Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

    
ՄՐՑՈՒՅԹ 

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն և Գիտական հետազոտությունների աջակցության եվրասիական ասոցիացիան համատեղ անցկացնում են Գիտական հետազոտությունների բազմակողմ ծրագրերի աջակցության մրցույթ` համաձայն 2016 թ. հուլիսի 1-ին ստորագրված “Գիտական հետազոտությունների աջակցության եվրասիական ասոցիացիա ստեղծելու մասին” մտադրությունների հուշագրի դրույթների:

 

Մրցույթի ընդհանուր հայտի ներկայացման կարգի, հայտին ներկայացվող պահանջների և հայտի ներկայացման վերջնաժամկետի մասին տեղեկատվություն կարելի է ստանալ   http://eapi-science.org կայքից:

 

Մրցույթին մասնակցության գիտական նախագծերի հայաստանյան ազգային հայտը ներկայացվում է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե` հայաստանյան խմբի ղեկավարի կողմից, առձեռն, աշխատանքային օրերին ժամը 10:00-13:00 և 14:00-17:00 (Օրբելի եղբայրների 22, 7-րդ հարկ, 708 սենյակ) կամ փոստով (Երևան 0028, Օրբելի եղբայրների 22): Ազգային հայտի ներկայացման վերջնաժամկետն է 2017 թ. հուլիսի 20-ը:

 

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ կոմիտեի աշխատակազմի գիտական գործունեության կազմակերպման վարչության միջազգային համագործակցության բաժնում` աշխատանքային օրերին, ժամը 14:00 – 17:00 (հեռախոս՝  21-01-40 (115)):

70 Ընդամենը Դիտված, 4 Դիտվել է այսօր

11.05.17
26.05.2017
Տեղեկացնում ենք Ձեզ, որ «2mindS» ՍՊԸ ընկերության գործընկեր «AAB Construction» շինարարական ընկերությանը ...
26.05.2017
Տեղեկացնում ենք Ձեզ, որ «2mindS» ՍՊԸ ընկերության գործընկեր «AAB Construction» շինարարական ընկերությանը ...
24.05.2017
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը հայտարարում է ֆրանսիական կառավարության կողմից տրամադրվող ամենամյա ...
23.05.2017
Applications are open for Visegrad Academy of Cultural Management (VACuM) which is a year ...