Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

    
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամը հայտարարում է համալսարանին  պատկանող օգտագործված տրանսպորտային միջոցների վաճառքի փակ աճուրդ

 

 

Աճուրդը կկայանա 2017 թվականի ապրիլի 25-ին ժամը 14:00-ին համալսարանի  2239 սենյակում (Հասցե՝ ք. Երևան, Տերյան 105, 2-րդ հարկ նիստերի դահլիճ):

 

Աճուրդը կազմակերպում է  համալսարանն ի դեմ Վանիկ Աթանեսյանի: Աճուրդին կարող են մասնակցել միայն համալսարանի 5 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժ ունեցող հիմնական աշխատողները:

 

Աճուրդին մասնակցության հայտը կարող եք ներբեռնել www.nuaca.am կայքից, լրացնել  և հանձնել կազմակերպչին 2245 սենյակում: Հայտերն ընդունվում են մինչև 2017 թվականի ապրիլի 12-ը ներառյալ:

 

Աճուրդի մասնակիցն իրավունք ունի ծանոթանալ աճուրդին դրված տրասնպորտային միջոցների ցանկին և աճուրդի անցկացման կարգին համալսարանի կայք էջում (www.nuaca.am):

 

Աճուրդին մասնակցել ցանկացողները հայտը լրացնելուց հետո համալսարանի հաշվին  վճարում են նախավճար լոտի մեկնարկային գնի 5%-ի չափով: Նախավճարը վճարած մասնակցին աճուրդի կազմակերպիչը տրամադրում է վկայական:

 

Աճուրդն իրականացվում է լոտի ձևով: Յուրաքանչյուր լոտի համար լրացվում է առանձին հայտ:

 

Լոտի ուսումնասիրությունը կկատարվի 2017 թվականի ապրիլի 9-ին և 16ին ժամը  համալսարանի ավտոտնտեսությունում:

 

Աճուրդի օրը մասնակիցը ներկայացնում է.

  1. անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր),
  2. տեղեկանք համալսարանում աշխատելու մասին,
  3. նախավճարի վճարման անդորրագիրը,
  4. մասնակցի վկայականը:

 

Կից ներկայացվում է աճուրդի դրված տրանսպորտային միջոցների ցանկը՝ ըստ տվյալների:

 

180 Ընդամենը Դիտված, 1 Դիտվել է այսօր

28.03.17
26.04.2017
Հայտնում ենք Ձեզ, որ սույն թվականի ապրիլի 26-ից 28-ը «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում, Հայաստանի ...
19.04.2017
Արդեն ութերորդ տարին անընդմեջ, ձևավորված ավանդույթի համաձայն Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ...
18.04.2017
Սիրով տեղեկացնում ենք, որ ապրիլի 25-ին՝ ժամը 15:00-ին, Ճարտարապետության և շինարարության հայաստանի ազգային ...
13.04.2017
Ապրիլի 14-ին, ժամը 14:00, ՃՇՀԱՀ նիստերի դահլիճում տեղի կունենա տեղեկատվական սեմինար նվիրված Հորիզոն ...