Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

    
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 

ՀՀ պաշտպանության նախարարությունը  <<Պատիվ ունեմ>> ծրագրի շրջանակներում ՀՀ քաղաքացիական ԲՈւՀ-երում  1-ին կուրսն ավարտող և պարտադիր ժամկետային զինծառայության զորակոչի ենթակա ֆիզիկապես առողջ անձանց առաջարկում է տարեկետման իրավունքի տրմամբ շարունակել ուսումնառությունը երկրորդից չորրորդ կուրսերում, որի ընթացքում ուսանողի ուսման վարձը կվճարվի պետության կողմից:

 

  • Ծրագրում ընդգրկված անձիք պարտավորվում են.
  1. Ուսումնառության ընթացում 5 կիսամյակ (2-րդ կուրսի 1-ին կիսամյակից սկսած մինչև 4-րդ կուրսի 1-ին կիսամյակը ներառյալ) յուրաքանչյուր շաբաթ օր (բացառությամբ ուսումնական արձակուրդների ժամանակահատվածը) մասնակցել ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում կազմակերպվող ռազմական պատրաստության դասընթացներին,
  2. Ուսումնառության ավարտից հետո ՀՀ ԶՈւ-ում անցնել սպայական ծառայության՝ 3 տարի ժամկետով, որպես հրետանային դասակի հրամանատար մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում:
  • ՀՀ պաշտպանության նախարարությունը պարտավորվում է ուսումնառության ավարտից հետո անձին ՀՀ ԶՈւ-ում նշանակել սպայական պաշտոնում՝ ստացած  ռազմական մասնագիտացմանը համապատասխան:

 

ԲՈւՀ-ում ուսումնառությունից սահմանված կարգով  հեռացված, ինչպես նաև ծրագրի մասնակցությունից հրաժարված (ինչպես ուսումնառության ընթացքում, այնպես էլ՝ ԲՈւՀ-ն ավարտելուց հետո) անձիք դուրս կմնան ծրագրից՝ զրկվելով տարեկետման իրավունքից և փոխհատուցելով մինչ այդ ուսումնառության համար վճարած գումարը՝ ուսանողի և ՀՀ պաշտպանության նախարարության միջև կնքված պայմանագրի հիման վրա:

 

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. հունիսի 15-ը, որից հետո կկազմակերպվի թեկնաժուների բուժզննման գործընթացը:

 

Բուժզննման արդյունքում պիտանի ճանաչված թեկնածուների համար կանցկացվի թեստավորում մաթեմատիկա և ֆիզիկա առարկաներից, որի արդյունքում լավագույնները կընդգրկվեն ծրագրում:

333 Ընդամենը Դիտված, 5 Դիտվել է այսօր

12.06.17
22.06.2017
Ուրախ ենք տեղեկացնել, որ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպում է միջազգային գիտաժողով՝ ...
21.06.2017
2017թ. հոկտեմբերի 13-ին ՎՊՀ ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպում է գիտական նստաշրջան: ...
16.06.2017
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական ...
12.06.2017
Հարգելի ուսանողներ, մագիստրատուրայի դիմորդներ, ներկայացնում եմ "Նախագծերի կառավարում" Համատեղ ծրագիրը։