU1TyR_zSyKPCbpPsMtvIAsw/viewform: Ծրագրի մասնակցության հայտերը ընդունուվում են մինչև դեկտեմբերի 14-ը:

Ծրագրի նախատեղեկատվական փուլը տեղի կունենա, դեկտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին, իսկ մրցակցային փուլը՝ դեկտեմբերի 18ին, ժամը 16:00-ին, ԷՕՆ-ում (Տերյան 3):

 

 

249  Ընդամենը Դիտված, 1 Դիտվել է այսօր

12.12.18

250  Ընդամենը Դիտված, 2 Դիտվել է այսօր