Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան
ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ
  • Պատմություն
  • Ֆակուլտետի կառուցվածք
  • Աշխատակազմ
  • Նիստերի քաղվածքներ

Ճարտարապետական ֆակուլտետի   ճարտարապետության բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններում պատրաստվում են մասնագետներ «Ճարտարապետություն» մասնագիտությամբ: 

 

Հայաստանում ճարտարապետական մասնագիտական կրթության սկիզբը կարելի է համարել 1921 թվականը, երբ Երևանի պետական համալսարանի կազմում ներառվեց ինժեներական կրթությունը, և 1928 թ. տեխնիկական ֆակուլտետն ավարտած 7 շրջանավարտներ ստացան ճարտարապետի որակավորում:

 

1930թ. Համալսարանի տեխնիկական ֆակուլտետի հիմքի վրա ձևավորվեց շինարարական ինստիտուտը, որի կազմակերպիչն ու առաջին տնօրենը հանդիսացավ անվանի ճարտարապետ Միքայել Մազմանյանը:   

 

1933 թ. Շինարարական իստիտուտը վերակազմավորվեց պոլիտեխնիկականի, իսկ 1974 թ. Շինարարական ֆակուլտետի հիմքի վրա ձևավորվեցին ճարտարապետաշինարարական և ինժեներաշինարարական ֆակուլտետները :

 

ՀՀ կառավարության 1989թ. հուլիսի 11-ի որոշմամբ  ինստիտուտի ճարտարապետության և շինարարության ֆակուլտետները դառնում են Ճարտարապետության և շինարարության ինստիտուտ, որն էլ 2000թ. վերանվանվում է ԵՃՇՊՀ:  

 

Ինչպես նախկին ճարտարապետության ամբիոնը, այնպես էլ համալսարանի կազմավորումից հետո՝ Ճարտարապետության ֆակուլտետն իր ուրույն տեղն ու դեմքն է ունեցել Հայաստանի ճարտարագիտական կրթության ոլորտում, ինչի մասին են վկայում թե խորհրդային տարիներին, թե անկախության ժամանակահատվածում շրջանավարտների ավարտական աշխատանքների նվաճած դիպլոմները միջազգային մրցույթ-ստուգատեսներում :

 

Ճարտարապետության   ֆակուլտետի շրջանավարտների դիպլոմը, սկսած 1994թ., պաշտոնապես ճանաչվել է համարժեք ֆրանսիականին:  

 

Ճարտարապետության ֆակուլտետում են  դասավանդում գործնական նախագծմամբ զբաղվող անվանի ճարտարապետները և առաջատար շինարարական կազմակերպությունների մասնա­գետ­ները, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, ինչը նպաստում է ոչ միայն արտաքին շահակիցների և գործատուների հետ սերտ համագործակցությանը, այլև կրթական, գիտահետազոտական ու արտադրական գործընթացների ինտեգրմանը:

 

Ֆակուլտետի ամբիոններում դասավանդում է 121 դասախոս /որից 75-ը հիմնական աշխատողներ են/: Դասախոսներից 6-ը ունի գիտության դոկտորի գիտական աստիճան, 37-ը` գիտության թեկնածուի: 19 դասախոս ունի պրոֆեսորի   կոչում, 33 դասախոս` դոցենտի, 22-ը ասիստենտ է:

 

Ֆակուլտետում դասավանդումն իրականացվում է ինչպես հայերեն, այնպես էլ անգլերեն և ռուսերեն լեզուներով, քանի որ ավանդաբար ֆակուլտետի ուսանողների 20-30 տոկոսը հանդիսանում է արտերկրի քաղաքացի :

 

Արտերկրի ուսանողների մեջ ամենամեծ թվաքանակը կազմում են Իրանի Իսլամական Հանրապետության, Սիրիայի, Հնդկաստանի, Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի քաղաքացիները: Ֆակուլտետում սովորում են նաև Իտալիայի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Իրաքի, Ղազախստանի, Թուրքմենիայի քաղաքացիներ:

 

