Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ
  • Պատմություն
  • Ֆակուլտետի կառուցվածք
  • Աշխատակազմ
  • Նիստերի քաղվածքներ

Առկա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով մասանագիտությունները և մասնագիտացումները

 

270100-Շինարարություն, շինարարական իրերի և կառուցվածքների  արտադրություն

  • Արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն
  • Շինարարական իրերի և կոնստրուկցիաների արտադրություն

 

271100-Շենքերի նախագծում

 

271400 – Կադաստր և կիրառական գեոդեզիա

  • Կիրառական գեոդեզիա
  • Քաղաքային կադաստր

 

270300 – Ջրային համակարգերի շինարարություն և շահագործում

  • Հիդրոտեխնիկական շինարարություն
  •  Ջրամատակարարում և ջրահեռացում

 

 

190200 – Տրանսպորտային ուղիների, միջոցների շինարարություն, կառավարում և դրանց շահագործում

  • Ավտոմոբիլային ճանապարհների և օդանավակայանների շինարարություն
  • Կամուրջներ և տրանսպորտային թունելներ

 

 

Հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով մասանագիտությունները և մասնագիտացումները

 

 

270100-Շինարարություն, շինարարական իրերի և կառուցվածքների  արտադրություն

  • Արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն
  • Շինարարական իրերի և կոնստրուկցիաների արտադրություն

 

271400 – Կադաստր և կիրառական գեոդեզիա

  • Կիրառական գեոդեզիա
  • Քաղաքային կադաստր

 

 

270300 – Ջրային համակարգերի շինարարություն և շահագործում

  • Հիդրոտեխնիկական շինարարություն
  • Ջրամատակարարում և ջրահեռացում

 

 

 190200 – Տրանսպորտային ուղիների, միջոցների շինարարություն, կառավարում և դրանց շահագործում

  • Ավտոմոբիլային ճանապարհների և օդանավակայանների շինարարություն
  • Կամուրջներ և տրանսպորտային թունելներ

 

Պատմական ակնարկ ֆակուլտետի մասին

 

1921-1930թթ. Երևանի պետական համալսարանի Տեխնիկական ֆակուլտետը, որտեղից սկիզբ է առնում շինարարական մասնագիտությունը, հատկապես, ճարտարագիտա-հիդրոտեխնիկականը, որպես դեկան գլխավորում էին`  Դավիթ Զավրիկյանը (1921թ. հոկտեմբից մինչև 1922թ. սեպտեմբեր), Գրիգոր Շիրմազանյանը (1922թ.սեպտեմբերից մինչև 1923թ. դեկտեմբեր), Զեբեթ Խոջանեթյանը (1924թ. հունվարից մինչև սեպտեմբեր), Նիկողայոս Բունիաթյանը (1924թ. սեպտեմբերից մինչև 1925թ. օգոստոս), Արշակ Տոնյանը (1925թ. սեպտեմբերից մինչև 1929թ. օգոստոս), Հովհաննես Նավակատիկյանը  (1929թ. հունվարից մինչև  1930թ. օգոստոս):

 

1930թ. հուլիսի 16–ից Շինարարական ինստիտուտի տնօրեն նշանակվեց Միքայել Մազմանյանը: 1931թ. հունվարից ճարտարապետաշինարարական ֆակուլտետի դեկան նշանակվեց Հարություն Զաքյանը, հիդրոտեխնիկական ֆակուլտետի` Աշոտ Մելիքջանյանը, (1938թ. մարտից մինչև  1938թ. մարտ), իսկ 1933 թվականից շինարարական ֆակուլտետը գործում էր ստեղծված իր բազայի հիման վրա պոլիտեխնիկական ինստիտուտի կազմում: Շինարարական ֆակուլտետի դեկան նշանակվեց նախքին հիդրոտեխնիկական ֆակուլտետի երիտասարդ շրջանավարտ Նիկոլայ Վլասյանը (1932թ. սեպտեմբերից մինչև 1933թ. դեկտեմբեր): 1933թ. դեկտեմբերից  մինչև 1936թ. հունիսը որպես դեկան Եղիշե Համբարձումյանն էր: 1936թ. սեպտեմբերից մինչև 1936թ. դեկտեմբեր` Գուրգեն Օգանեզովը, 1937թ. հունվարից մինչև նոյեմբեր` Հարություն Զաքյանը, 1937թ. նոյեմբերից մինչև դեկտեմբեր` Թորգոմ Խաչատրյանը: 1936/37թթ. արդյունաբերական և քաղաքացիական շինարարարության մասնագիտության հետ մեկտեղ շինարարական ֆակուլտետի կազմում  վերականգնվում է հիդրոտեխնիկական շինարարության մասնագիտությունը: 1938թ. վերակազմավորումից հետո  շինարարության ֆակուլտետի դեկան է նշանակվում Վարազդատ Հարությունյանը, իսկ հիդրոտեխնիկական ֆակուլտետի՝ Գուրգեն Արարկցյանը   (մինչև 1939թ. և 1943-1944թթ.): 1939թ. նոյեմբերից այդ երկու ֆակուլտետների հերթական միավորումից հետո շինարարության նորընտիր դեկան է նշանակվում Ավետիք Տեր-Իսրայելյանը  (մինչև 1944թ. մայիսը):

 

Հետպատերազմական ժամանակ շինարարական ֆակուլտետի դեկանի պաշտոնում են աշխատել` Զավեն Գյուլխանդանյանը (1944-1952թթ.), Խաչատուր Մաշինյանը (1952-1956թթ.), Սիմոն Հովնանյանը (1956-1958թթ.), Ավետիք Տեր-Իսրայելյանը (1958-1962թթ.):  Հիդրոտեխնիկական ֆակուլտետի դեկանի պաշտոնում աշխատել են` Վաղարշակ Հովսեփյանը  (1952-1954թթ.), Թորգոմ Խաչատրյանը (1954-1959թթ.):

 

1962թ. Ավետիք Տեր-Իսրայելյանի մահից հետո   շինարարական ֆակուլտետի դեկան է ընտրվում Գրիգոր Պետրոսյանը: 1972թ. մայիսին  նրան փոխարինում էր Գուրգեն Աբովյանը: 1972թ. շինարարական ֆակուլտետի բազայի վրա կրկին ստեղծվում են. ճարտարապետաշինարարական ֆակուլտետը, որն ընդգրկում էր ճարտարապետություն, արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն, շինարարաական իրերի և կոնստրուկցիաների արտադրություն, էկոնոմիկա և շինարարական կազմակերպություն մասնագիտությունները, և ինժեներա-շինարարական ֆակուլտետը, որը իր հերթին ընդգրկում էր ՀԷԿ-ի և ջրային կառույցների հիդրոտեխնիկական շինարարություն, ջերմագազամատակարարում և օդափոխություն, կոյուղի և ջրամատակարարում, կամուրջներ և թունելներ, ավտոմոբիլային ճանապարհներ մասնագիտությունները:

 

 

Ճարտարապետա-շինարարական ֆակուլտետի դեկան է ընտրվում Գուրգեն Աբովյանը, իսկ ինժեներա-շինարարականինը Մարտուն Պողոսյանը:

 

 

1980թ. Գուրգեն Աբովյանին փոխարինեց Արմեն Աղալյանը (1980-1989թթ.), այնուհետև դեկան ընտրվեցին` Ռոբերտ Ավետիսյանը (1990-1996թթ.), Հրանտ Պողոսյանը (1996-2008թթ.), Պետրոս Համբարձումյանը (2008թ. մինչ օրս):

 

1977թ. Մարտուն Պողոսյանին փոխարինեց Հրանտ Խաչիկյանը (1977-1984թթ.), այնուհետև դեկան ընտրվեցին` Վլադիմիր Հակոբյանը (1984-1987թթ.), Ալբերտ Մարգարյանը (1989-1995թթ.), Ռազմիկ Փետեոտյանը (1995-2013թթ.):

 

 

Բացի վերը նշված ֆակուլտետներից և դրանց հետ միասին տարբեր ժամանակներում գործում էին ֆակուլտետներ` ավտոճանապարհային դեկան` Էմանուել Խուդաբաշյանը (1938թ.), երեկոյան շինարարական. դեկան` Գևորգ Հակոբյանը (1956-1977թթ.), հեռակա շինարարական. դեկան` Ռուդոլֆ Եփրեմյանը (1989-1990թթ.), (1996-2013թթ.), շինարարության տեխնոլոգիայի. դեկան` Ալբերտ Ասիրյան (1993-2010թթ.),  տրանսպորտային շինարարության. դեկան` Ռոբերտ Ազոյանը (1993-2011թթ.):

 

 

2013թ. բոլոր շինարարական մասնագիտությունները միավորվեցին ընդհանուր Շինարարության դեպարտամենտում, այժմ Շինարարության ֆակուլտետում, որի  դեկանն է ընտրվել Պետրոս Համբարձումյանը:

 

 

Այսօր Շինարարության ֆակուլտետում ներառված են հետևյալ մասնագիտությունները` «Շինարարություն,  շինարարական իրերի և կառուցվածքների արտադրություն», «Շենքերի նախագծում», «Ջրային համակարգերի շինարարություն և շահագործում», «Տրանսպորտային ուղիների և միջոցների շինարարություն, դրանց կառավարումը և շահագործումը», «Կադաստր և կիրառական գեոդեզիա»:  Ֆակուլտետի կազմի մեջ են ընդգրկված հետևյալ ամբիոնները` շինարարական նյութերի, իրերի և կոնստրուկցիաների արտադրության տեխնոլոգիա, շինարարական մեխանիկայի, շինարարական կոնստրուկցիաների, շինարարության արտադրության տեխնոլոգիայի և կազմակերպության, ջրային համակարգերի, հիդրոշինարարության և ՀԷԿ-ի, ավտոմոբիլային ճանապարհների, երկաթգծի, կամուրջների և թունելների և ինժեներական գեոդեզիա:

 

 

1921 թվականից սկսած շինարարական ֆակուլտետի շրջանավարտների թիվը գերազանցում է 20000: Շինարարական ֆակուլտետի շրջանավարտները ակտիվ մասնակցություն են ցուցաբերում ջրամբարների, ջրագծերի, պատնեշների, մետրոյի, կամուրջների և թունելների, ճանապարհների, բնակելի, քաղաքացիական և արդյունաբերական  շենքերի, ՀԷԿ-ի, ՋԷԿ-ի, ԱԷԿ-ի և այլ յուրօրինակ շինությունների լայնածավալ նախագծման, շինարարության և շահագործման աշխատանքներում ոչ միայն Հայաստանում, այլ նաև նրա սահմաններից դուրս: Մեր շրջանավարտները գիտահետազոտական, նախագծման, շինարարական կազմակերպություններում, նախարարություններում զբաղեցնում են ղեկավար պաշտոններ, ունեն դոցենտի, պրոֆեսորի  բարձր գիտական կոչումներ, հանդիսանում են Հայաստանի ազգային և այլ երկրների  գիտությունների ակադեմիաների իսկական անդամներ, ստեղծագործական և պրոֆեսիոնալ միությունների անդամներ: Մեր շրջանավարտներից շատերը  ոչ միայն Մեծ Հայրենականի, այլ նաև Արցախի ազատագրման պատերազմի մասնակիցներ և վետերաններ են:  Մեր շրջանավարտների ջանքերի շնորհիվ մոտենում է ավարտին Գյումրիի վերականգնումը, Հյուսիսային պողոտայի շինարարությունը Երևանում, ճանապարհների շինարարությունը, օդանավակայանի, ջրահեռացման և ջրամատակարարման համակարգերը Արցախում: Այժմ սկսված է հանրապետության  Հյուսիս և Հարավ միացնող ավտոմայրուղու շինարարությունը:

 

 

Մի խոսքով, նորակառույցները կանգնեցվում են ամենուր և մեր շրջանավարտները պահանջված են:

 

 

Բարձր որակավորմամբ մասնագետներ պատրաստելու համար շինարարության ֆակուլտետում ստեղծված են մակսիմալ բարենպաստ պայմաններ:

 

 

8 մասնագիտական ամբիոններում  դասավանդում են 84 դասախոսներ, այդ թվում` 24 գիտության դոկտորներ (ՀՀ ԳԱ 2 ակադեմիկոսներ), 35 գիտության թեկնածուներ: Վերջին տարիների համալսարանի երեք ռեկտորները ստացել են բազային և մասնագիտական կրթություն շինարարության ֆակուլտետում:

 

 

Այժմ շինարարության ֆակուլտետում հինգ մասնագիտությամբ ուսուցանվում են  682 ուսանող (բակալավրիատում` 597, մագիստրատուրայում` 85), ընդ որում, 302 սովորում են հեռակա ուսուցմամբ: Ասպիրանուրայում ուսուցանվում են 24 ասպիրանտներ (որոնցից 12` հայցորդներ են), ունենք 6 դոկտորանտներ, նրանցից մեծամասնությունը ստանում են թոշակ:

 

 

Ֆակուլտետում պարբերաբար հրատարակվում և տպագրվում են` ուսումնամեթոդական գրականություն, գիտական հոդվածներ, մենագրություններ, գյուտերի և արտոնագրերի համար ստանում են վկայականներ, պաշտպանում են թեկնածուական և դոկտորական թեզեր:

 

 

Դասախոսները և ուսանողները ակտիվ մասնակցում են տեղական և միջազգային գիտագործնական գիտաժողովներին, կոնֆերանսներին, մրցույթներին և այլն: Նրանցից լավագույները դառել են պետական կամ նախագահի մրցանակների դափնեկիրներ, ստացել են  շքանշաններ և պատվավոր կոչումներ, պարգևատրվել կառավարական գովասանագրերով:

 

 

Ֆակուլտետում դասավանդումն իրականացվում է ինչպես հայերեն, այնպես էլ անգլերեն և ռուսերեն լեզուներով: Ֆակուլտետում սովորում են Իրանի Իսլամական Հանրապետության, Սիրիայի, Հնդկաստանի, Չինաստանի, Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի քաղաքացիներ:

 

 

Ֆակուլտետը, համաձայն արտերկրի ԲՈՒՀ-երի հետ համալսարանի կնքած պայմանագրերի և համաձայնագրերի, կրթական գործընթացում առանձնապես սերտ կապեր է հաստատել Ռոստովի պետական շինարարական համալսարանի (ՌԴ) և   Չեստոհովայի տեխնոլոգիաների համալսարանի (ԼՀ) հետ, ինչն արտահայտվում է ուսանողների և դասախոսների փոխայցելություններով, աշխատանքային հավաքներով, ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերով:

 

 

2014թ.-ից Ֆակուլտետում սովորող ուսանողները մասնակցում են Եվրամիության կողմից ֆինանսավորվող Erasmus-Mundus Infitity ուսանողական և դասախոսական փոխանակումների միջազգային կրթաթոշակային ծրագրին՝ 2 ուսանող սովորում են Պորտուգալիայի Լեիրիայի պոլիտեխնիկական ինստիտուտում:

 

 

Մեր ֆակուլտետի շրջանավարտները միշտ եղել են պահանջված: Այսօր նրանց սպասում են Հանրապետության բոլոր կառույցներում, այդ թվում Արցախում, Գյումրիում, Հյուսիս-Հարավ մայրուղու շինարարությունում:

 

 

Ֆակուլտետի ենթակայության տակ գտնվող ամբիոնների ցանկ

  • Շինարարական արտարդության տեխնոլոգիայի և կազմակերպման
  • Շինարարական կոնստրուկցիաների
  • Շինարարական մեխանիկայի
  • Շինարարական նյութերի, իրերի և կոստրուկցիաների արտադրության տեխնոլոգիայի
  • Հիդրոշինարարության, ջրային համակարգերի և հիդրոէլեկտրոկայանների
  • Ավտոմոբիլային ճանապարհների
  • Երկաթգծի, կամուրջների և թունելների
  • Ինժեներական գեոդեզիայի

 

 

Ֆակուլտետի աշխատակազմի ցուցակ

  • Համբարձումյան Պետրոս Վարդգեսի- դեկան
  • Պարտիզպանյան Վիկտորիա Վոլոդյայի – դեկանի տեղակալ
  • Մովսիսյան Մարիամ Լաերտի - դեկանի տեղակալ
  • Ադամյան Երջանիկ Լևոնի – քարտուղար
  • Մինասյան Լաուրա Գուրգենի – մեթոդիստ

 

Կապ հաստատելու տվյալներ

          Երևան, Տերյան 105, 2-րդ մասնաշենք, հեռ. +374 10 54-41-88

   
Համբարձումյան Պետրոս Վարդգեսի

դեկան  տ.գ.դ.

Պարտիզպանյան Վիկտորիա Վոլոդյայի

դեկանի տեղակալ

Մովսիսյան Մարիամ Լաերտի

դեկանի տեղակալ

Ադամյան Երջանիկ Լևոնի

քարտուղար

Մինասյան Լաուրա Գուրգենի

մեթոդիստ                                                                     

15. 10. 2015 թ.  տիվ 01-10/2015  նիստի

 

Օրակարգ

 

  1.  2014-2015 ուս. տարվա գարնանային քննաշրջանի արդյունքների բացասական պատկերի կրկնությունը վերացնելու միջոցների քննարկումը և իրավիճակի վերլուծությունը, այսինքն, ըստ  2- րդ լուծարքի ժամկետի 19.09.2015թ.  արդյունքների համալսարանից  հեռացումը:
  2. <<Շինարարական նյութերի, իրերի և կոնստրուկցիաների արտադրության տեխնոլոգիա>> ամբիոնի 05.10.2015թ. թիվ 1 նիստի որոշումը՝ Ե.23.02 <<Քաղաքացիական, արդյունաբերական, հիդրո-տեխնիկական, տրանսպորտային և ստորգետնյա շինարարություն>> մասնագիտությամբ ամբիոնի հայցորդ  Տիգրան Դավթի Հակոբյանի թեկնածուական ատենախոսության թեմայի և գիտական ղեկավարի առաջադրման մասին հարցը:
  3. <<Ինժեներական գեոդեզիա>> ամբիոնի 30.09.2015թ. թիվ 3 նիստի որոշումը՝ Ե.23.06 <<Գեոդեզիա, ներառյալ քարտեզագրություն և կադաստր>> մասնագիտությամբ ամբիոնի հայցորդ  Ա.Ա. Մարգարյանի թեկնածուական ատենախոսության թեմայի և գիտական ղեկավարի առաջադրման մասին հարցը:
  4. 28.09.2015թ. թ.02-28-02 հրամանի համաձայն ստեղծված հանձնաժողովի ս.թ. սեպտեմբերի 29-ին, 30-ին, հոկտեմբերի 1-ին, 8-ին, 9-ին և 12-ին շինարարության ֆակուլտետում իրականացված ստուգումների արդյունքների քննարկումը:
  5. Ընթացիկ հարցեր:

 

Որոշեցին

 

Հարցի շուրջ  քննարկումից և ընդհանրացումներից հետո, առաջարկել հետևյալ միջոցառումները`

  • Որպես պրոֆիլակտիկ միջոց վերականգնել համալսարանից ուսանողների հեռացման ավանդությունը ոչ միայն քննաշրջանի արդյունքների հիման վրա, այլ նաև կիսամյակի դասընթացների ժամանակահատվածում բացակայությունների հիման վրա, օրինակ. համալսարանի հետ կապը խզելու կապակցությամբ 240 ժամի բացակայության դեպքում.
  • վերականգնել կուրատորների ինստիտուտը.
  • հեռակա ուսուցման փոխարեն անցնել հեռակա-երեկոյան ուսուցման.
  • ճարտարագիտական համալսարանի օրինակով, կրեդիտների պարտքերի /մինչև 12 կրեդիտ/ հանձման համար վճարել համապատասխան գումարը:

Առաջարկությունները ներկայացնել համալսարանի գիտխորհրդի քննարկմանը:

 

  1.  <<Շինարարական նյութերի, իրերի և կոնստրուկցիաների արտադրության տեխնոլոգիա>> ամբիոնի  հայցորդ Տիգրան Դավթի Հակոբյանի Ե.23.02 <<Քաղաքացիական, արդյունաբերական, հիդրո-տեխնիկական, տրանսպորտային և ստորգետնյա շինարարություն>>  մասնագիտությամբ թեկնածուական ատենախոսության թեման ներկայացնել ՇՆԻԿԱՏ ամբիոնի առաջարկված ձևակերմամբ` <<Միաձույլ տնաշինությունում ուղղաձիգ կառույցատարրերի կաղապարման տեխնոլոգիայի բարելավումը>>:
  2. Գիտական ղեկավար առաջարկել տ.գ.դ. Վալտեր Աշոտի Աթանեսյանին:
  3. Ներկայացնել հաստատման ՃՇՀԱՀ-ի գիտխորհրդին:
  4. <<Ինժեներական գեոդեզիա>> ամբիոնի  հայցորդ Ա.Ա. Մարգարյանի Ե.23.06 <<Գեոդեզիա, ներառյալ քարտեզագրություն և կադաստր>>   մասնագիտությամբ թեկնածուական ատենախոսության թեման ներկայացնել ԻԳ ամբիոնի առաջարկված ձևակերմամբ` <<Ջրամբարների կառավարման համակարգերի համար գեոդեզիական չափումների մեթոդաբանության մշակումը>>:
  5. Գիտական ղեկավար առաջարկել տ.գ.թ., դոցենտ Վեներա Արծրունու Մարգարյանին:
  6. Ներկայացնել հաստատման ՃՇՀԱՀ-ի գիտխորհրդին:
  7. Դեկանատի և ամբիոնների աշխատանքների բարելավմանն ուղղությամբ հանձնաժողովի կողմից ներկայացված ընդհանուր բնույթի առաջարկությունները ընդունելի են:

 

 

 

 

 

 

 

11. 09. 2015 թ.  քիվ  01-09/2015  նիստի

 

Օրակարգ

  1.  <<Հիդրոշինարարություն, ջրային համակարգեր և հիդրոէլեկտրա­կայաններ>> ամբիոնի 10.09.2015թ. թիվ 2 նիստի որոշումը՝ Ե.23.05 <<Ջրատնտեսական համակարգեր և դրանց շահագործումը>>  մասնագիտությամբ ամբիոնի հայցորդ Արամ Աշոտի Սահակյանի թեկնածուական  ատենախոսության թեմայի մասնագիտության փոփոխման հարցը:
  2. <<Հիդրոշինարարություն, ջրային համակարգեր և հիդրոէլեկտրա­կայաններ>> ամբիոնի 10.09.2015թ. թիվ 2 նիստի որոշումը՝ Ե.23.03 <<Շենքերի և կառույցների ճարտարագիտական (էներգետիկ, հիդրավլիկ և այլն) ապահովում>> մասնագիտությամբ ամբիոնի ասպիրանտ Հովհաննես Լեռնիկի Ասատրյանի թեկնածուական ատենախոսության թեմայի և գիտական ղեկավարի առաջադրման մասին հարցը:
  3. <<Հիդրոշինարարություն, ջրային համակարգեր և հիդրոէլեկտրա­կայաններ>> ամբիոնի 10.09.2015թ. թիվ 2 նիստի որոշումը՝ Ե.23.03 <<Շենքերի և կառույցների ճարտարագիտական (էներգետիկ, հիդրավլիկ և այլն) ապահովում>> մասնագիտությամբ ամբիոնի ասպիրանտ Նարեկ Գարեգինի Գևորգյանի թեկնածուական ատենախոսության թեմայի և գիտական ղեկավարի առաջադրման մասին հարցը:
  4. <<Ավտոմոբիալային ճանապարհներ>> ամբիոնի 24.09.2015թ. թիվ 2 նիստի որոշումը՝ ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Հ.Հ.Գյուլզադյանի, դոցենտ, տ.գ.դ. Է.Կ.Բեզոյանի և ասիստենտ, տ.գ.թ. Է.Բ.Հակոբյանի <<Ճանապարհային ոչ կոշտ պատվածքի նախագծումը>> մեթոդական ցուցումների տպագրության մասին հարցը:
  5. <<Շինարարական արտադրության տեխնոլոգիայի և կազմակերպման>> ամբիոնի 02.09.2015թ. թիվ 1 նիստի որոշումը՝ տ.գ.թ. Ս.Մ.Սեդրակյանի և ամբիոնի դոցենտներ տ.գ.թ. Ա.Ռ.Տոնոյանի և տ.գ.թ. Վ.Վ.Գրիգորյանի <<Բետոնե մագիստրալային ջրանցքի շինարարության իրականացում>> մեթոդական ցուցումների տպագրության մասին հարցը:
  6. 2014-2015 ուստարվա գարնանային քննաշրջանի առաջին լուծարքի արդյունքների ամփոփում Շինարարության ֆակուլտետի առկա ուսուցման բակալավրիատի 1-ից 3-րդ կուրսերում, մագիստրատուրայի 1-ին կուրսում և հեռակա ուսուցման մագիստրատուրայի 2-րդ կուրսում:
  7. Ընթացիկ հարցեր:

 

Որոշեցին

  1.  <<Հիդրոշինարարություն, ջրային համակարգեր և հիդրոէլեկտրա­կայաններ>> ամբիոնի հայցորդ Արամ Աշոտի Սահակյանի Ե.23.05 <<Ջրատնտեսական համակարգեր և դրանց շահագործումը>>  մասնագիտությամբ թեկնածուական ատենախոսությունը <<Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի զարգացման հիմնախնդիրները>> անվանմամբ ներկայացնել պաշտպանության Ե.23.03 <<Շենքերի և կառույցների ճարտարագիտական (էներգետիկ, հիդրավլիկ և այլն) ապահովում>> մասնագիտությամբ՝ ՀՇՋՀևՀԷԿ ամբիոնի առաջարկմամբ: 
  2.  Ներկայացնել հաստատման ՃՇՀԱՀ-ի գիտխորհրդին:
  3. <<Հիդրոշինարարություն, ջրային համակարգեր և հիդրոէլեկտրա­կայաններ>> ամբիոնի  ասպիրանտ Հովհաննես Լեռնիկի Ասատրյանի Ե.23.03 <<Շենքերի և կառույցների ճարտարագիտական (էներգետիկ, հիդրավլիկ և այլն) ապահովում>>  մասնագիտությամբ թեկնածուական ատենախոսության թեման ներկայացնել ՀՇՋՀևՀԷԿ ամբիոնի առաջարկված ձևակերմամբ` <<Լեռնային գետերի ջրընդունիչ կառուցվածքների կատարելագործման ուղիները>>:
  4. Գիտական ղեկավար առաջարկել ՀՇՋՀևՀԷԿ ամբիոնի պրոֆեսոր, տ.գ.դ. Ռազմիկ Արտավազդի Փետևոտյանին:
  5. Ներկայացնել հաստատման ՃՇՀԱՀ-ի գիտխորհրդին:
  6. Երաշխավորել ԱՃ ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Հ.Հ.Գյուլզադյանի, դոցենտ, տ.գ.դ. Է.Կ.Բեզոյանի և ասիստենտ, տ.գ.թ. Է.Բ.Հակոբյանի <<Ճանապարհային ոչ կոշտ պատվածքի նախագծումը>> մեթոդական ցուցումները (գրախոս՝ տ.գ.թ., դոցենտ Ա.Ն.Սարգսյան, խմբագիր՝ տ.գ.թ., ասիստենտ Վ.Հ.Տեր-Սիմոնյան) տպագրության և ներկայացնել համալսարանի գիտխորհրդի քննարկմանը:
  7. Երաշխավորել տ.գ.թ. Ս.Մ.Սեդրակյանի և ՇԱՏԿ ամբիոնի դոցենտներ տ.գ.թ. Ա.Ռ.Տոնոյանի և տ.գ.թ. Վ.Վ.Գրիգորյանի <<Բետոնե մագիստրալային ջրանցքի շինարարության իրականացում>> մեթոդական ցուցումները (գրախոս՝ տ.գ.դ., պրոֆ. Վ.Ի.Գրիգորյան, խմբագիր՝ տ.գ.թ., դոցենտ Ա.Բ.Ղուլյան) տպագրության և ներկայացնել համալսարանի գիտխորհրդի քննարկմանը:

 

 

 

 

 

19. 06. 2015 թ. թիվ 01-06/2015  նիստի

 

 

Օրակարգ

  1. Բակալավրի և մագիստրատուրայի դասընթացային ծրագրերի (կրթական մոդուլների) հաստատման մասին:
  2. Բակալավրիատի ավարտական աշխատանքների պաշտպանության արդյունքների և ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների առաջարկների քննարկում:
  3. <<Շինարարական մեխանիկա>> ամբիոնի 05.06.2014թ. թիվ 01-06/15 նիստի որոշումը՝ ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, տ.գ.դ., ՀՀԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Եփրեմի Խաչիյանի <<Сейсмическое воздействие и прогнозирование поведения сооружений>> մենագրության տպագրության մասին հարցը:
  4. <<Ինժեներական գեոդեզիա>> ամբիոնի 03.06.2014թ. թիվ 16 նիստի որոշումը՝ ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Վարդգես Պետրոսի Համբարձումյանի և դոցենտ, տ.գ.դ. Պետրոս Վարդգեսի Համբարձումյանի <<Երկրատեղեկատվական համակարգերի հիմնադրույթներ>> ուսումնամեթոդական ձեռմարկի տպագրության մասին հարցը:
  5. 2014-2015 ուստարվա գարնանային քննաշրջանի արդյունքների ամփոփում Շինարարության ֆակուլտետի առկա ուսուցման մագիստրատուրայի 1-ին կուրսում և հեռակա ուսուցման մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսերում:
  6. 2014-2015 ուստարվա գարնանային քննաշրջանի արդյունքների ամփոփում Շինարարության ֆակուլտետի առկա ուսուցման բակալավրիատի 3-րդ կուրսում և հեռակա ուսուցման բակալավրիատի 1-ից և 4-րդ կուրսերում:
  7. Ընթացիկ հարցեր:

 

Որոշեցին.        

  1. Հաստատել շինարարության ֆակուլտետի ամբիոնների կողմից ներկայացված բակալավրի և մագիստրատուրայի դասընթացային ծրագրերը և ներկայացնել համալսարանի գիտխորհրդի հաստատմանը:
  2. Ընդունել ի գիտություն բակալավրիատի ավարտական աշխատանքների պաշտպանության արդյունքների մասին հաղորդումը և հանձնարարել ամբիոնների վարիչներին հաջորդ ուսումնական տարում հաշվի առնել ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների առաջարկությունները: 
  3. Երաշխավորել Շինարարական մեխանիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, տ.գ.դ., ՀՀԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Եփրեմի Խաչիյանի <<Сейсмическое воздействие и прогнозирование поведения сооружений>> մենագրության տպագրությունը և ներկայացնել համալսարանի գիտխորհրդի քննարկմանը:
  4. Երաշխավորել Ինժեներական գեոդեզիայի ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Վարդգես Պետրոսի Համբարձումյանի և  դոցենտ, տ.գ.դ. Պետրոս Վարդգեսի Համբարձումյանի <<Երկրատեղեկատվական համակարգերի հիմնադրույթներ>> ուսումնամեթոդական ձեռնարկը (խմբագիր՝ տ.գ.դ., պրոֆեսոր Մ.Վ.Մարկոսյան, գրախոս՝ տ.գ.թ., դոցենտ Վ.Ա.Մարգարյան) տպագրության և ներկայացնել համալսարանի գիտխորհրդի քննարկմանը:

 

 

 

29. 05. 2015 թ.  թիվ 01-05/2015  նիստի

 

Օրակարգ

  1. <<Ինժեներական գեոդեզիա>> ամբիոնի 15.05.2015թ. թիվ 15 նիստի որոշումը՝ Ե.23.06 <<Գեոդեզիա, ներառյալ քարտեզագրություն և կադաստր>>  մասնագիտությամբ ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Վլադիմիր Նիկոլայի Վարդանյանի դոկտորական ատենախոսության թեմայի առաջադրման մասին հարցը:
  2. Մագիստրոսական ավարտական աշխատանքների պաշտպանության արդյունքների և ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների առաջարկների քննարկում:
  3. Շինարարության ֆակուլտետի մասնագիտությունների 2015-2016 ուստարվա աշխատանքային ուսումնական պլանների քննարկման հարցը:
  4. Ընթացիկ հարցեր:

 

Որոշեցին.  

  1. <<Ինժեներական գեոդեզիա>> ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Վլադիմիր Նիկոլայի Վարդանյանի Ե.23.06 <<Գեոդեզիա, ներառյալ քարտեզագրություն և կադաստր>>  մասնագիտությամբ դոկտորական ատենախոսության թեման ներկայացնել ԻԳ ամբիոնի առաջարկված ձևակերմամբ` <<Автоматизация геодезических измерений деформации фундаментов высотных зданий и технологических сооружений методом гидронивелирования (Բարձրահարկ և տեխնոլոգիական կառույցների դեֆորմացիաների գեոդեզիական չափումների ավտոմատացված հիդրոնիվելիրացման մեթոդները)>>:
  2. Ընդունել ի գիտություն մագիստրոսական ավարտական աշխատանքների պաշտպանության արդյունքների մասին հաղորդումը և հանձնարարել ամբիոնների վարիչներին հաջորդ ուսումնական տարում հաշվի առնել ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների առաջարկությունները: 

 

 

 

30. 04. 2015 թ.   թիվ 01-04/2015  նիստի

 

 

 

Օրակարգ. 

  1. <<Երկաթգիծ, կամուրջներ և թունելներ>> ամբիոնի 14.04.2015թ. թիվ 14 նիստի որոշումը՝ Ե.23.01 <<Շինարարական կոնստրուկցիաներ,շենքեր, կառույցներ և շինարարական նյութեր>>  մասնագիտությամբ ամբիոնի հեռակա ասպիրանտ Սարգիս Գեղամի Ստեփանյանի թեկնածուական ատենախոսության թեմայի և գիտական ղեկավարի առաջադրման մասին հարցը:
  2. <<Շինարարական արտադրության տեխնոլոգիայի և կազմակերպման>> ամբիոնի 15.04.2015թ. թիվ 4 նիստի որոշումը՝ Ե.23.02 <<Քաղաքացիական, արդյունաբերական, հիդրոտեխնիկական, տրանսպորտային և ստորգետնյա շինարարություն>> մասնագիտությամբ ամբիոնի հայցորդ Աշոտ Բենիկի Գրիգորյանի թեկնածուական ատենախոսության թեմայի և գիտական ղեկավարի առաջադրման մասին հարցը:
  3. <<Հիդրոշինարարություն, ջրային համակարգերի և հիդրոէլեկտրակայաններ>> ամբիոնի 21.04.2015թ. թիվ 14 նիստի որոշումը՝ ամբիոնի պրոֆեսոր, տ.գ.դ. Ռազմիկ Արտավազդի Փետեոտյանի և ասիստենտ, տ.գ.թ. Հովհաննես Գևորգի Քելեջյանի <<Շենքերի ներքին ջրամատակարարման և ջրահեռացման>> մեթոդական ցուցումների տպագրության մասին հարցը:
  4. Ընթացիկ հարցեր:

 

Որոշեցին

  1.  <<Երկաթգիծ, կամուրջներ և թունելներ>> ամբիոնի հեռակա ասպիրանտ Սարգիս Գեղամի Ստեփանյանի թեկնածուական ատենախոսության թեման ներկայացնել ԵԿԹ ամբիոնի առաջարկված ձևակերմամբ` <<Ավտոճանապարհային կամուրջների թռիչքային կառուցվածքների աշխատանքի մոնիտորինգը նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ>>: Գիտական ղեկավար առաջարկել ԵԿԹ ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Ռ.Ս.Ազոյանին:
  2. <<Շինարարական արտադրության տեխնոլոգիայի և կազմակերպման>> ամբիոնի հայցորդ Աշոտ Բենիկի Գրիգորյանի թեկնածուական ատենախոսության թեման ներկայացնել ՇԱՏԿ ամբիոնի առաջարկված ձևակերմամբ` <<Շինարարական աշխատանքների կազմակերպումը անկանխատեսելի իրավիճակներում նորագույն տեխնոլոգիայի կիրառմամն>>: Գիտական ղեկավար առաջարկել ՇԱՏԿ ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆ. Վարդգես Իգիթի Գրիգորյանին:
  3. Երաշխավորել ՀՇՋՀևՀԷԿ ամբիոնի պրոֆեսոր, տ.գ.դ. Ռազմիկ Արտավազդի Փետևոտյանի և ասիստենտ, տ.գ.թ. Հովհաննես Գևորգի Քելեջյանի <<Շենքերի ներքին ջրամատակարարման և ջրահեռացման>> մեթոդական ցուցումները (գրախոսներ՝ տ.գ.դ., պրոֆ. Վ.Հ.Սարգսյան, տ.գ.թ., ասիստենտ Ա.Հ.Սերգոյան, խմբագիր՝ տ.գ.դ., պրոֆ. Ա.Յա.Մարգարյան) տպագրության և ներկայացնել համալսարանի գիտխորհրդի քննարկմանը:

 

 

 

30. 03. 2015 թ.   թիվ  01-03/2015 նիստի

 

 

Օրակարգ.

  1. Շինարարության ֆակուլտետի ուսանողների կուրսային աշխատանքերի և նախագծերի առաջադրանքների կատարման տոկոսավորման արդյունքների մասին:
  2. <<Ինժեներական գեոդեզիա>> ամբիոնի 27.03.2015թ. թիվ 13 նիստի որոշումը՝ ամբիոնի վարիչ, դոցենտ, տ.գ.թ. Վեներա Արծրունու Մարգարյանի <<Կիրառական գեոդեզիա: Շինարարության գեոդեզիական ապահովումը>> դասագրքի տպագրության մասին հարցը:
  3. Ընթացիկ հարցեր:

 

Որոշեցին.

  1.  Կուրսային աշխատանքների և նախագծերի առաջադրանքների կատարման մասին տոկոսավորումն անցկացնել նախկին ձևով՝ ամեն ուսանողի մասին տեղեկություն տալով դեկանատ, որպեսզի ունենանք ռեալ պատկեր: Գտնել լծակներ ուսանողների նկատմամբ, որպեսզի կրճատվեն անհարգելի բացակայությունները, նամանավանդ գործնական (կուրսայինների) դասաժամերին:
  2. Երաշխավորել  ինժեներական գեոդեզիա ամբիոնի վարիչ, դոցենտ, տ.գ.թ. Վեներա Արծրունու Մարգարյանի <<Կիրառական գեոդեզիա: Շինարարության գեոդեզիական ապահովումը>> դասագիրքը (գրախոսներ՝ տ.գ.դ., պրոֆ. Գ.Շ.Գալստյան, աշխ.գ.դ., պրոֆ. Գ.Մ.Կարապետյան, խմբագիր՝ տ.գ.թ., դոց.  Պ.Ս.Էֆենդյան) տպագրության և ներկայացնել համալսարանի գիտխորհրդի քննարկմանը:

 

 

 

27. 02. 2015 թ.   թիվ  01-02/2015 նիստի

 

Օրակարգ.

  1. Շինարարության ֆակուլտետի առկա մագիստրատուրայի 1-ին կուրսի և բակալավրիատի 1-3 կուրսերի 2014-2015 ուս.տարվա ձմեռային քննաշրջանի 2-րդ լուծարքային շրջանի արդյունքների ամփոփման մասին հարցը:
  2. Շինարարության ֆակուլտետի հեռակա մագիստրատուրայի 1-2 կուրսերի և բակալավրիատի 1-5 կուրսերի 2014-2015 ուս.տարվա ձմեռային քննաշրջանի 2-րդ լուծարքային շրջանի արդյունքների ամփոփման մասին հարցը:
  3. <<Ավտոմոբիլային ճանապարհներ>> ամբիոնի 11.02.2015թ. թիվ 11 նիստի որոշումը՝ Ե.23.02 <<Քաղաքացիական, արդյունաբերական, հիդրո­տեխնիկական, տրասպորտային և ստորգետնյա շինարարություն>> մասնագիտությամբ ամբիոնի առկա ասպիրանտ Արամ Սլավիկի Ղազարյանի թեկնածուական ատենախոսության թեմայի և գիտական ղեկավարի առաջադրման մասին հարցը:
  4. Ընթացիկ հարցեր:

 

Որոշեցին.  

  1. <<Ավտոմոբիլային ճանապարհներ>> ամբիոնի առկա ասպիրանտ Արամ Սլավիկի Ղազարյանի թեկնածուական ատենախոսության թեման ներկայացնել ԱՃ ամբիոնի առաջարկված ձևակերմամբ` <<Ասֆալտբետոնի վերաօգտագործման (ռիսայկլինգի) տեխնոլոգիական պարամետրերի ուսումնասիրությունը Հայաստանի Հանրապե­տությունում>>:
  2. Գիտական ղեկավար առաջարկել ԱՃ ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոց. Հ.Հ.Գյուլզադյանին:

 

 

 

30. 01. 2015 թ.   թիվ  01-01/2015 նիստի

 

Օրակարգ.

  1.  Շինարարության ֆակուլտետի մագիստրատուրայի և բակալավրիատի 1-3 կուրսերի 2014-2015 ուս.տարվա ձմեռային քննաշրջանի արդյունքների ամփոփման մասին հարցը:
  2. <<Հիդրոշինարարություն, ջրային համակարգեր և հիդրոէլեկտրա­կայաններ>> ամբիոնի 25.12.2014թ. թիվ 10 նիստի որոշումը՝ ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Արմեն Հենրիկի Սերգոյանին դոցենտի գիտական կոչման ներկայացնելու հարցը:
  3. Ուսանողների շրջանում անցկացված հարցումների ամփոփման վերաբերյալ հարցը:
  4. Շինարարության ֆակուլտետի բակալավրիատի 4-րդ կուրսի 2014-2015 ուս.տարվա ձմեռային 1 և 2 լուծարքային շրջանների արդյունքների ամփոփման մասին հարցը:
  5. Ընթացիկ հարցեր:

 

Որոշեցին.  

  1. Երաշխավորել <<Հիդրոշինարարություն, ջրային համակարգեր և հիդրոէլեկտրա­կայաններ>> ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Արմեն Հենրիկի Սերգոյանի թեկնածությունը դոցենտի գիտական կոչում շնորհելու համար և հարցը ներկայացնել համալսարանի գիտական խորհրդի քննարկմանը:
05/26 2017 Այսօր հանրապետության բոլոր ավագ դպրոցներում հնչեց Վերջին զանգը: 12-րդ դասարանցիներն արդեն հասուն մտքով ու ...
05/25 2017 Շուրջ երկու շաբաթ է ՃՇՀԱՀ Ճարտարապետության ֆակուլտետում աշխատանքային և ստեղծագործական եռուզեռ է :Ապագա ...
05/25 2017 Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հյուրընկալել էր հայազգի ճանաչված ...
05/26 2017 Տեղեկացնում ենք Ձեզ, որ «2mindS» ՍՊԸ ընկերության գործընկեր «AAB Construction» շինարարական ընկերությանը ...
05/26 2017 Տեղեկացնում ենք Ձեզ, որ «2mindS» ՍՊԸ ընկերության գործընկեր «AAB Construction» շինարարական ընկերությանը ...
05/24 2017 Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը հայտարարում է ֆրանսիական կառավարության կողմից տրամադրվող ամենամյա ...