Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏ
  • Պատմություն
  • Ֆակուլտետի կառուցվածք
  • Աշխատակազմ
  • Նիստերի քաղվածքներ

2014թ. համալսարանում դեպարտամենտային կառուցվածքները փոխարինվեցին ֆակուլտետայինով, ինչի արդյունքում «Կառավարման և տեխնոլոգիայի» դեպարտամենտը վերափոխվեց «Կառավարման և տեխնոլոգիայի» ֆակուլտետի:

Ներկայումս ֆակուլտետի կազմի մեջ մտնում են 2 թողարկող ամբիոններ`

  • Ինֆորմատիկայի, հաշվողական տեխնիկայի և կառավարման համակարգերի
  • Էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման

 

Ֆակուլտետն իրականացնում է առկա և հեռակա ուսուցման բարձրագույն մասնագիտական կրթություն երկու կրթական ծրագրերով` բակալավրի և մագիստրոսի որակավորման աստիճանների շնորհումով, հետևյալ մասնագիտությունների գծով.

  • Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա
  • Կառավարման տեղեկատվական համակարգեր
  • Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (շինարարության ճյուղում)
  • Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (քաղաքային տնտեսության, բնակարանային և կոմունալ ծառայության ճյուղում)
  • Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (տրանսպորտի ճյուղում)
  • Բնօգտագործման տնտեսագիտություն
  • Հաշվապահական հաշվառում 

 

Ֆակուլտետը գիտական և կրթական լայն կապեր ունի Վրաստանի, Ռուսաստանի, Չինաստանի, Լեհաստանի, Շվեդիայի, Իտալիայի, Գերմանիայի համալսարանների հետ: Ֆակուլտետի մի շարք ուսանողներ մասնագիտական փորձ ձեռք բերելու և գիտական աստիճան ստանալու համար իրենց ուսումը շարունակում են արտասահմանյան երկրներում:

 

Ֆակուլտետն ունի 6 համակարգչային լսարաններ ու լաբորատորիաներ՝ ընդհանուր թվով 80 համակարգչով: Բոլոր համակարգիչները ապահովված են համացանցով:

Ֆակուլտետում գործում են  4 բազային լաբորատորիաներ:

 

ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

 

Կառավարման և Տեխնոլոգիայի ֆակուլտետը Ճարտարապետության և Շինարարության Հայաստանի Ազգային Համալսարանի ուսանողական և դասախոսական ամենամեծ թվակազմ ունեցող և իր նշանակությամբ ու դերով առաջատարներից մեկն է, որի հիմնական առաքելությունն է.

 

  • Ապահովել հայրենական և օտարերկրյա աշխատանքային շուկաներում լայն պահանջարկ ունեցող բարձրորակ, տեխնիկական և գիտական զարգացման ժամանակակից մակարդակին համապատասխանող մասնագետների ձևավորումն ու թողարկումը` տեսության և պրակտիկայի միահյուսման, ուսումնական ծրագրերի արդիականացումը` արտաքին գործակցային կապերի ուժեղացման ճանապարհով: 
  • Աջակցել դեպարտամենտի ներքո գործող մասնագիտությունների բնգավառում գիտական հետազոտությունների նորամուծական մշակումների ծավալմանը, արդյունքների ներդրմանը, գիտական և գիտա-մանկավարժական ներուժի վերարտադրությանն ու հզորացմանը:
  • Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա բուհերի, գիտական կազմակերպությունների, գերա­տեսչություն­ների, իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ երկկողմանի ու բազմակողմանի ուղղակի կապերի իրականացում, տարատեսակ աշխատանքների` կադրերի պատրաստում, ուսանողների ուսուցում, մասնագետների փոխանակում, գիտական, մշակութային և այլ գործունեություն, գիտական խորհրդակցությունների ու արշավախմբերի կազմակերպում, ֆիզիկական և իրավաբանական անձանց վճարովի ծառայությունների մատուցում:

 

Ֆակուլտետի հնարավորությունների և առաջարկվող ծառայությունների արտաքին գովազդն ու մարքեթինգը կարևորում են նրա արտաքին իմիդջի ձևավորումն ու ամրապնդումը:

 

  • Ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի ամբիոն

 

Ամբիոնը մասնագետներ է պատրաստում հաշվողական տեխնիկայի նախագծման և կառավարման տեղեկատվական համակարգերի ոլորտներում աշխատելու համար:

 

Ընդունելությունը կատարվում է հետևյալ մասնագիտությամբ`

 

  1. Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա (դասիչ` 230100)
    Մասնագիտության շրջանավարտները կարող են աշխատել համակարգչային ցանցերի նախագծման և շահագործման, ծրագրային համակարգերի անվտանգության ապահովման, տեղեկատվական, թվային, միկրոպրոցեսորային համակարգերի և տվյալների բազաների նախագծման և շահագործման, համակարգչի և արտաքին սարքերի վերանորոգման բնագավառներում:
    Ընդունելության քննություններն են` մաթեմատիկա, ֆիզիկա**:

     

  2. Կառավարման տեղեկատվական համակարգեր (դասիչ` 081300)
    Մասնագիտության շրջանավարտները կարող են աշխատել այն ձեռնարկություններում, որտեղ անհրաժեշտ է մշակել և շահագործել տեխնոլոգիական պրոցեսների ավտոմատացված համակարգեր, համակարգչային ցանցեր, հաշվապահական հաշվառման, կիրառական խնդիրների լուծման ծրագրեր, բանկային տեղեկատվական համակարգեր, ապահովել ծրագրային համակարգերի անվտանգությունը:
    Ընդունելության քննություններն են` մաթեմատիկա, ֆիզիկա**:

     

  • Էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոն

 

Ֆակուլտետը մասնագետներ է պատրաստում շինարարության, քաղաքային տնտեսության, բնակարանային և կոմունալ ծառայության ճյուղում, բնօգտագործման տնտեսագիտության, անշարժ գույքի փորձաքննության և կառավարման բնագավառներում աշխատելու համար: Ֆակուլտետը մասնագետներ է պատրաստում բնապահպանական փորձաքննության ոլորտում աշխատելու համար:

 

Ընդունելությունը կատարվում է հետևյալ մասնագիտությամբ`

 

  1. Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (Շինարարության ճյուղում)(դասիչ` 080600)
    Մասնագիտության շրջանավարտները կարող են աշխատել կապիտալ շինարարության ճյուղերի ձեռնարկություններում` որպես տնտեսագետներ, կառավարիչներ, կազմակերպիչներ, հաշվապահական հաշվառում իրականացնող մասնագետներ: Մասնագիտության շրջանավարտները կարող են աշխատել նաև բանկային համակարգում, ապահովագրական ընկերություններում, ֆինանսական հաստատություններում, քաղաքացիական ծառայողի համակարգում:
    Ընդունելության քննություններն են` մաթեմատիկա, ֆիզիկա**:

     

  2. Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (քաղաքային տնտեսության, բնակարանային և կոմունալ ծառայության ճյուղում)(դասիչ` 080600)
    Մասնագիտության շրջանավարտները կարող են աշխատել տեղական ինքնակառավարման մարմիններում, համատիրություններում, քաղաքացիական, բնակելի, շին. ինդուստրիայի ձեռնարկություններում` որպես տնտեսագետներ, ֆինանսիստներ, վարչական ծառայողներ:
    Ընդունելության քննություններն են` մաթեմատիկա, ֆիզիկա**:

     

  3. Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (տրանսպորտի ճյուղում)(դասիչ` 080600(2))
    Մասնագիտության շրջանավարտները կարող են աշխատել տեղական ինքնակառավարման մարմիններում, համատիրություններում, քաղաքացիական, բնակելի, շին. ինդուստրիայի ձեռնարկություններում` որպես տնտեսագետներ, ֆինանսիստներ, վարչական ծառայուղներ:
    Ընդունելության քննություններն են` մաթեմատիկա, ֆիզիկա**:

     

  4. Բնօգտագործման տնտեսագիտություն (դասիչ` 081000)
    Մասնագիտության շրջանավարտները կարող են աշխատել բնապահպանական փորձաքննության և բնօգտագործման ինժեներական բնագավառներում:
    Ընդունելության քննություններն են` մաթեմատիկա, ֆիզիկա**:

     

     5.Հաշվապահական հաշվառում (շինարարության ճյուղում) (դասիչ` 081500)

 

Մասնագիտության շրջանավարտները կարող են աշխատել շինարարության ճյուղում հաշվապահական հաշվառման ծառայություններ մատուցող կազմակերպություններում, ինչպես նաև կարող են վարել տարբեր շինարարական կազմակերպությունների հաշվապահությունը:  

 

Ընդունելության քննություններն են` մաթեմատիկա, ֆիզիկա**:

 

  
Տիգրան Սերոժայի Մարտիրոսյան             

Դեկան տնտ.դ. պրոֆեսոր

Նունե Էդիկի Էվոյան  

Դեկանի տեղակալ՝   ասիստենտ

Նելլի Արշակի Տեր-Գրիգորյան

Դեկանի տեղակալ

Սուսաննա Գյուրջիի Գյուրջիյան

Քարտուղար՝

 Շուշանիկ Գառնիկի Ուզունյան

Քարտուղար՝                                                                                            

 

 25.06.2015թ. թիվ 4 նիստի արձանագրությունից

 

 Լսեցին՝

  1. «Կառավարման և տեխնոլոգիայի» ֆակուլտետի «ԷԻԿ» ամբիոնի 05.06.2015թ. թիվ 10 նիստի որոշումը ամբիոնի վարիչ Ս.Շ.Ստեփանյանի «Շինարարության էկոնոմիկա»  դասագրքի տպագրության   ներկայացնելու մասին:

 

 

Որոշեցին՝

  1. Երաշխավորել «ԷԻԿ» ամբիոնի վարիչ Ս.Շ.Ստեփանյանի «Շինարարության էկոնոմիկա»  դասագրքի տպագրության   ներկայացնելու մասին և  ներկայացնել համալսարանի գիտական խորհրդի քննարկմանը:

 

 

 25.06.2015թ. թիվ 4 նիստի արձանագրությունից

 

 

  Լսեցին՝

  1. «Կառավարման և տեխնոլոգիայի» ֆակուլտետի «ԷԻԿ» ամբիոնի 05.06.2015թ. թիվ 10 նիստի որոշումը ամբիոնի դոցենտ Արա Արամի Հովհաննիսյանի «Մենեջմենթի հիմունքներ»  դասագրքի տպագրության   ներկայացնելու մասին:

 

 

Որոշեցին՝

  1. Երաշխավորել «ԷԻԿ» ամբիոնի դոցենտ Արա Արամի Հովհաննիսյանի «Մենեջմենթի հիմունքներ»  դասագրքի տպագրության   ներկայացնելու մասին և  ներկայացնել համալսարանի գիտական խորհրդի քննարկմանը:

 

 

20.04.2015թ. թիվ 4 նիստի արձանագրությունից

 

 Լսեցին՝

  1. «Կառավարման և տեխնոլոգիայի» ֆակուլտետի «ԷԻԿ» ամբիոնի 27.03.2015թ. թիվ 8 նիստի որոշումը ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Զառա Զաուրի Մանվելյանին դոցենտի գիտական կոչման ներկայացնելու մասին:

 

 Որոշեցին՝

  1. Երաշխավորել «ԷԻԿ» ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Զառա Զաուրի Մանվելյանին դոցենտի գիտական կոչման ներկայացնելու համար:
  2. Որոշումը ներկայացնել համալսարանի գիտական խորհրդի քննարկմանը:

 

 

20.03.2015թ. թիվ 3 նիստի արձանագրությունից

 

Լսեցին՝

  1. «Կառավարման և տեխնոլոգիայի» ֆակուլտետի «ԷԻԿ» ամբիոնի 26.12.2014թ. թիվ 5 նիստի որոշումը ամբիոնի ասպիրանտ Մարիանա Պետրոսի Բուդաղյանի անձնական գործը Ը.00.02 «Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությամբ «Շինարարության ոլորտի կայուն զարգացման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով :

 

Որոշեցին՝

  1. երաշխավորել ասպիրանտ Մարիանա Պետրոսի Բուդաղյանի աշխատանքը և ներկայացնել համալսարանի գիտական խորհրդի քննարկմանը:

 

05/26 2017 Այսօր հանրապետության բոլոր ավագ դպրոցներում հնչեց Վերջին զանգը: 12-րդ դասարանցիներն արդեն հասուն մտքով ու ...
05/25 2017 Շուրջ երկու շաբաթ է ՃՇՀԱՀ Ճարտարապետության ֆակուլտետում աշխատանքային և ստեղծագործական եռուզեռ է :Ապագա ...
05/25 2017 Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հյուրընկալել էր հայազգի ճանաչված ...
05/26 2017 Տեղեկացնում ենք Ձեզ, որ «2mindS» ՍՊԸ ընկերության գործընկեր «AAB Construction» շինարարական ընկերությանը ...
05/26 2017 Տեղեկացնում ենք Ձեզ, որ «2mindS» ՍՊԸ ընկերության գործընկեր «AAB Construction» շինարարական ընկերությանը ...
05/24 2017 Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը հայտարարում է ֆրանսիական կառավարության կողմից տրամադրվող ամենամյա ...