Ֆակուլտետը, համաձայն արտերկրի ԲՈՒՀ-երի հետ համալսարանի կնքած պայմանագրերի և համաձայնագրերի, կրթական գործընթացում առանձնապես սերտ կապեր է հաստատել  Կլերմոն Ֆերանի, Լիոնի, Սենտ Էտիենի Ազգաին Բարձրագույն Ճարտարապետական Դպրոցների, Ֆլորենցիայի Ճարտարապետական Համալսարանի, Միլանի Պոլիտխնիկ Համալսարանի, Մոսկվայի Ճարտարապետության Ինստիտուտ- Ակադեմիայի, Ռոստովի պետական շինարարական համալսարանի հետ, ինչն արտահայտվում է ուսանողների և դասախոսների ամենամյա փոխայցելություններով, աշխատանքային հավաքներով, ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերով : 

 

Առանձնահատուկ հիշատակության է արժանի համալսարանի պատմության մեջ աննախադեպ՝  Միլանի Պոլիտոխնիկի  հետ համատեղ   իրականացված՝ երկամյա և մեկամյան Մասթեր դասընթացների կազմակերպումը՝  իտալական կրթական ծրագրով և դասախոսական կազմի ներգրավումով:  

 

Ֆակուլտետի տարբեր տարիների դեկաններ են հանդիսացել.

 

  • 1989 -1993 Կանայան Աշոտ Արդվարդի
  • 1993 – 1999 Սարգսյան Նարեկ Ալբերտի
  • 2000 – 2003 Դանիելյան Սամվել Սայիկի
  • 2003 – 2013 Բարսեղյան Տիգրան Սերյոժայի
  • 2013 – առ այսօր Թովմասյան Սարգիս Արիստակեսի
   
Սարգիս Արիստակեսի Թովմասյան

դեկան,  Ճարտ․ թեկնածու, դոցենտ   

Լուսինե Ավետիքի Տոնոյանց

դեկանի տեղակալ

Աննա Սասունիկի Արոյան

դեկանի տեղակալ

Արմեն Ռուբենի Շատվորյան

դեկանի տեղակալ ՝ Ճարտ․ թեկնածու, դոցենտ 

Իրինա Սամվելի Հովհաննիսյան

քարտուղար                                                                        

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 2 28.11.2014թ.

 

Օրակարգ

  1. Ճարտարապետություն և դիզայնե մասնագիտության անվանումը ,Ճարտարապետությունե անվանումով փոխելու մասին /Ս.Թովմասյան/,
  2. Մագիստրատուրայի ավարտական աշխատանքի ձևաչափի նախագծին հավանություն տալու և համալսարանի գիտական խորհրդի հաստատմանը ներկայացնելու մասին /Ս.Թովմասյան/,
  3. Ճարտարապետության բակալավրե և ,Ճարտարապետության մագիստրոսե որակավորումներով մասնագիտական կրթության ելքային արդյունքներին հավանություն տալու և համալսարանի գիտական խորհրդի հաստատմանը ներկայացնելու մասին /Ս.Թովմասյան/,
  4. Գործուղումների մասին հաղորդումներ /Ա.Շատվորյան, Լ.Մեհրոյան/,
  5. Ընթացիկ հարցեր:


Որոշեցին՝

  1. Ընդունել ի գիտություն, հաշվի առնելով, որ կառավարության որոշմամբ մասնագիտության անվանումը հաստատված է:
  2. Հավանություն տալ մշակված ձևաչափին, հաշվի առնելով ներկայացված առաջարկությունները:
  3.  Մշակել բակալավրի և մագիստրոսի կրթության ելքային արդյունքների փաստաթուղթը, պարտադրել ամբիոնի վարիչներին տալ առաջարկություններ այդ փաստաթղթի վերաբերյալ:
  4.  Ընդունել ի գիտություն ներկայացված հաղորդումները:
  5. Գիտխորհրդի քննարկմանը ներկայացնել քաղաքաշինության ամբիոնի ասպիրանտ Րիհամ Աբուդի թեկնածուական ատենախոսության «Պատմական ավերված քաղաքների հատակագծման և վերակառուցման մեթոդաբանությունը /Հոմս քաղաքի օրինակով/» գիտ. ղեկավար ճ.թ. պրոֆեսոր Ն. Չիլինգարյան թեմայի և գիտ. ղեկավարի հաստատման հարց:
  6. Գիտխորհրդի քննարկմանը ներկայացնել ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայն ամբիոնի ասպիրանտ Մ.Ռ.Ղազարյանի «Թեհրան քաղաքի միջին հարկայնության բնակելի ֆոնդի հետագա օգտագործման հեռանկարները» (գիտ. ղեկավար ճ.թ.,պրոֆ. Թ.Ծ.Խաչատրյան) թեկնածուական ատենախոսության թեմայի և գիտ. ղեկավարի հաստատման հարց:
  7. Գիտխորհրդի քննարկմանը ներկայացնել ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայն ամբիոնի ասպիրանտ Լ.Գ.Հովսեփյանի «Բարձրահարկ բնակելի շենքերի ճարտարապետությունը Երևանի քաղաքային նոր միջավայրում» (գիտ. ղեկավար ճ.թ. դոցենտ Ա.Ռ.Ենգոյան) թեկնածուական ատենախոսության թեմայի և գիտ. ղեկավարի հաստատման հարց:

 

 

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N5 26.06.2015թ.

 

Օրակարգ

  1. 1.Նոր ձևաչափ համապատասխան առարկայական ծրագրերի հավանություն տալու մասին: ՃՏՊԺՎՎԳԱ և Պ, ՔՇ, ՃՆ և ՃՄԴ ամբիոնների դասընթացների ծրագրերի քննարկում:
  2. Ավարտական աշխատանքների պաշտպանության արդյունքների մասին ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների և դեկանատների հաշվետվությունների քննարկում:
  3. Ուսումնական տարվա արդյունքների ամփոփում: 

 

Որոշեցին՝

  1.  Ընդունել ի գիտություն, սահմանված ժամկետում ներկայացնել դասընթացների ծրագրերը ուսումնամեթոդական բաժին:
  2. ա. Հաշվետվությունը ընդունել ի գիտություն:
    բ. 2015-2016 ուստարվա ավարտական աշխատանքներում հաշվի առնել հանձնաժողովների առարկությունները:
  3. ընդունել ի գիտություն, կազմակերպել պարտք ունեցող ուսանողների նախագծերի հանձնումը սահմանված ժամկետում:

 

 

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 4 15.05.2015թ.

 

Օրակարգ

  1. Բակալավրիատի և մագիստրատուրայի ավարտական աշխատանքների պատրաստականության մասին:
  2. Դասախոսական կազմին պրոֆեսորի և դոցենտի գիտական աստիճան երաշխավորելու հարցը,
  3. Ճարտարապետական նախագծման և Ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի ճ.թ. Լ.Աղաջանյանի «Կինոթատրոնների նախագծում» մեթոդական ցուցումների և առաջադրանքի ձեռնարկը տպագրության երաշխավորելու հարցը,
  4. Ընթացիկ հարցեր:

 

Որոշեցին՝

  1. ա. Ամբիոնի վարիչների հաղորդումը ընդունել ի գիտություն :
    բ. Ապահովել ընդիմախոսների և ղեկավարների կարծիքների առկայությունը:
  2. Երաշխավորել քաղաքաշինության ամբիոնի դոցենտ, ճ.թ. Ս.Օհանյանին պրոֆեսորի գիտական կոչում շնորհելու համար և անձնական գործը ներկայացնել համալսարանի գիտական խորհրդի քննարկմանը :
  3. Գիտխորհրդի քննարկմանը ներկայացնել ճարտարապետության տեսության պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման, վերակառուցման,գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնի դոցենտ ճ.թ. Ա.Ալոյանի անձնական գործը:
  4. Գիտխորհրդի քննարկմանը ներկայացնել ճարտարապետության տեսության պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման, վերակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնի դոցենտ ճ.թ. Լ.Կիրակոսյանի անձնական գործը:
  5. Գիտխորհրդի քննարկմանը ներկայացնել քաղաքաշինության ամբիոնի դոցենտ ճ.թ. Մ.Հովհաննիսյանի անձնական գործը:
  6.  Գիտխորհրդի քննարկմանը ներկայացնել ճարտարապետության տեսության
    պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման,
    վերակառուցման,գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնի դոցենտ ճ.թ.
    Ն.Պետրոսյանի անձնական գործը:
  7. Գիտխորհրդի քննարկմանը ներկայացնել ճարտարապետական նախագծման և
    ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի դասախոս Կ.Ռ.Խանոյանի
    անձնական գործը :
  8. Գիտխորհրդի քննարկմանը ներկայացնել ճարտարապետական նախագծման
    և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի ասիստենտ
    Կ.Վ.Մխիթարյանի անձնական գործը :
  9. Գիտխորհրդի քննարկմանը ներկայացնել ճարտարապետության տեսության
    պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման, վերակառուցման,
    գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնի դասախոս Մ.Դանիելյանի
    անձնական գործը :
  10. Գիտխորհրդի քննարկմանը ներկայացնել ճարտարապետական նախագծման և
    ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի դասախոս Ա.Ա.Գուրգենյանի
    անձնական գործը :
  11. Ճարտարապետական նախագծման և Ճարտարապետական միջավայրի
    դիզայնի ամբիոնի ասիստենտ, ճ.թ. Լ.Աղաջանյանի «Կինոթատրոնների նախագծում»
    մեթոդական ցուցումների և առաջադրանքի ձեռնարկը երաշխավորել
    տպագրության:
  12. Գիտխորհրդի քննարկմանը ներկայացնել ճարտարապետության
    տեսության պատմաճարտարապետական ժառանգության
    վերականգնման,վերակառուցման,գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնի
    ասպիրանտ Լ.Ղուշչյանի «Էկո-թաղամասերի կազմակերպման
    առանձնահատկությունները Երևանում» գիտ. ղեկավար ճ.դ.-ր պրոֆ.
    Մ.Գասպարյան) թեկնածուական ատենախոսության թեմայի և գիտ. ղեկավարի
    հաստատման հարց:

 

 

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 3 14.01.2015թ.

 

Օրակարգ

  1. Ճարտարապետություն և դիզայնե մասնագիտության մագիստրատուրայի ավարտական աշխատանքների թեմաների ընտրության կարգի և դրա վերաբերյալ ամբիոնների կարծիքների ներկայացում /Թովմասյան, Սաֆարյան, Ռաշիդյան, Օհանյան/
    Կարգի նախագիծը կցվում է:
  2. ՃՏՊԺՎՎԳԱ և Պ ամբիոնի որոշման քննարկում՝ ամբիոնը Թ.Թորամանյանի անունով կոչելու մասին /Սաֆարյան/
  3. Պրոֆ.Գ.Շախկյանի՝ համալսարանի ռեկտորին ուղղված առաջարկությունների քննարկում /Գ.Շախկյան/
  4. Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեսական և գործնական դասընթացների յուրացման համար ուսանողների գնահատման կարգի նախագծի քննարկում /Թովմասյան/
    Կարգի նախագիծը կցվում է:
  5. Համալսարանի ռեկտորին ուղղված՝ Ախթալայի քաղաքապետի գրության մեջ բարձրացված հարցի քննարկում, կապված Ախթալայում ֆրանսիական պատմաճարտարապետական ժառանգության պահպանման և վերականգնման հետ /Մամյան, Հարությունյան/.
  6. Համալսարանի 2-րդ հարկի միջանցքում Ճարտարապետական կրթության երախտավորների հուշանկյուն կազմավորելու մասին /Ս.Թովմասյան/.
    Նախնական անվանացանկը կցվում է:
  7. 2015 թ. փետրվար-հունիս ամիսներին Միլանի պոլիտեխնիկի պրոֆեսոր Ֆրանչեսկո Աուջելլիի ղեկավարությամբ հուշարձանների պահպանության և վերականգնման ոլորտի լրացուցիչ կրթության կուրսեր կազմակերպելու մասին /Ս.Թովմասյան/:
  8. Ընթացիկ հարցեր:


