(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Դիզայնի ամբիոն

«Դիզայն» ամբիոնը որպես ՃՇՀԱՀ նոր կրթամաս հիմնադրվել է  2010թ. օգոստոսին: Սակայն դիզայնի մասնագիտական ուսուցումը ծավալվել է սկսած 2007 թվականից, «գծագրության և համակարգչային նախագծման ֆակուլտետ»-ի կազմում, որը շնորհիվ 2010-2011թթ. «Դիզայն» ամբիոնը տվեց բակալավրիատի և մագիստրատուրայի իր առաջին շրջանավարտները:

Դիզայնը լինելով արվեստի ժամանակակից և ինքնուրույն տեսակ, իր նախագծային բնույթով խիստ բազմաոլորտ է և ունի կրթական պրոցեսի իրականացման դժվարին համակարգ: Այս հարցում խիստ կարևորվում է երիտասարդ կադրերի (ապագա ուսանողների) ճիշտ ընտրությունը և նրանց մասնագիտական սկզբնական իմացության նախապատրաստումը:

Բնականաբար երիտասարդների մոտ դեռ դպրոցական տարիքից պետք է իրականացնել մասնագիտական կողմնորոշման աշխատանքներ: «Դիզայն» ամբիոնում այս հարցի լուծումը ունի նպատակային դրվածք: Այն իրականացվում է դեպարտամենտի ղեկավարության, դասախոսների կողմից և շատ հաճախ ուսանողների աջակցությամբ:

Մասնագիտական կողմնորոշման աշխատանքները տարվում են դիզայնի պրոֆեսիոնալ հիմնահարցերի պարզաբանման, նրա գրաֆիկական, ճարտարապետական միջավայրի, արդյունաբերական և այլ ոլորտների ֆունկցիոնալ հնարավորությունների տարբերակման ուղղությամբ, որի համար «Դիզայն» ամբիոնը կիրառում է հետևյալ մեթոդական ձևերը`

  • այցելություններ արվեստի միջին մասնագիտական կրթօջախներ այդ թվում Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան, Հ. Կոջոյանի անվան նկարչական դպրոց, Երևանի թիվ 14 ուսումնարան, Երևանի Պետական հումանիտար-տեխնիկական քոլեջ, Հրազդանի կերպարվեստի ուսումնարան
  • այցելություններ և մասնագիտական միջոցառումների կազմակերպում Երևանի և Ստեփանակերտի միջնակարգ դպրոցներում
  • նշված կրթօջախների սովորողների հանդիպումների կազմակերպում ԵՃՇՊՀ-ում, ծանոթացում դիզայնի լաբորատորիաների, մասնագիտացված լսարանների, ուսանողների կատարած պրակտիկ աշխատանքների հետ
  • սովորողների այցելությունների ապահովում «Դիզայն» ամբիոնի կազմակերպած ցուցահանդեսներին
  • դիզայնի մասնագիտական հարցազրույցների կազմակերպում
Նադարյան Նարե Թաթուլի Արվեստագիտության թեկնածու, ասիստենտ
Բաղդասարյան Աշոտ Միքայելի Ամբիոնի վարիչ, նկարիչ, դիզայներ-դոցենտ
Աճառյան Անի Հրաչյայի Արվեստագիտության թեկնածու, դոցենտ,  ՀՀ Դիզայներների միության անդամ
Ալեքսանյան Արմենուհի Ալբերտի Ասպիրանտուրայի և գիտական տեղեկատվության բաժնի ղեկավար