(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Գծագրության և համակարգչային գրաֆիկայի ամբիոն

«Գծագրական երկրաչափություն և գծագրություն» ամբիոնը հիմնադրվել է 1938թ.-ին, որը մինչև 1956թ. ղեկավարել է ՀԽՍՀ Գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ Մ. Վարունցյանը: Այնուհետև նրան հաջորդել են 1956-1969թթ. տ.գ.թ., դոցենտ Ս. Հայրապետյանը, 1969-1991թթ. տ.գ.թ., դոցենտ Հ. Բաբայանը:

1989թ. ստեղծված Երևանի Ճարատարապետաշինարարական ինստիտուտի կազմում «Գծագրական երկրաչափություն, ինժեներական և մեքենայացված գրաֆիկա» վերանվանված ամբիոնը ղեկավարել է տ.գ.թ., դոցենտ Ս. Թորոսյանը, իսկ 1996թ.-ից մինչև 2007թ.-ի հունվարը ամբիոնի վարիչ է ընտրվել տ.գ.թ., դոցենտ Մ. Կարեյանը:

2006թ.-ին բուհերի բարեփոխման ծրագրերի շրջանակներում <<Գծագրական երկրաչափություն, ինժեներական և մեքենայացված գրաֆիկա>> ամբիոնի հիմքի վրա կազմավորվեցին` «Գծագրություն և նկարչություն» ամբիոնը (2006-2008թթ.), «Գծագրություն, համակարգչային գրաֆիկա և դիզայն» ամբիոնը (2008-2010թթ.) և «Գծագրություն և համակարգչային գրաֆիկա» ամբիոնը 2010թ.-ից: 2007թ.-ից առ այսօր ամբիոնը ղեկավարում  է տ.գ.դ., պրոֆ. Մ.Զ. Պողոսյանը:

Այսօր ամբիոնը հագեցված լինելով համակարգչային լսարաններով վերանայում է դասավանդվող առարկաների բովանդակությունը ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին բավարարող ապագա մասնագետներին համապատասխան գիտելիքներ ապահովելու նպատակով:

Ամբիոնը սպասարկում է համալսարանի բոլոր ֆակուլտետների ուսանողներին, դասավանդելով գծագրություն, գծագրական երկրաչափություն և համակարգչային գրաֆիկային հարող առարկաներ: Դասընթացի ծրագրերը համալսարանի համար ընդհանուր լինելով հանդերձ, որոշ տարբերակումներ են պարունակում` հաշվի առնելով համալսարանում առկա մասնագիտությունները:

Դասախոսական անձնակազմի բարձր որակավորումը և գիտամանկավարժական փորձը հնարավորություն են տվել կարճ ժամանակում թարմացնել առարկայական ծրագրերը, ուսումնամեթոդական ձեռնարկների ֆոնդը և այլն:

Գրաֆիկական պատկերներ կառուցելու ունակությունը մարդկության հնագույն և արժեքավոր ձեռքբերումներից մեկն է: Պարզ գրաֆիկական պատկերները որպես հաղորդակցման միջոց  մարդիկ կիրառում  էին դեռևս հնադարում: Ժամանակի ընթացքում տեղեկատվության գրաֆիկական մեթոդի հնարավորություններն ու կիրառական բնագավառները ընդլայնվել են բազմակի  անգամ և այսօր դրանք մարդկանց գործնական կյանքում յուրահատուկ դեր ունեն:

Ներկայումս, երբ էլեկտրոնային հեղափոխությունը թափանցում է մարդու գործունեության բոլոր ոլորտները, համակարգիչներն արդեն լայնորեն կիրառվում են նաև կոնստրուկտորական գործունեության և հատկապես նախագծման բնագավառներում: Այս պայմաններում դիզայներից, ճարտարապետից, ինժեներ շինարարից պահանջվում է գրաֆիկական լեզվի իմացության նոր որակներ, ինչը հիմք է հանդիսանում ամբիոնում դասավանդվող առարկաների նոր ծրագրերի ստեղծման համար:

Ամբիոնի նախագծային ուղվածությունն նախանշված է ժամանակակից ճարտարապետության և դիզայնի ընդհանուր միտումով, այն է` առավելագույնս բացել տարածությունը և գեղագիտական առումով ներդաշնակ դարձնել մարդու համար:

Դասավանդվող առարկաները

  1. Գծագրություն
  2. Գծագրական երկրաչափություն
  3. Գծագրական երկրաչափություն և կիրառական գրաֆիկա
  4. Համակարգչային ձևավորման գրաֆիկական փաթեթներ (P.Shop, C.Draw)
  5. Համակարգչային նախագծման  գրաֆիկական  փաթեթներ (AutoCAD, 3D MAX, ArchiCAD)
Պողոսյան Մանվել Զախարի Ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Բարսեղյան Լիանուշ Բարսեղի Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