(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Կարիերայի կենտրոն

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) Շրջանավարտների աջակցման և կարիերայի կենտրոնը կազմավորվել է 2013թ-ի դեկտեմբերին՝ համաձայն ՃՇՀԱՀ գիտական խորհրդի որոշմամբ: Դրա հիմնական նպատակն է այնպիսի մեխանիզմի մշակումն ու կիրառումը, որը ՃՇՀԱՀ շրջանավարտներին թույլ կտա առավել արդյունավետ կերպով բացահայտել աշխատատեղեր գտնելու հնարավորությունները: Կենտրոնը կապող օղակ է հանդիսանում ՃՇՀԱՀ-ի և հայկական, ինչպես նաև միջազգային ձեռնարկությունների միջև:

Mer Masin 2Այժմ Շրջանավարտների աջակցման և կարիերայի կենտրոնի տվյալների բազան ընդգրկում է տեղեկատվություն ավելի քան 3000 ուսանողի և շրջանավարտի վերաբերյալ, ովքեր էլեկտրոնային փոստի միջոցով կենտրոնի կողմից պարբերաբար  ստանում են տեղեկատվություն թափուր աշխատատեղերի, համալսարանում տեղի ունեցող միջոցառումների, հանդիպումների, տեղական և միջազգային գիտաժողովների, կլոր սեղան հանդիպում-քննարկումների մասին:

Շրջանավարտների աջակցման և կարիերայի կենտրոնը անհատապես աշխատում է յուրաքանչյուր ուսանողի կամ շրջանավարտի հետ, ով այցելում է Կենտրոն: Օգտագործվում է եղած կամ հնարավոր շահառուների հետ անմիջականորեն աշխատելու յուրաքանչյուր հնարավորություն: Այս առումով, ՃՇՀԱՀ ղեկավարությունը կարևորում է կրթական ցուցահանդեսներին և աշխատանքային տոնավաճառներին կենտրոնի մասնակցությունը` որպես ուսանողական կազմի համալրման միջոցներ:

Շրջանավարտների աջակցման և կարիերայի կենտորնը մասնակցում է հանրապետությունում կազմակերպվող բոլոր կրթական ցուցահանդեսներին:

 

ՃՇՀԱՀ-ի Շրջանավարտների աջակցման և կարիերայի կենտրոնը իր ստեղծման օրվանից մատուցում է հետևյալ ծառայությունները

  • Շինարարության, ճարտարապետության և այլ ոլորտներում աշխատատեղերի հնարավորությունների բացահայտում, դասակարգում և տարածում շրջանավարտների շրջանում,
  • կապերի հաստատում և համագործակցություն տեղական և միջազգային կազմակերպությունների, արդի աշխատաշուկայում գործող տարատեսակ գործատուների հետ,
  • անհատական խորհրդատվություն,
  • աշխատանքային տոնավաճառների կազմակերպում,
  • սեմինարների կազմակերպում «Ինչպես կազմել ամփոփում (ռեզյումե) և ուղեկից նամակ», «Հարցազրույցի արվեստը», «Աշխատանքային օրենսգիրք», «Ղեկավարման ունակությունների զարգացում» և այլ թեմաներով,
  • ծանուցում թափուր աշխատատեղերի վերաբերյալ կայքէջերի և էլ. փոստերի միջոցով,
  • գործատուի և շրջանավարտների միջև կապերի ստեղծում և հարցազրույցների համակարգում,
  • Շրջանավարտների միջև կապերի խրախուսում և ամրապնդում,
  • աշխատանքի որոնման տեխնիկային ծանոթացում,Կենտրոնը կապող օղակ է բուհի և հայաստանյան ձեռնարկությունների, ուժային կառույցների, շինարարության, ճարտարապետության և այլ բնագավառների գործատուների, միությունների ու միջև: