Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

    
ՄՐՑՈՒՅԹ

 

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեիև Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Թեմի միջև 2016 թվականի հունվարի 19-ին կնքված «Համագործակցության մասին» մտադրությունների հուշագրի շրջանակներում կոմիտեն և թեմը, ցանկանալով նպաստել հայագիտական հետազոտությունների ոլորտում հայ-ռուսական գիտական համագործակցության զարգացմանը, հայտարարում են հետազոտական խմբերի կողմից ներկայացված նախագծերի և երիտասարդ գիտնականների անհատական աջակցության ծրագրերի մրցույթ՝ հետևյալ ուղղություններով.

 

  • քաղաքագիտության, պատմության, արվեստագիտության, գրականագիտության, ինչպես նաև բանակաշինության ոլորտներին նվիրված  հետազոտություններ,
  • Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Թեմի պատմությանը նվիրված հետազոտություններ:

 

Մրցույթի արդյունքում կֆինանսավորվեն մինչև 6 հետազոտական նախագծեր  և մինչև 2 անհատական աջակցության ծրագրեր:

 

Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել մեկական տպագիր և էլեկտրոնային (խտասկավառակ) տարբերակներով:

 

Հայտերը ներկայացվում են ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե (Օրբելի եղբայրների փողոց 22, 7-րդ հարկ, 708 սենյակ)` աշխատանքային օրերին, ժամը 10:00 – 13:00 և 14:00 – 17:00:

 

Հայտերն ընդունվում են մինչև 2016 թ. հուլիսի 29-ը ներառյալ:

 

Մրցույթի վերաբերյալ տեղեկություններ կարելի է ստանալ ԳՊԿ կայքի հայտարություններ բաժնում՝  http://scs.am/am/685768e9f84a346960154354:

 

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 210 140 +119:

202 Ընդամենը Դիտված, 1 Դիտվել է այսօր

21.06.16
26.05.2017
Տեղեկացնում ենք Ձեզ, որ «2mindS» ՍՊԸ ընկերության գործընկեր «AAB Construction» շինարարական ընկերությանը ...
26.05.2017
Տեղեկացնում ենք Ձեզ, որ «2mindS» ՍՊԸ ընկերության գործընկեր «AAB Construction» շինարարական ընկերությանը ...
24.05.2017
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը հայտարարում է ֆրանսիական կառավարության կողմից տրամադրվող ամենամյա ...
23.05.2017
Applications are open for Visegrad Academy of Cultural Management (VACuM) which is a year ...