Որոշեցին՝

  1. Ընդունել ի գիտություն, ապահովել անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպում:
  2. Առաջացած տարաձայնությունների պատճառով հարցի քննարկումը հետաձգել:
  3. ա. Կազմակերպել հոբելյանական տարեդարձին նվիրված գիտական աշխատությունների հրատարակումներ:
    բ. Համալսարանը Ա. Թամանյանի անունով կոչելու կապակցությամբ ստեղծել խմբագրական հանձնաժողով հարցը նախապատրաստելու համար:
  4. Ընդունելով առաջարկված կարգը պահանջել ղեկավարությունից հստակ
    ժամեր ստուգումներ կատարելու համար:
  5. Մասնակցել առաջադրված ծրագրի մշակմանը,ձևավորել ուսանողական խմբեր քաղաքի հուշարձանները չափագրելու, նախագիծ կատարելու համար,դարձնել դիպլոմային աշխատանքի թեմա, նախօրոք կազմելով համապատասխան առաջադրանք, ստեղծել աշխատանքային խումբ՝ Ա.Ալոյան, Ն.Պետրոսյան, Հ. Սանամյան, Է.Հարությունյան,
    Ա. Կանայան, Ն.Չիլինգարյան, Զ.Մամյան :
  6. Հուշանկյուն կազմավորելու համար ճշտել երախտավորների ցուցակը:
  7. Առաջարկվող տեղեկանքը հաստատել,ընդունել ի գիտություն:
  8. Գիտխորհրդի քննարկմանը և հաստատմանը ներկայացնել ճարտարապետության տեսության պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման, վերակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնի ասպիրանտ Տ.Հակոբյանի թեկնածուական ատենախոսության վերանվանված թեման՝ «Երևանի բազմահարկ բնակելի շենքերի համալիր արդիականացման խնդիրները»:
  9. Գիտխորհրդի քննարկմանը ներկայացնել ճարտարապետության տեսության պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման,վերակառուցման,գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնի ասպիրանտ Հ.Պետրոսյանի «Երևանի ճարտարապետական կերպարի ձևավորման գեղագիտական առանձնահատկությունները» (գիտ. ղեկավար ճ.թ. դոցենտ Լ.Կիրակոսյան) թեկնածուական ատենախոսության թեմայի և գիտ. ղեկավարի հաստատման հարց:
  10. Գիտխորհրդի քննարկմանը ներկայացնել ճարտարապետության տեսության պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման,վերակառուցման,գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնի ասպիրանտ Ս.Գյուլխանջյան «ՀՀ Լոռու մարզի փոքր քաղաքների արդիականացման և կայուն զարգացման ճարտարապետահատակագծային խնդիրները » (գիտ. ղեկավար ճ.թ. դոցենտ Ն.Պետրոսյան) թեկնածուական ատենախոսության թեմայի և գիտ. ղեկավարի հաստատման հարց:
  11. Գիտխորհրդի քննարկմանը ներկայացնել ճարտարապետության տեսության պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման,վերակառուցման,գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնի հայցորդ Ա.Թարխանյանի «Особенности формирования культовой армянской архитектуры» («Հայկական պաշտամունքային ճարտարապետության կազմավորման առանձնահատկությունները»)
    (գիտ. ղեկավար ճ.դ. պրոֆ. Յու.Սաֆարյան) թեկնածուական ատենախոսության թեմայի և գիտ. ղեկավարի հաստատման հարց:
  12. Գիտխորհրդի քննարկմանը ներկայացնել ճարտարապետության տեսության պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման,վերակառուցման,գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնի հայցորդ Շ.Հակոբյան «XIX-XX դարի սկզբի հայկական ճարտարապետական ժառանգության առանձնահատկությունները»
    (գիտ. ղեկավար ճ.դ.-ր պրոֆ. Մ.Գասպարյան) թեկնածուական ատենախոսության թեմայի և գիտ. ղեկավարի հաստատման հարց:
05/26 2017 Այսօր հանրապետության բոլոր ավագ դպրոցներում հնչեց Վերջին զանգը: 12-րդ դասարանցիներն արդեն հասուն մտքով ու ...
05/25 2017 Շուրջ երկու շաբաթ է ՃՇՀԱՀ Ճարտարապետության ֆակուլտետում աշխատանքային և ստեղծագործական եռուզեռ է :Ապագա ...
05/25 2017 Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հյուրընկալել էր հայազգի ճանաչված ...
05/26 2017 Տեղեկացնում ենք Ձեզ, որ «2mindS» ՍՊԸ ընկերության գործընկեր «AAB Construction» շինարարական ընկերությանը ...
05/26 2017 Տեղեկացնում ենք Ձեզ, որ «2mindS» ՍՊԸ ընկերության գործընկեր «AAB Construction» շինարարական ընկերությանը ...
05/24 2017 Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը հայտարարում է ֆրանսիական կառավարության կողմից տրամադրվող ամենամյա ...