(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Մրցույթներ և գրանտներ

ՄՐՑՈՒՅԹ

ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2019» ՄՐՑՈՒՅԹ:

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է համացանցային առցանց (on-line) ռեժիմով` գրանցվելով Գիտության կոմիտեի մրցույթների հայտերի և հաշվետվությունների ընդունման համակարգում՝ https://grants.scs.am, մինչև 2019 թվականի հունվարի 31-ը ներառյալ, մինչև Երևանի ժամանակով ժամը 18:00:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ  http://www.scs.am/am/2e5c24c4d4a1831750356035 էլ. հասցեով, կամ դիմել ՃՇՀԱՀ Գիտահետազոտական սեկտոր, 2216 սենյակ:

 

ՄՐՑՈՒՅԹ 

ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված գիտական թեմաների հայտերի ընտրության ՄՐՑՈՒՅԹ:

Մրցույթին մասնակցելու հայտի դիմումը ներկայացվում է ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտե, մինչև 2018 թ.սեպտեմբերի 15-ը ներառյալ, աշխատանքային օրերին, ժամը 10:00 — 13:00 և 14:00 — 17:00, Օրբելի եղբայրների 22, 7-րդ հարկ, 708 սենյակ կամ ուղարկվում է փոստով (Երևան 0028, Օրբելի եղբայրների 22):

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ կոմիտեի գիտական քաղաքականության վարչության գիտական արդյունքի առևտրայնացման և ինովացիոն ծրագրերի բաժնում` աշխատանքային օրերին ժամը 10:00 — 13:00 և 14:00 — 17:00, հեռ.` 210 140 (105), 210 140 (110):

 

ՄՐՑՈՒՅԹ 

ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեն գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում կազմակերպում է «Արցախի հետ համագործակցության ծրագիր — 2018» ՄՐՑՈՒՅԹԸ:

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտե՝ մինչև 2018 թվականի սեպտեմբերի 14-ը ներառյալ:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի գիտական գործունեության կազմակերպման վարչությունում՝ աշխատանքային օրերին, ժամը 14:00 — 17:00 (հեռախոս՝ 21-01-40*113, 21-01-40*116):

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Դոնի Պետական Տեխնիկական Համալսարանը 2018թ-ի հոկտեմբերի 08-12-ը կազմակերպում է Միջազգային գիտատեխնիկական գիտաժողով “Construction and Architecture: theory and practice of industry development 2018 (CATPID 2018)”: Գիտաժողովի նյութերը կտպագրվեն որպես հոդվածներ անգլերեն լեզվով Materials Science Forum (www.scientific.net/MSF/Details) պարբերականում, որը ընդգրկված է Scopus-ում: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՃՇՀԱՀ Միջազգային կապերի վարչություն, Գիտահետազոտական սեկտոր: Մանրամասն տեղեկությունների համար այցելել http://www.catpid.ru կայք:

 

ՄՐՑՈՒՅԹ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող երիտասարդ գիտաշխատողներին (մինչև 35 տարեկան) հավելավճարի տրամադրման հայտերի ընտրության ՄՐՑՈՒՅԹ:

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է համացանցային առցանց (on-line) ռեժիմով (գրանցվելով https://grants.scs.am/ հասցեում)` 2018 թվականի մարտի 23-ից 2018 թվականի ապրիլի 23-ը ներառյալ մինչև Երևանի ժամանակով ժամը 18:00:

Մանրամասների համար՝  http://scs.am/am/db5aafa33362ff3402546012

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ԳՀՍ, 2216 սենյակ:

 

ՄՐՑՈՒՅԹ

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության «Ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2018» ՄՐՑՈՒՅԹ:

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե՝ մինչև 2018 թվականի ապրիլի 16-ը:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի աշխատակազմի գիտական գործունեության կազմակերպման վարչության գիտական ծրագրերի իրականացման աջակցության բաժնում՝ աշխատանքային օրերին ժամը 14:00 — 17:00 (հեռախոսներ՝ 21-01-40 (*113), 21-01-40 (*116)):

Մրցույթի հրավերի փաթեթը 

http://scs.am/am/865aa926318566b786865531    ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

National Instruments ընկերությունը հայտարարել է «Ակադեմիական հետազոտական դրամաշնորհային ծրագիր-2018»-ի մասին: Ծրագրի նպատակն է աջակցել գիտական և գիտատեխնիկական գործունեությամբ զբաղվողներին` միջազգային գիտաժողովներին մասնակցելու նպատակով:

Մանրամասն տեղեկատվության համար կարող եք դիմել ԳՀՍ (2216 սենյակ):

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման հայտերի ընտրության մրցույթ:

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է համացանցային առցանց (on-line) ռեժիմով (գրանցվելով  https://grants.scs.am/  հասցեում)` 2018 թ. հունվարի 10-ից 2018 թ. փետրվարի 9-ը ներառյալ Երևանի ժամանակով մինչև ժամը 18:00:

Մանրամասների համար դիմել Գիտահետազոտական սեկտոր՝ 2216 սենյակ:

 

ՄՐՑՈՒՅԹ 

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ՄՐՑՈՒՅԹ:

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է համացանցային առցանց (on-line) ռեժիմով` գրանցվելով ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի մրցույթների հայտերի և հաշվետվությունների ընդունման համակարգում (https://grants.scs.am), 2017 թ. դեկտեմբերի 28-ից մինչև 2018 թ. փետրվարի 28-ը ներառյալ (մինչև Երևանի ժամանակով ժամը 18:00):

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ հետևյալ հղմամբ՝ http://scs.am/am/a65a40f3814eb03342923815 կամ դիմել ՃՇՀԱՀ-ի Գիտահետազոտական սեկտոր:

 

ՄՐՑՈՒՅԹ 06.10.2016

Տ. Գ. Շևչենկոյի անվան Պրիդնեստրովսկի պետական համալսարանի Բենդերի պոլիտեխնիկական մասնաճյուղի կողմից ստացել ենք առաջարկ՝ մասնակցելու 2016թ. նոյեմբերի 24-ին կայանալիք <<Արդի շինարարություն և ճարտարապետություն. Էներգախնայող տեխնոլոգիաներ>> 8-րդ հանրապետական գիտագործնական գիտաժողովին (միջազգային մասնակցությամբ):

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը ս/թ նոյեմբերի 18-ն է:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՃՇՀԱՀ Միջազգային կապերի վարչություն, Գիտահետազոտական  սեկտոր:

ՄՐՑՈՒՅԹ 06.10.2016

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն և Ռուսաստանի Դաշնության «Գիտության և տեխնիկայի ոլորտում փոքր ձեռնարկությունների զարգացմանն աջակցության հիմնադրամը», 2016 թ. հունիսի 27-ին կնքված «Համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակներում, նպատակ ունենալով նպաստել կիրառական հետազոտությունների ոլորտում երկկողմ համագործակցության զարգացմանը, հայտարարում են կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված գիտական նախագծերի աջակցության «ՀՀ ԿԳՆ ԳՊԿ — ՌԴ ԻԱՀ — 2016»

ՄՐՑՈՒՅԹ:

Մրցույթին մասնակցելու հայտերը ներկայացվում են ՀՀ կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտե, աշխատանքային օրերին, ժամը 10:00-13:00 և 14:00-17:00 (ք. Երևան, Օրբելի եղբայրների 22, 7-րդ հարկ, 708 սենյակ)՝  մինչև  2016 թվականի նոյեմբերի 14-ը ներառյալ:

Մրցույթի վերաբերյալ տեղեկություններ կարելի է ստանալ ԳՊԿ կայքի հայտարութ-յուններ բաժնում՝ http://scs.am/am/d457f6082f2094f067513677:

ՄՐՑՈՒՅԹ 29.08.2016    

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության «Ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2016» ՄՐՑՈՒՅԹ:

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե՝ մինչև 2016 թվականի սեպտեմբերի 30-ը:

Մրցույթի վերաբերյալ տեղեկություններ կարելի է ստանալ ԳՊԿ կայքի հայտարություններ բաժնում՝   http://scs.am/am/9857c3f366b739e870056123: